Կելիբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կելիբիա
ԵրկիրԹունիս Թունիս
Բնակչություն58 491 մարդ
Փոստային դասիչ8090
Պաշտոնական կայքcommune-kelibia.gov.tn
Կելիբիա (Թունիս)##
Կելիբիա (Թունիս)

Կելիբիա (արաբ․՝ قليبية‎‎), փոքրիկ ծովափնյա քաղաք Թունիսի հյուսիսարևելյան մասում, նահանգի մայրաքաղաքից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը գտնվում է Նաբեուլ նահանգում գտնվող Կապ Բոն թերակղզու գագաթին։ Բնակչության թվով նահանգում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Նաբեուլ և Համամետ քաղաքներից հետո։

Կելիբիան կարևոր ձկնորսական նավահանգիստ է, որով տարեկան անցնում է 15000 տոննա տարբեր ծովամթերք, որը կազմում է Թունիսում որսված բոլոր ձկների մոտ 15%-ը[1]։ Կելիբիայում տարածված է ձկնորսական լապտերներով ձկնորսությունը:Քաղաքի շրջակայքում գտնվող գեղեցիկ լողափերը գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների։

Տարածաշրջանում արտադրում է Մուսկատ Կելիբիայի խաղողի չոր գինի, որը լայնորեն հայտնի է ամբողջ երկրում[1]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելիբիա քաղաքը գտնվում է Թաֆիտիսի բարձրադիր հրվանդանի վրա, որն իր տեսքով վահան է հիշեցնում, որտեղից առաջացել է սկզբում Ասպիս քաղաքի հունարեն անվանումը, իսկ հետո՝ լատիներեն Klupeya անվանումը։ Կլուպեյ անունը առաջացել է այն ժամանակ, երբ քաղաքը պատկանում էր հռոմեական Բիսացենե նահանգին[2], իսկ P տառը հետագայում փոխակերպվեց B տառի, քանի որ արաբները չէին կարողանում այն արտասանել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլուպեյ անունով քաղաքը հիմնադրել է Սիրակուզայի բռնակալ Ագաթոկլեսը Հյուսիսային Աֆրիկա նրա անհաջող արշավանքի ժամանակ։ Ագաթոկլեսի հեռանալուց հետո քաղաքը կառավարում էին կարթագենցիները։

Ք.ա. 256 թվականին՝ Առաջին Պունիկյան պատերազմի ժամանակ, քաղաքը գրավեց հռոմեական կոնսուլ Մարկ Ատիլիուս Ռեգուլուսը՝ այն վերածելով Կարթագենի վրա իր հարձակումների պլացդարմի։ Կապ-Բոն թերակղզու ավերածություններից մեկ տարի անց հռոմեական հարձակումը ձախողվեց և բառացիորեն մի քանի զինվոր վերադարձան տուն[3][4]։

Երրորդ Պունիկյան պատերազմի ժամանակ՝ հռոմեացիների և կարթագենացիների միջև վերջին պատերազմի ժամանակ, կոնսուլ Լուցիուս Կալպուրնիուս Պիսո Կեսոնինուսը քաղաքը շրջափակման մեջ պահեց, սակայն Կելիբիան դիմադրեց, և հռոմեացիները նահանջեցին[5]։

Ք.ա. 45 թվականին Գայոս Հուլիոս Կեսարն այստեղ հիմնեց հռոմեական գաղութ[6]։ Ըստ Պլինիոս Ավագի, Կլուպեան հետագայում դարձավ ազատ քաղաք, որի նավահանգիստը բավական մեծ էր հռոմեական նավատորմի համար ապաստան տալու համար և զբաղեցրեց չափազանց կարևոր տեղ նավարկության համար։

Կելիբիան և նրա ճանապարհային հատվածը 1883 թվականին, մինչև նավահանգստի արդիականացումը, որն իրականացվել է 1954 թ.

Այսօր կարող եք տեսնել բլրի և ծովի միջև ընկած հնագույն քաղաքի մնացորդները, ինչպես նաև բլրի գագաթին վերականգնված Կելիբիա ամրոցը։ Պահպանվել են նաև հնագույն նավահանգստի նավամատույցի զգալի հատվածներ։

