Jump to content

Կարուլա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարուլա ազգային պարկ
էստ․՝ Karula rahvuspark
Տեղագրություն Էստոնիա, Վալգա[1], Անստլա[1] և Րիուգե (շրջան, 2017)[1]
Կոորդինատներ57°42′52″N 26°29′12″E / 57.71444444°N 26.48666667°E / 57.71444444; 26.48666667
Տարածք123,64 կմ²[2]
Հիմնադրված է1979
Քարտեզ
 Karula National Park Վիքիպահեստում

Կարուլա ազգային պարկ, ազգային պարկ Էստոնիայի հարավում։ Այն ստեղծվել է 1979 թվականին որպես հատուկ պահպանվող տարածք, իսկ 1993 թվականին վերածվել է ազգային պարկի։ Այն Էստոնիայի ամենափոքր ազգային պարկն է[3]։

Ազգային պարկը գտնվում է Վիռումաա նահանգի Անստլա և Րիուգե շրջաններում և Վալգամաա նահանգի Վալգա շրջանում։ Ազգային պարկը ընդգրկում է Կարուլա սարահարթի շուրջ մեկ երրորդը և աչքի է ընկնում իր լեռնոտ տեղագրությամբ, բազմաթիվ լճերով, մեծ կենսաբազմազանությամբ և ազգային մշակութային լանդշաֆտով։ Ազգային պարկի բուսական աշխարհը բավականին հարուստ է և ներառում է Էստոնիայի Կարմիր գրքում գրանցված մի քանի տեսակներ, օրինակ՝ բալթյան խոլորձ, գայլահատ մահացու, երիցուկատերև ողկուզապտեր։ Վերջինս հայտնաբերվել է Էստոնիայի երեք վայրերում, որից մեկը Կարուլան է։ Ազգային պարկի կենդանական աշխարհը ներառում է նաև անսովոր և վտանգված տեսակներ, օրինակ՝ ջրային չղջիկ, փոքր շահնարծիվ և սև արագիլ։ Որմզդեղնի, լուսանի և եվրոպական ժանտաքիսի նման կաթնասունները բավականին տարածված են[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Estonian Environmental Register
  2. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  3. Karula National Park in Estonia Protected Planet
  4. «Karula National Park». Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]