Jump to content

Կարսի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարսի թանգարան
Տեսակհնագիտական թանգարան, ազգագրական թանգարան և թանգարան
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունԿարս
Հիմնադրվել է1959[1]
40°36′47″N 43°6′36″E / 40.61306°N 43.11000°E / 40.61306; 43.11000
Կայքmuze.gov.tr/tr/muzeler/kars-muzesi
Քարտեզ
Քարտեզ

Կարսի թանգարան (թուրքերեն՝ Kars Müzesi), գործող թանգարան, որը բացվել է 1959 թվականին Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցում (ներկայումս՝ Քյումբեթ Ջամի մզկիթ)։ Ներկայումս գործում է այլ հասցեում։ Կարսի ամենամեծ թանգարանն է։

Թանգարանի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը սկզբում բացվել է Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցում, որը կառուցվել է 930-937 թվականներին Կարսի թագավոր Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին Օսմանյան կայսրությունը եկեղեցին վերածում է մզկիթի, իսկ երբ Կարսը անցնում է Ռուսական կայսրության վերահսկողության ներքո, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։

Թանգարանում հավաքվել էին Կարսից և հարակից շրջաններից հայտնաբերված հնագիտական գտածոները, ինչպես նաև առարկաներ, որոնք գտնվել էին միջնադարյան հայկական Անի քաղաքի պեղումներից։

Թանգարանի նոր շինության կառուցման ավարտից հետո 1980 թվականին շուրջ 3600 նմուշները տեղափոխվել են այդ շինություն և ցուցադրվել այնտեղ։

Կարսի թանգարանը ներկայումս գտնվում է այն ավտոմայրուղու վրա, որը քաղաքի հյուսիս-արևելքից շարժվում է դեպի Անի քաղաք։ Ներկայումս ցուցադրվում են բրոնզի դարից մինչև մեր օրերը վերագրվող գտածոներ։ Թանգարանի կազմում գործում է նաև ազգագրության բաժին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարսի թանգարան» հոդվածին։