Կարտոֆիլի յուղաբլիթ
![]() | |
Բելառուսական խոհանոց և Հրեական խոհանոց | |
Տեսակ | regional cuisine? |
Ենթատեսակ | նրբաբլիթ, appetizer? և կարտոֆիլով ուտեստ |
Potato pancakes Վիքիպահեստում |
Կարտոֆիլի յուղաբլիթ (ինչպես նաև՝ բլիթներ, բելառուս․՝ дранікі, ուկր.՝ деруни), տարածված ուտեստ եվրոպական խոհանոցում:
Բլիթները հանդիսանում են բելառուսական խոհանոցի անքակտելի մասը[1]: Այս ուտեստը տարածված է նաև ուկրաինական, ռուսական, լեհական [2] և եվրոպական խոհանոցներում: Կարտոֆիլի բլիթները և յուղաբլիթները կարելի է հանդիպել գրեթե այն բոլոր վայրերում, որտեղ օգտագործվում է կարտոֆիլ՝ Լատինական Ամերիկայից մինչև Հյուսիսային Եվրոպա:
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլիթները պատրաստում են քերած կամ ճմլած կարտոֆիլից՝ աղի և ձվի ավելացմամբ: Ավելացվում է նաև ալյուր՝ օսլայի հետ խառնվելու համար: Ըստ համի՝ կարող են ավելացվել նաև այլ բաղադրիչներ, օրինակ՝ սոխ, սխտոր: Ստացված խմորը տապակում են թավայի մեջ, խոզի յուղով կամ բուսական յուղով:
Ավանդաբար այս յուղաբլիթները մատուցում են թթվասերով, կարագով կամ ճրագուով (խոզի հալած ճարպ) կամ մաչանկայով:
Սառած բլիթները կորցնում են համային որակները, այդ իսկ պատճառով պատրաստումից մի քանի ժամ հետո, լավագույն դեպքում, դրանք կարելի է օգտագործել որպես այլ ուտեստների բաղադրիչ, բայց ոչ որպես առանձին, ինքնուրույն ուտեստ: Համարվում է, որ լավագույն բլիթները դրանք այն բլիթներն են, որոնք տապակում են անմիջապես մատուցումից առաջ կամ թավայից դնում են ափսեի մեջ ու անմիջապես համտեսում:
Կիրառական է նաև կարտոֆիլի յուղաբլիթի պատրաստումը մարմանդաեռի եղանակով, օրինակ՝ կավե սափորներում: ԽՍՀՄ-ում մեծ տարածում էր ստացել մսի խճողակով բլիթների պատրաստումը՝ տոլմայի օրինակով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարտոֆիլի յուղաբլիթների մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1830 թվականին (у Յան Շիտլերի մոտ) և դրանք հայտնվեցին գերմանական խոհանոցի ազդեցության ներքո (Kartoffelpuffer):
Այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ուտեստն ունի նաև այլ անվանումներ.
- Ռուսաստանի տարբեր շրջաններում՝ բլիթ, կակորա, տերուն, տերունց և այլն
- Բելառուս՝ дранікі
- Իսրայել և եվրոպական սփյուռք՝ լատկես
- Լիտվա՝ bulviniai blynai (կարտոֆիլի բլիթներ)
- Լեհաստան՝ placki ziemniaczane (կարտոֆիլի յուղաբլիթներ)
- ԱՄՆ՝ հաշբրաուն
- Ուկրաինա՝ դերունի, կրեմզլիկ[3]) և այլն
- Չեխիա՝ bramboráky
- Շվեդիա՝ raggmunk
- Շվեյցարիա՝ ռյոշտի:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան Հաշբրաուն (Hash brown)[4]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վ.Վ. Պոխլյոբկին, «Բելառուսական ազգային խոհանոց»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-03-ին։ Վերցված է 2019-03-16
- ↑ «Placki ziemniaczane bez tajemnic»։ kuchnia.wp.pl։ Վերցված է 2017-12-27
- ↑ Алтынцев А. В. Чувство любви в понимании евреев-ашкенази Удмуртии и Татарстана / Наука Удмуртии — 2013. № 4. — С. 130
- ↑ Հաշբրաուն անգլիական նախաճաշում