Կելվին-Ռեբութ ռոբոտացված աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կելվին-Ռեբութ ռոբոտացված աստղադիտարան
Calvin–Rehoboth Robotic Observatory
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդG98
ԵրկիրԱՄՆ
ՏարածքաշրջանՆյու Մեքսիկո
ՎայրRehoboth?
Հիմնադրվել է՝2004

Կելվին-Ռեբութ ռոբոտացված աստղադիտարան (անգլ.՝ Calvin–Rehoboth Robotic Observatory, աստղադիտարանի կոդը` — «G98»), աստղադիտարան ԱՄՆ-ում։ Ստեղծվել է Միչիգանի Կելվինի համալսարանի և Նյու Մեքսիկոյի Ռեբութ քրիստոնեական դպրոցի համագործակցության շնորհիվ 2004 թվականին[1]։ Աստղադիտանը օգտագործվում է երկու ուսումնական հաստատությունների կողմից ուսումնական գործընթացը կազմակերպելիս[2][3]։

Քանի որ Միչիգանում եղանակային պայմանները նպաստավոր չեն դիտարկումներ կատարելու համար, այս աստղադիտարանը թույլ է տալիս ուսանողներին կատարել հեռահար դիտարկումներ Նյու Մեքսիկոյի տարածքից, նախապես սովորելով դիտարկումներ կատարել Միչիգանում։ Սա ստեղծում է գիտական մակարդակի դիտարկումների հնարավորություն համալսարանի ուսանողների համար[2]։

Աստղադիտարանում են հայտնաբերվել 110 նոր աստերոիդներ[4], որոնցից (145475) Ռեբութը անվանվել է դպրոցի պատվին, որտեղ և գտնվում է աստղադիտարանը[3], իսկ (134244) Դե Յանգը անվանվել է Ռեբութ քրիստոնեական դպրոցի նախկին գիտությունների ուսուցչի պատվին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Calvin-Rehoboth Robotic Twin Telescopes». www.calvin.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  3. 3,0 3,1 «145475 Rehoboth (2005 TP52)». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. «134244 De Young (2006 AA4)». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]