Կացոց

Կացոց, մսուրք, գյուղատնտեսական կենդանիների համար նախատեսված տարածք անասնապահության մեջ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոզանոցում կամ խոզաբուծական համալիրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանազատված տարածք խոզանոցում կամ խոզաբուծական համալիրում՝ խոզերի անհատական կամ խմբային պահվածքի համար։ Կացոցի պատերը հոծ են կամ վանդակավոր՝ պատրաստված փայտե չորսուներից, երկաթբետոնե մանրամասերից կամ երկաթե ճաղերից։ Խոզաբուծական համալիրներում կացոցը սովորաբար մոնտաժվում է բլոկներով և տեղաբաշխվում 2 կամ 4 շարքով։ Կացոցի 1,2 մ լայնության դռները բացվում են 1,4–1,6 մ լայնության անցուղիների վրա։ Ծնի և կերակրող մերունների անհատական պահվածքի կացոցը համալրված է ինքնակերատաշտով, ինքնախմոցներով են ենթակարմիր ջեռուցման և անդրամանուշակագույն ճառագայթման ինքնաշխատ սարքերով[1]։ Վարազների անհատական կացոցն ունի ինքնախմոց և կերաման։ Խմբային կացոցը հանդերձված է տաշտաձև կերամանով և ինքնախմոցով։ Կերը բաշխում են շարժուն կերաբաշխիչով կամ խողովակաշարով[2]։ Խոզամսի արտադրության Արդյունաբերական համալիրներում օգտագործում են կացոցային սարքավորումներ (ուղղագիծ խողովակների հատվածներից և մի օրինակացված հանգույցներից կազմված հավաքովի մետաղակառուցվածքներ), որոնք հնարավորություն են տալիս կիրառել կացոցի բլոկները (երկշարքվանդակավոր մարտկոցներ և վանդակ-բեռնարկղեր), մեքենայացնել և ավտոմատացնել կերաբաշխման համակարգը և նշանակալիորեն կրճատել աշխատածախսերը։
Կացոց հաստոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կացոց հաստոցներ սևեռման անշարժ կամ շարժական կառուցվածք՝ անասունների անասնաբուժասանիտարական մշակման, արհեստական սերմնավորման և ձիերի պայտման համար։ Արդյունաբերական համալիրներում անասնաբուծա-անասնաբուժական միջոցառումների համար օգտագործում են հոսքագծեր՝ համապիտանի կացոցի հիմքի վրա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Гигиена содержания лошадей // Бойчук Ю. Большой ветеринарный справочник, 2015.
- ↑ Карлсен, 1951, էջ 141
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |