Կելրեյթերիա հուրանավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կելրեյթերիա հուրանավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Օճառածաղկավորներ
Ընտանիք Օճառազգիներ
Ցեղ Կելրեյթերիա
Տեսակ Կելրեյթերիա հուրանավոր
Լատիներեն անվանում
K. paniculata Laxm.


Օճառածաղկավորներ (լատ.՝ K. paniculata Laxm), Օճառազգիներ ընտանիքի, Կելրեյթերիա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է, մինչև 10 մ բարձրությամբ, որը հաճախ անբարենպաստ պայմաններում թփանման տեսք է ունենում։ Ճյուղերը ծածկված են դարչնամոխրավուն կնճռոտ կեղևով։ Ընձյուղները մազմզուկապատ են։ Տերևները պարզ, կենտ փետրաձև են կամ մասնակիորեն կրկնակի փետրաձև, տերևիկների խոր կտրտվածության պատճառով, 45 սմ երկարությամբ և 25 սմ լայնությամբ, կազմված 7-15 տերևիկներից, որոնք գրեթե հակադիր են, նստադիր, ուրվագծում՝ ձվաձևից մինչև ձվաձև-նշտարաձև, 3-8 սմ երկարությամբ, սրածայր կամ աստիճանաբար սրացող, լայն կամ նեղ սեպաձև հիմնով, բլթակաձև կամ քնարանման կտրտված, կոպիտ և անհավասար աղեղնաատամնաեզր, վերևի կողմից մերկ, ներքևի կողմից' ջղերի ուղղությամբ մազմզուկապատ կամ մեծ։ Ծաղիկները բաց դեղնավուն են, մինչև 1 սմ տրամագծով, հավաքված նոսր, ծայրային հուրաններում, 25—40 սմ երկարությամբ և հիմքում 25 սմ տրամագծով։ Բաժակաթերթիկներն ունեն 2-2,5, պսակաթերթիկները՝ 7-8 մմ երկարություն։ Սկավառակը ծիրանագույն է։ Տուփիկը երկարավուն ձվաձև է, 3,5—5 սմ երկարությամբ, դեպիսրավուն գագաթը աստիճանաբար սեղմված։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Չինաստանում, Կորեայում, ճապոնիայում: Մեր հանրապետության տարածքում մշակվում է միայն ցածրադիր տաք, հովտային շրջաններում, ծովի մակերևույթից մինչև 1500 մ բարձրությունների վրա, հատկապես Իջևանում, Շամշադինում, 138 Նոյեմբերյանում, Թումանյանում, Արարատյան դաշտում, Ջանգեզուրում: Բնափայտը շատ փափուկ է և դիմացկուն չէ, արդյունաբերական կիրառում չունի։ Տերևները զգալի քանակությամբ սապոնին են պարունակում։ Օգտագործվում է դեղագործության բնագավառում։ Արմատային առատ մացառներ տալու շնորհիվ կելրեյթերիան մեծ կիրառում է գտել հակաէրոզիոն տնկարկներում, որտեղ մեծ մասամբ աճում է թփանման, նպաստելով թեք, չոր, քարքարոտ լանջերի, ձորակների, լիցքերի ամրացմանը։ Մեծ կիրառում է գտել նաև կանաչապատման բնագավառում՝ գեղեցիկ ծաղիկների և տերևների աշնանային հիանալի գունափոխման շնորհիվ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 138։