Կեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեկո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1991(1991-12-28) (32 տարեկան)
Ծննդավայր Բրունետե, Մադրիդ, Իսպանիա[1]
Հասակ 171 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Մալագա
Համար 20
Պատանեկան կարիերա
2004-2008 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2010 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ Բ 43 (6)
2009-2011 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 1 (0)
2010  Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 13 (0)
2010-2011  Իսպանիա Կարտախենա 14 (0)
2011  Իսպանիա Ժիրոնա 11 (0)
2011-2014 Իտալիա Կատանիա 23 (1)
2012  Իտալիա Գրոսետո 10 (0)
2014-2015 Իսպանիա Ալբասետե 33 (6)
2015-2016 Իսպանիա Էյբար 29 (3)
2016— Իսպանիա Մալագա 43 (0)
2018—  Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 0 (0)
Ազգային հավաքական
2007 Իսպանիա Իսպանիա (մինչև (16) 4 (0)
2007—2008 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 11 (5)
2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 3 (1)
2009—2010 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 10 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերխիո Գոնտան Գալյարդո (իսպ.՝ Sergio Gontán Gallardo, առավել հայտնի է որպես Կեկո, դեկտեմբերի 28, 1991(1991-12-28), Բրունետե, Մադրիդ, Իսպանիա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի աջ վինգեր։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեկոն «Ատլետիկո Մադրիդ» ակումբի սան է։ Թիմի հիմնական կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականի սեպտեմբերի 12-ին Իսպանիայի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալով «Ռասինգ» ակումբի դեմ տնային խաղի 63-րդ րոպեին 17 տարեկան հասակում։

2010 թվականի հունվարի վերջին Կեկոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Իսպանիայի առաջնության «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի մինչև մրցաշրջանի ավարտը։ 2010 թվականի փետրվարի 6-ին նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով «Վալենսիա» ակումբի դեմ խաղում (0:2)[2]։

2010/2011 մրցաշրջանում Կեկոն խաղացել է Սեգունդայի «Կարտախենա» և «Ժիրոնա» ակումբներում[3]՝ խաղադաշտ դուրս գալով 25 խաղում (նրանցից իննում՝ մեկնարկային կազմում, խաղադաշտում անցկացրել է 952 րոպե)։

2011 թվականի հուլիսի 19-ին՝ այն բանից հետո, երբ Կեկոն չի կարողացել երկրաաձգել «Ատլետիկո Մադրիդի» հետ իր պայմանագրի ժամկետը», նա տեղափոխվել է իտալական «Կատանիա»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր և ստանալով 15 համարը[4]։ 2012 թվականի հունվարի 7-ին նա իր թիմակից Ֆաբիո Սկյաչայի հետ վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Սերիա Բ-ի «Գրոսետո» ակումբ[5]։

Իտալիայի առաջնությունում Կեկոն իր նորամուտը կատարել է 2013 թվականի փետրվարի 24-ին՝ մասնակցելով «Պարմա» ակումբի դեմ խաղին և խփելով հանդիպման հաղթական գոլը (2:1)[6]։ 2014 թվականի մայիսին նա հեռացել է ակումբից։

2014 թվականի օգոստոսի 28-ին Կեկոն 1+1 սխեմայով պայմանագիր է կնքել «Ալբասետե» ակումբի հետ, որը նոր էր անցել երկրորդ դիվիզիոն[7]։ Ակումբի կազմում անցկացրած իր առաջին ու միակ մրցաշրջանում նա դաշտում անցկացրել է ավելի քան 2500 րոպե։ 2015 թվականի մայիսի 21-ին Կեկոն խփել է հաղթական գոլը «Լյագոստերա» ակումբի դեմ խաղում (3:2). այդ հաղթանակը թիմին թույլ է տվել խուսափել առաջնությունից դուրս մնալուց[8]։

2015 թվականի հուլիսի 9-ին Կեկոն տեղափոխվել է Իսպանիայի առաջնության «Էյբար» ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[9]։ Դեկտեմբերի 30-ին նա խփել է իր առաջին գոլն առաջնությունում՝ գրավելով Խիխոնի «Սպորտինգ» ակումբի դարպասը[10]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեկոն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը 2008 թվականին։ Հավաքականը հաղթել է մրցաշարում, իսկ Կեկոն աչքի է ընկել եզրափակչում խփած գոլով (հաղթանակ 4:0 հաշվով ընդդեմ Ֆրանսիայի հավաքականի)[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա
  • Եվրոպայի առաջնություն մինչև 17 տարեկան պատանիների համար – 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.sport.es/es/noticias/liga-bbva/keko-renueva-con-eibar-hasta-2018-4630355
  2. «Villa strikes as Valencia triumph». ESPN Soccernet. 6 февраль 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  3. «Keko se va al Girona y el Pontevedra pide la cesión de Riau» (իսպաներեն). La Verdad. 26 января 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Keko ficha por el Catania» (իսպաներեն). Diario AS. 20 июля 2011. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  5. Catania, ufficiale Keko e Sciacca a Grosseto («Катания», официально: Кеко и Скьячча в «Гроссето»); Calcio Mercato, 7 января 2012
  6. Parma-Catania 1-2 | 3 | CALCIOCATANIA.COM; Calcio Catania, 24 февраля 2013
  7. Keko Gontán llega al Albacete Balompié (Кеко Гонтан першёл в «Альбасете»); Vavel, 28 августа 2014 (Իսպաներեն)
  8. El Albacete sella la salvación a costa de la gran racha azulgrana (Альбасете избежал вылета); Marca, 21 мая 2015 (Իսպաներեն)
  9. El Eibar firma por dos temporadas al delantero Keko, procedente del Albacete («Эйбар» подписал нападающего Кеко) Արխիվացված 2015-07-11 Wayback Machine; Официальный сайт «Эйбара», 9 июля 2015 (Իսպաներեն)
  10. Keko y Bastón sonríen al fin de año; Marca, 30 декабря 2015 (Իսպաներեն)
  11. Саффер, Пол (16 мая 2008). «Stupendous Spain win U17 crown». UEFA.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեկո» հոդվածին։