Քելլի Գիդիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կելի Գիդիշից)
Քելլի Գիդիշ
Ծնվել էապրիլի 13, 1980(1980-04-13)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրCumming, Ջորջիա, ԱՄՆ
ԿրթությունForsyth Central High School? և Էվանսվիլի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Քելլի Գիդիշ (անգլ.՝ Kelli Giddish ապրիլի 13, 1980(1980-04-13)[1][2], Cumming, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է NBC-ի «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» սերիալում խաղացած դետեկտիվ Ամանդա Ռոլիզնի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիդիշը ծնվել է Ջորջիա նահանգի Քամիգ քաղաքում՝ Չարլզի և Նիթի Գիդիշի ընտանիքում։ Նա ունի եղբայր՝ Էլի Գիդիշը։ Ավարտել է Էվանսվիլի համալսարանը (Ինդիանա նահանգ), որից հետո տեղափոխվել է Նյու Յորք՝ դերասանական կարիերա սկսելու համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2007 թվականներին նկարահանվել է ABC«Իմ բոլոր երեխաները» ցերեկային սերիալում։ Դրանից հետո Գիդիշը հայտնվել է «Մահ սիրո մեջ» անկախ ֆիլմում, որի պրեմերիան կայացել է «Սանդենս» կինոփառատոնի շրջանակներում։

2010 թվականին Գիդիշը գլխավոր դեր է խաղացել Fox-ի «Անցյալ կյանք» սերիալում, որը փակվել է մի քանի էպիզոդից հետո։ 2010-2011 թվականներին նա NBC-ի «Հետապնդում» սերիալում խաղացել է գլխավոր դեր, ինչպես նաև հրավիրված աստղ է եղել «Լավ կինը» սերիալի երեք էպիզոդներում։

2011 թվականի հունիսի 27-ին հայտարարվել է, որ Գիդիշը միանում է NBC-ի «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» սերիալի դերասանական կազմին՝ նոր դետեկտիվ Ամանդա Ռոլինզի դերում[3]։ Նա այդ դերը կրկնել է նաև «Չիկագոյի ոստիկանությունը» սերիալում[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 20-ին ամուսնացել է Լորենս Ֆոլբորնի հետ։ Ամուսինները ունեն երկու որդի՝ Լյուդո Ֆոլբորնը[5] և Չարլի Ռեյֆ Ֆոլբորնը[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2005 Կարիբյան կախարդներ Witches of the Caribbean Կլարա Direct-to-video
2006 Պատեր Walls Սառա Կարճամետրաժ ֆիլմ
2008 Մահ սիրո մեջ Death in Love Երիտասարդ մայր
2008 Կրկնակողը The Understudy Սիմոնա
2012 Անշնչացած Breathless Թինի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2005-2007 Իմ բոլոր երեխաները All My Children Դիանա Դի Հենրի Կանոնավոր դեր
2007 Վնասներ Damages Մակդոնալդ Հիզեր Էպիզոդ «Sort of Like a Family» և «Because I Know Patty»
2007 Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Դանա Ստիլ Էպիզոդ «Depths»
2007 Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Կարա Բեյսոն Էպիզոդ «Outsider»
2008 Առանց հետքի Without a Trace Արիանա Մերֆի Էպիզոդ «Rise and Fall»
2009 Կյանքը Մարսի վրա Life on Mars Քերոլ Էպիզոդ «Coffee, Tea, or Annie»
2010 Անցյալ կյանք Past Life Բժիշկ Քեյթ Մակգի Կանոնավոր դեր, էպիզոդ 9
2010-2011 Հետապնդում Chase Էնի Ֆրոստ Կանոնավոր դեր, էպիզոդ 18
2011 Լավ կինը The Good Wife Սոֆյա Ռուսո Էպիզոդ 3
2011  Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Դետեկտիվ Ամանդա Ռոլինզ Կանոնավոր դեր, էպիզոդ 70+
2014 Չիկոգոյի ոստիկանությունը Chicago PD Դետեկտիվ Ամանդա Ռոլինզ Էպիզոդ «Conventions»

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. «NBC Signs Kelli Giddish («Chase») and Danny Pino («Cold Case») as New Detectives for «Law & Order: Special Victims Unit» — Ratings | TV …». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  4. Ileane Rudolph (31 октября 2014). «Law & Order: SVU Cops to Guest Star on Chicago PD». TV Guide. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  5. Kelli Giddish Gives Birth! Law & Order: SVU Star Welcomes Her First Child With Lawrence Faulborn
  6. Law & Order: SVU Star Kelli Giddish Welcomes Son Charlie

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելլի Գիդիշ» հոդվածին։