Կացիկաս (հունարեն՝ Κατσικάς[2]), փոքր քաղաք Հունաստանում, Յանինայի հարավային արվարձան։ Տեղակայված է Յանինայի կենտրոնից 6 կիլոմետր դեպի հարավ, ծովի մակարդակից 490 մետր բարձրության վրա[1], Յանինա լճի հարավային ափին, Թեքմոն(հուն․՝ Τέκμων) բլրից արևմուտք։ Միացված է Յանինայի համայնքին, Յանինայի ծայրամասային միավորմանը, Էպիրոս պերիֆերիայում։ Բնակչությունը կազմում է 3885 մարդ՝ 2011 թվականի հաշվառման[2]։ Տարածքը 13,548 քառակուսի կիլոմետր է[1]։