Կարույարվ
Կոորդինատներ | ||
Հայելու բացարձակ բարձրությունը | 32 մ | |
Երկարություն | 2,2 կմ | |
Լայնություն | 2,8 կմ | |
Ավազանի մակերեսը | 0,3456 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 12,276 կմ | |
Ամենամեծ խորությունը | 6 մ | |
Կարույարվ (էստ․՝ Karujärv, «Արջի լիճ»), լիճ Էստոնիայում, գտնվում է Սաարեմաա կղզու արևմտյան մասում, Լյաենե Սաարե շրջանումː
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարույարվ լիճը տեղակայված է Կյարլ ավանից մոտ 4,5 կմ դեպի հյուսիսː Կարույարվ լճի հյուսիսային ափին է գնտվում Դեեվո ավանը, արևելյան ափին տեղակայված են քեմփինգները (ավտոտուրիստների ճամբար)[1] ː Հյուսիս-արևելյան ափով անցնում է ավտոճանապարհ, որտեղից անցնում են 2304, 2310 և 2314 երթուղիների ավտոբուսները։
Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 32 մ[1] ː Լճում կան հինգ փոքրիկ կզղիներ[2] ː Լճի մակերեսը կազմում է 345,6 հա (կզվիների հետ միասին 349,9 հա)ː Ափի երկարությունը 12,276 կմ է[3] ː Լճի երկարությունը կազմում է 2,8 մ, լայնությունը՝ 2,2 կմ։ Ամենամեծ խորությունը 6 մ է[4]։ Լճի ափերը հիմնականում ծածկված են խիտ անտառներով։ Հատակը ավազոտ է, ճամբարների տարածքում կա նաև ավազոտ լողափեր[4]։
Լիճն առատ է խեցգետիններով։ Ձկներից այստեղ հանդիպում է՝ պերկես, գայլաձուկ, յազ, կարմրալողաթևիկ, լին, սիգ, բիչոկ գետաձկնիկ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարույարվների կղզին ձևավորվել է մոտ 8 հզար տարի առաջ, առանձնանալով ծովից, և համարվում է Սաարեմաա կղզու ամենահին կզղին[4]։ Սովետական ժամանակաշրջանում «Կյարլի» կոլտնտեսությունը այստեղ ստեղծես քեմփինգները[4]։ ԽՍՀՄ-ի ժամանակ այստեղ տեղակայված էին ռազմաօդային ուժերի հրաձգարանները։ Այդ պատաճառով էլ լճում պարբերաբար գտնում են չպայթած ավիառումբեր։ Այսպիսով 2009-ից մնչև 2017 թվականը լճից հանվել է մոտ 50 ռումբ[2]։
Առասպելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կարույարվ» անվանումը թարգմանաբար նշանակում է «Արջի լիճ»։ Գոյություն ունի առսպել, որ այն առաջացել է այն ճամանակ, երբ իրար հետ վիճել են յոթ արջեր։ Նրանց բաժանելու համար, բնության ուժերը արջերին ջրել են անձրևով, ինչից էլ առաջացել է լիճը։ Իսկ քանի, որ արջերը գնացել են տարբեր ուղղություններով, լիճն ունի յոթ ծովախորշ[2]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուրյարվ լիճին է նվիրված էստոնացի գրող Հակոբ Մյանդմետսի «Լիճ» պատմվածքը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Топографическая карта Эстонской ССР
- ↑ 2,0 2,1 2,2 «В озере Каруярв нашли четыре авиабомбы». ru.sputnik-news.ee. 2017 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ keskkonnainfo.ee (стр. 19) Արխիվացված 2016-03-09 Wayback Machine(էստոներեն)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Проозес Э., Сааремаа, Тал., 1990. С. 87
- ↑ Миллер В., Сааремаа, Тал., 1973. С. 77
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարույարվ» հոդվածին։ |
|