Կարոտ (բանաստեղծություն, Տերյան)
Արտաքին տեսք
| Կարոտ | |
|---|---|
| Ժանր | բանաստեղծություն |
| Հեղինակ | Վահան Տերյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1905 |
| Հրատարակչություն | Երկրի ձայնը |
| Հրատարակվել է | 1908 |
| Հայերեն հրատ. | 1908 |
| Շարք | Մթնշաղի անուրջներ |
| Վիքիդարան | Կարոտ |
«Կարոտ», հայ բանաստեղծ Վահան Տերյանի բանաստեղծություններից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կարոտ» բանաստեղծությունը հեղինակը գրել է 1905 թվականին[2]։ Առաջին անգամ տպագրվել է 1908 թվականին «Երկրի ձայնը» շաբաթաթերթի հունիսի 1-ի համարում (№ 19, էջ 5) «Եվ ես արթնացա վայելքի ցավից» վերնագրով։
«Մթնշաղի անուրջներ» շարքի մաս է կազմում, որտեղ տպագրվել է առանց վերնագրի։
