Կեհկաշան Բասու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կեհկաշան Բասու
Ծնվել էհունիսի 5, 2000(2000-06-05)[1][2] (21 տարեկան)
ԾննդավայրԱՄԷ
Պարգևներ և
մրցանակներ
International Children's Peace Prize?

Կեհկաշան Բասու (արաբ․՝ كيخاشان باسو‎‎, հունիսի 5, 2000(2000-06-05)[1][2], ԱՄԷ), էմիրաթների բնապահպանական ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան։ 2016 թվականին դարձել է Խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր։ Համաշխարհային ապագա խորհրդի ամենաերիտասարդ խորհրդականը։ Green Hope հիմնադրամի հիմնադիր և նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեհկաշան Բասուն ծնվել է Դուբայում[3]։ Ավելի ուշ ապրել է Տորոնտոյում (Կանադա)[4]։

12 տարեկան հասակում հիմնադրել և դարձել է Green Hope հիմնադրամի նախագահը, որը զբաղվում է կայուն զարգացման հարցերով, ամբողջ աշխարհում երեխաներին և երիտասարդներին կրթելու և հզորացնելու միջոցով` նրանց ներգրավելով Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործընթացում[5]։ Green Hope-ն օգտագործում է « Շրջակա միջավայրի ակադեմիա» կոչվող պրոպագանդայի յուրօրինակ գործիքը, ներառյալ նորարարական հաղորդակցության միջոցները, ինչպիսիք են կիրառական արվեստը, երաժշտությունը, սպորտը, թատրոնը և պարը, ինչպես նաև գիտատեխնիկական կրթությունը, որպեսզի բոլոր տարիքային խմբերին ընդգրկի ԿԶՆ-ների մասին տեղեկատվության տարածման գործընթացում[6]։

2013 թվականին երկու տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի երեխաների և երիտասարդության հարցերով գլոբալ համակարգող` դառնալով կազմակերպության պատմության մեջ այդ պաշտոնում երբևէ ընտրված առաջին անչափահասը[7]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին լույս է ընծայել «Հույսի ծառը» («The Tree of Hope») պատմվածքների ժողովածուն, որը պատմում է մի աղջկա մասին, որը միջոցներ է ձեռնարկում կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար[8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Մարիա Էսպինոսան 73-րդ նստաշրջանում Կեհկաշան Բասուին տվել է հետևյալ բնութագիրը.

Aquote1.png Նա արդյունավետորեն տեղեկացնում և ներգրավում է երիտասարդներին և մեծահասակներին ՄԱԿ-ի այնպիսի կարևոր նախաձեռնություններում և գործընթացներում, ինչպիսիք են Կայուն զարգացման նպատակները և հրադադարի պահպանման համաշխարհային արշավը։
- Մարիա Էսպինոսա[4]
Aquote2.png


Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեխաների խաղաղության միջազգային մրցանակ (2016),
  • «Ձայներ» երիտասարդական մրցանակ (2020)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.unccd.int/kehkashan-basus-story
  2. 2,0 2,1 https://www.worldfuturecouncil.org/p/kehkashan-basu/
  3. «Kehkashan Basu's Story | UNCCD»։ www.unccd.int։ Վերցված է 2021-03-10 
  4. 4,0 4,1 4,2 «The first Voices Youth award goes to WFC Youth Ambassador Ms Basu»։ World Future Council (en-US)։ 2020-08-06։ Վերցված է 2021-03-10 
  5. «Kehkashan Basu, Founder, Green Hope Foundation»։ Women in Renewable Energy (en-CA)։ Վերցված է 2021-03-10 
  6. «Kehkashan Basu»։ World Future Council (en-US)։ Վերցված է 2021-03-10 
  7. «Kehkashan Basu»։ NAAEE (անգլերեն)։ 2018-08-15։ Վերցված է 2021-03-10 
  8. «2016 - Kehkashan Basu (16), UAE»։ KidsRights Foundation (en-US)։ Վերցված է 2021-03-10