Կելսի Չոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կելսի Չոու
Kelsey Chow (2011, cropped).jpg
Ծնվել էսեպտեմբերի 9, 1991(1991-09-09) (27 տարեկան)
ԾննդավայրԿոլումբիա
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Կելսի Չոու (անգլ.՝ Kelsey Asbill Chow)՝ ամերիկացի դերասանուհի։ Ծնվել է Կոլումբիայում, Հարավային Կարոլինա[1]: Հայտնի է դարձել շնորհիվ Թրեյսիի դերի «Պատանի գայլը» հեռուստասերիալում և Միքայելի դերի «Երկու թագավորները» հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելսին ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 9-ին Կոլումբիայում, Հարավային Կարոլինա նահանգ։ Նա չինացու և չեխի խառնուրդ է։ Նա ունի փոքր քույր և եղբայր։ Եղբայրը Կելսիից փոքր է 2 տարով, իսկ փոքր քույրը՝ 8 տարով։ Ներկայումս Չոուն հաճախում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը: 2013 թվականից Կելսին հանդիպում է բրիտանացի դերասան Ուիլյամ Մոուզլիի հետ, որի հետ ծանոթացել է «Վազիր» ֆիլմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելսի Չոուն ստացել է իր առաջին դերը 2005 թվականին հեռուստատեսությունում։ Նա խաղացել է Ջիջի Սիլվերի երկրորդական դերը «Մի ծառի բլուրը» ֆիլմում, որը հայտնվեց էկրանների վրա 2009 թվականին[2][3]: 2010 թվականի վերջին Կելսին սկսել է նկարահանվել Disney XD հեռուստատեսության «Երկու թագավորները» հեռուստասերիալում։ 2015 թվականի վերջին նկարահանվել է «Պատանի գայլը» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում, որտեղ խաղացել է երկրորդական դեր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Օրիգինալ անվանում Դերը
2005-2009 One Tree Hill Ջիջի Սիլվերի
2008 The Suite Life of Zack and Cody Դակոտա
2008 My Sweet Misery Նախկին ընկերուհի
2010 Den Brother Մետտիս Բարրոուս
2010-2013 Pair of Kings Միքեյլա
2012 Punk'd Կելսի Չոու
2012 The Amazing Spider-Man Սալլի Ավրիլ
2013 Run Էմիլի Բալտիմոր
2013 The Wine of Summer Բրիտ
2014 Found Footage Կելսի Չոու
2014 Baby Daddy Ստեֆանի
2014 Hieroglyph Լոտոս Տենրի
2015 Teen Wolf Տրեյսի Ստյուարտ
2015 Full of Grace Զարա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]