Պարհելիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կեղծ Արեգակից)

Պարհելիում (հին հունարեն՝ παρα- և ἥλιος կեղծ արև), կեղծ Արեգակ[1], անգլերեն՝ «Արևի շներ», հալոյի տեսակ, Արեգակի մակարդակին երևացող լուսավոր ծիածանային բիծ։ Առաջանում է Արևի լույսի բեկման հտևանքով, Երկրի մթնոլորտում առկա սառույցի անիզոտրոպ բյուրեղներում։ Նմանատիպ երևույթ դիտվում է նաև Լուսնի շուրջը (պարսելենա՝ կեղծ Լուսին)։

Պարհելիումային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարհելիումի ամենավաղ պատկերը գեղանկարչության մեջ (Ստոկհոլմ, 20 ապրիլի 1535 թ․։)

Պարհելիումային շրջանը սպիտակ, լուսավոր (երբեմն՝ տեղ֊տեղ ծիածանագույն) շրջան է, տարածվում է երկնքով մեկ՝ հորիզոնին զուգահեռ, Արեգակի բարձրության վրա։ Բոլոր պարհելիումները տեղաբաշխվում են այդ շրջանի վրա։

Պարհելիումի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 22° պարհելիում ֊ հալոյի ամենատարածված տարրերից մեկը։ Արևի բարձրության վրա երկու վառ բծերի տեսք ունի, որոնք մոտավորապես նույնքան են հեռու Արևից, որքան՝ փոքր հալոն (22°)։
  • Երկրորդային պարհելիում ֊ հաստ սառույցի թիթեղների տեսքով բյուրեղների դեպքում վառ 22° պարհելիումը կարող է առաջացնել իր սեփական կեղծ արևները, որոնք կգտնվեն արևից 44° հեռավորության վրա։
  • 120° պարհելիում ֊ կետեր արևից 120° հեռու պարհելիումային շրջանի վրա։
  • Լիլեկվիստի պարհելիում ֊ պարհելիումային շրջանի հաստացում արևից 150—160° հեռավորության վրա։
  • Հակահելիում ֊ արևից 180° հեռու։

Կեղծ արևածագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն պարհելիումը սխալմամբ անվանում են արևի կեղծ ծագում, երբ արևի կեղծ պատկերը բարձրանում է հորիզոնի վրա, այն դեպքում, երբ արևը դեռ հորիզոնից ներքև է։ Իրականում դա կարճ արեգակնային սյուն է, որը կարող է այնքան վառ լինել, որ ծագող արևի հետ շփոթեն։ Նման երևույթ է լինուն նաև մայրամուտին։

Դասական հիշատակումները արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարհեիլումի երևույթը հիշատակվում է Շեքսպիրի «Հենրիխ VI» պիեսում, Շուբերտի «Ձմեռային ճանապարհ» շարքի Die Nebensonnen երգում, ինչպես նաև նկարագրված է Ջեկ Լոնդոնի «Կեղծ արևների արահետով» պատմվածքում։

«Ասք Իգորի արշավանքի մասին» պոեմում պատմվում է, որ հարձակումից առաջ երևացող չորս արևները զինվորներն ընկալել են որպես մեծ դժբախտության նախանշան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարհելիում» հոդվածին։