2007 թվականին պեղումների ժամանակ հայտնաբերվեց մոմակալների պատկերով խճանկար և լատիներեն տեքստ։ Գտածոն թվագրվում է մոտավորապես Ք․ա 5-րդ դարով։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պեդեստալ» գործողության ժամանակ բրիտանական նավատորմի «Մանչեսթեր» թեթև հածանավը հարձակման ենթարկվեց Պանտելերիա կղզու մոտ իտալական երկու տորպեդային նավակներով՝ բրիտանական հածանավը խորտակվել է Կելիբիայի մոտ 1942 թվականի օգոստոսի 13-ին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելիբիա (1981–2010, էքստրեմալ 1968–2021)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 23.7
(74.7)
25.3
(77.5)
30.9
(87.6)
32.9
(91.2)
33.0
(91.4)
42.0
(107.6)
40.2
(104.4)
42.0
(107.6)
38.4
(101.1)
33.2
(91.8)
29.6
(85.3)
28.2
(82.8)
42.0
(107.6)
Միջին բարձր °C (°F) 15.6
(60.1)
15.7
(60.3)
17.3
(63.1)
19.3
(66.7)
22.8
(73)
27.0
(80.6)
30.1
(86.2)
31.0
(87.8)
28.2
(82.8)
24.8
(76.6)
20.4
(68.7)
16.9
(62.4)
22.4
(72.3)
Միջին օրական °C (°F) 11.9
(53.4)
11.9
(53.4)
13.1
(55.6)
15.2
(59.4)
18.6
(65.5)
22.4
(72.3)
25.4
(77.7)
26.2
(79.2)
23.9
(75)
20.9
(69.6)
16.5
(61.7)
13.2
(55.8)
18.3
(64.9)
Միջին ցածր °C (°F) 8.8
(47.8)
8.6
(47.5)
9.9
(49.8)
11.8
(53.2)
15.0
(59)
18.5
(65.3)
21.4
(70.5)
22.4
(72.3)
20.6
(69.1)
17.8
(64)
13.4
(56.1)
10.0
(50)
14.9
(58.8)
Ռեկորդային ցածր °C (°F) 0.3
(32.5)
0.9
(33.6)
3.1
(37.6)
4.5
(40.1)
7.6
(45.7)
11.0
(51.8)
9.4
(48.9)
15.5
(59.9)
8.3
(46.9)
2.2
(36)
4.0
(39.2)
0.4
(32.7)
0.3
(32.5)
Տեղումներ մմ (դյույմ) 83.3
(3.28)
62.6
(2.465)
50.1
(1.972)
36.3
(1.429)
22.0
(0.866)
6.7
(0.264)
5.1
(0.201)
3.8
(0.15)
45.4
(1.787)
79.9
(3.146)
74.8
(2.945)
90.0
(3.543)
560.0
(22.047)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 9.0 7.9 7.5 5.5 2.9 1.4 0.5 1.0 4.1 6.5 7.6 8.8 62.7
% խոնավություն 76 76 76 75 75 72 71 73 74 75 75 76 75
Միջին ամսական արևային ժամ 148.8 154.0 207.7 231.0 266.6 306.0 337.9 316.2 255.0 210.8 156.0 148.8 2738,8
աղբյուր: Institut National de la Météorologie (precipitation days/humidity/sun 1961–1990)[7][8][9][10][11]

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականից Կելիբիայում անցկացվում է Սիրողական կինոյի միջազգային փառատոնը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելիբիան համարվում է Թունիսի վոլեյբոլի հայրենիքը, քանի որ հենց այստեղ է հիմնված Club olympique de Kélibia ակումբը, որը հիմնադրվել է 1957 թվականին և գործում է 1959 թվականից; ակումբն ունի Թունիսի չեմպիոնի երկու տիտղոս՝ 1977 և 2003 թվականներին, ութ գավաթ՝ 1972, 1974, 1975, 1976, 1978, 1989, 2004 և 2011 թվականներին, ինչպես նաև 1998 թվականի Արաբական չեմպիոնների գավաթը։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Абу Сарра, «Тунис: Ворчание рыбаков!», Webmanagercenter, 11 августа 2010 г.». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. Pomponius Mela и A. Silberman, Chorographie, изд. Les Belles Lettres, Париж, 1988, стр. 123
  3. Полибий, «Всеобщая история», том I, 29-35; Диодор Сицилийский, том XXIII, 12
  4. Hédi Slim, Ammar Mahjoubi и Khaled Belkhodja, Общая история Туниса: Античная эпоха, изд. Maisonneuve et Larose, Париж, 2003, стр. 52
  5. Paul Bentley Kern, Ancient siege warfare, изд. Indiana University Press, Bloomington, 1999, стр. 291
  6. Michel Kaplan, Le monde romain, изд. Bréal, Париж, 1995, стр. 244
  7. «Les normales climatiques en Tunisie entre 1981 2010» (ֆրանսերեն). Ministère du Transport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. «Données normales climatiques 1961-1990» (ֆրանսերեն). Ministère du Transport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  9. «Les extrêmes climatiques en Tunisie» (ֆրանսերեն). Ministère du Transport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. «60720: Kelibia (Tunisia)». ogimet.com. OGIMET. 2021 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  11. «Réseau des stations météorologiques synoptiques de la Tunisie» (ֆրանսերեն). Ministère du Transport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կելիբիա» հոդվածին։