Jump to content

Կեղծ համերաշխության էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆունդամենտալիստները, ծայրահեղ պահպանողականները և բոլոր տեսակի ծայրահեղականները կարծում են, որ իրենց պնդումները, արժեքները և համոզմունքները կիսում են շատ ավելի մեծ թվով մարդիկ, քան իրականում է, և դա պայմանավորված է կեղծ համերաշխության էֆեկտով

Կեղծ համերաշխության էֆեկտ (կամ կեղծ համաձայնության էֆեկտ), սեփական մտածելակերպն ուրիշների վրա պրոյեկտելու միտում[1]։ Այլ կերպ ասած՝ մարդիկ հակված են կարծելու, որ բոլորն էլ մտածում են ճիշտ այնպես, ինչպես իրենք[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ենթադրյալ հարաբերակցությունը, որը չի հաստատվում վիճակագրության տվյալներով, առաջացնում է գոյություն չունեցող համերաշխության տպավորություն։ Նման տրամաբանական թյուրիմացությունն ազդում է մի խումբ մարդկանց կամ անհատների վրա, որոնք ենթադրում են, թե իրենց սեփական կարծիքները, համոզմունքները և հակումները հասարակության մեջ շատ ավելի են տարածված, քան իրականում գոյություն ունեն[3]։

Այս կանխակալությունը հաճախ առկա է խմբային միջավայրում, երբ մի մարդ կարծում է, որ իր խմբի հավաքական կարծիքը համընկնում է մեծամասնության կարծիքի հետ։ Քանի որ խմբի անդամները համաձայնության են գալիս, և հազվադեպ են հանդիպում հակաճառողներ, նրանք հակված են հավատալ, որ բոլորն էլ մտածում են նույն կերպ։

Բացի այդ, հանդիպելով այնպիսի դեպքերի, երբ այս համերաշխությունը բացակայում է, մարդիկ հաճախ մտածում են, որ իրենց հետ չհամաձայնվողները ինչ-որ բանով թերի են։

Այս կոգնիտիվ աղավաղման համար միասնական պատճառ չկա․ ենթադրվում է, որ հիմքում ընկած են մատչելիության էվրիստիկան (անգլ.՝ availability heuristic) և ինքնագնահատականի բարձրացումը (անգլ.՝ self-serving bias), առնվազն մասամբ։ Բացի այդ, այս երևույթի հետևում կարող են թաքնվել անձի պաշտպանական մեխանիզմները։

«Կեղծ համերաշխության էֆեկտը» կարող է հակադրվել բազմակի անքաղաքավարության ֆենոմենին (անգլ.՝ pluralistic ignorance), որը բնութագրվում է նրանով, որ մարդիկ իրենց մտքում արհամարհում են, բայց հասարակության մեջ պահպանում են նորման (կամ համոզմունքը)։ Ընդհակառակը, «կեղծ համերաշխության էֆեկտի» դեպքում մարդիկ կարծում են, որ մեծամասնությունը մտածում է իրենց պես, թեև իրականում մեծ մասը նույն կերպ չի մտածում (և բացահայտ արտահայտում է իր անհամաձայնությունը)։ Օրինակ՝ «բազմակի անքաղաքավարության ֆենոմենը» կարող է ստիպել ուսանողին անխոհեմ քանակությամբ ալկոհոլ խմել, քանի որ նա կարծում է, որ բոլորն են այդպես վարվում, թեև իրականում մյուսները նույնպես կցանկանային խուսափել հարբեցողներից, բայց ոչ ոք նման մտքեր չի արտահայտում մերժվելու վախի պատճառով։ Նույն իրավիճակում «կեղծ համերաշխության էֆեկտը» կարող է նշանակել, որ ուսանողը հավատում է, որ մեծ մասը սիրում է մեծ քանակությամբ ալկոհոլ խմել, այն դեպքում, երբ իրենք իրականում չեն սիրում և բացահայտ խոսում են դրա մասին։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «False Consensus & False Uniqueness» (անգլերեն). Psychology Campus.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  2. Ross, Lee; Greene, David; House, Pamela (May 1977). «The 'false consensus effect': An egocentric bias in social perception and attribution processes». Journal of Experimental Social Psychology. 13 (3): 279–301. doi:10.1016/0022-1031(77)90049-X.
  3. Tarantola, Tor; Kumaran, Dharshan; Dayan, Peter; De Martino, Benedetto (2017 թ․ հոկտեմբերի 10). «Prior preferences beneficially influence social and non-social learning». Nature Communications (անգլերեն). 8 (1): 1–14. doi:10.1038/s41467-017-00826-8. ISSN 2041-1723.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]