Կարոտում եմ քեզ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Կարոտում եմ քեզ
Missing You
I Miss You-poster.jpg
Գովազդային պաստառ դորամայի համար
Ժանր Ռոմանտիկա
Մելոդրամա
Կրիմինալ
Առեղծվածային
Թրիլեր
Անորոշություն
Մարտաֆիլմ
Երկիր Flag of South Korea.svg Հարավային Կորեա
Լեզու կորեերեն
Ռեժիսոր Լի Ջե Դոնգ
Փակ Ջե Բոմ
Գլխավոր
դերերում
Յուն Ին Հյե
Պակ Յուչխոն
Յու Սընգ Հո
Սցենարիստ Մուն Հի Ջունգ
Օպերատոր Ջունգ Սեունգ Ու
Կիմ Սեոն Չհեոլ
Երաժշտություն Ջո Յուն Ջունգ
Լի Իմ Ու
Եթերաշրջանների քանակ 1
Սերիաների քանակ 21
Էկրաններին է նոյեմբերի 7, 2012-ից հունվարի 17, 2013
Հեռուստաալիք MBC
Ընկերություն Victory Production
Պատկերի ձևաչափ 1080i (HDTV)
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կարոտում եմ քեզ (հանգըլ: 보고싶다; կոր․ նոր ռոմ․: Bogosipda, նաև՝ I Miss You (Ես կարոտում եմ քեզ)), հարավկորեական հեռուստասերիալ, նկարահանված 2012 թվականին։ Հեռուստասերիալում նկարահանվել են՝ Յուն Են Հեն, Պակ Յուչխոնը և Յու Սընգ Հոն։ Այն ցուցադրվել է MBC հեռուստաալիքով, 2012 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 2013 թվականի հունվարի 17-ը, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը՝ 21:55։ Հեռուստասերիալը բաղկացած էր 21 էպիզոդից։

Միջին դպրոցում սովորող, սիրահարված զույգին՝ Ջունգ Ուին և Սու Յոնին բաժանեց մի սարսափազդու ողբերգության, որը շարունակում է ճնշել նրանց, ինչպես նաև մեծահասակների: Այժմ մեղքի զգացումով դետեկտիվ՝ Ջունգ Ուն տարիներ շարունակ հուսահատ փնտրում է Սու Յոնին, բայց երբ նրա ճանապարհը կրկին խաչվում է Սու Յոնի ճանապարհի հետ, Սու Յոնը արդեն ուներ նոր ինքնություն։

Հեռուստասերիալում պատկերված է դեռահաս աղջկա բռնաբարությունը (թեկուզև կադրից դուրս) առաջացրել հակասություններ հեռուստադիտողների և համացանցի օգտատերերի շրջանում։[1]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնհինգ տարի առաջ Լի Սու Յոնը (Կիմ Սո Հյոն) համարվում է դպրոցի ծաղրանքի զոհը, քանի որ նրա հայրը մարդասպան է։ Մի շարք իրադարձություններից հետո, նա հանդիպում է Հան Ջունգ Ուին (Յո Ջին Գու), ով չեբոլի և գանգստերի տղա է։ Ջունգ Ուն պաշտպանում է Սու Յոնին ծաղրանքից, նրանք դառնում են ընկերներ, իսկ որոշ ժամանակ անց սիրահարվում իրար։ Մի օր, Ջունգ Ուին առևանգում են և Սու Յոնը, ով լինում է առևանգման ականատես, փորձում է օգնել, միայն թե նրան առևանգիչները նույնպես բռնում են։

Կանգ Հյոնգ Ջունի (Ահն Դո Գյու) մայրիկը, ով Ջունգ Ուի պապաիկի տան տիկին է, և Ջուն Ուի հայրը պայքարում էին մեծ գումարի համար։ Նրան վերջապես հաջողվում է գումարը փոխանցել շվեյցարական բանկ, իր քրոջ՝ Ջուն Հյե Միի օգնությամբ։ Փորձելով անվտանգ լքել Կորեան Հյունգ Ջունի հետ, հրամայում է, որպեսզի առևանգեն Ջունգ Ուին մինչ, որ նրանք կկարողանան փախչել երկրից։ Անսպասելի վրաերթի պատճառով, այն ժամանակ, երբ Ջունգ Ուին և Սու Յոնին առևանգել են, նրանք բաժանվեցին։ Ջունգ Ուն փրկվում է իր հոր շնորհիվ, բայց չկարողացավ վերադառնալ, որպեսզի օգնի Սու Յոնին, ով ենթադրաբար մահացել էր։ Ջունգ Ուի հայրը, ցանկանալով թաքցնել եղելիությունը, կաշառում է առևանգիչներին և ոստիկանությանը և հայտնում է Սու Յոնի կեղծ մահվան մասին։ Հյոնգ Ջունը, սակայն, փրկում է Սու Յոնի կյանքը և սպանում է դետեկտիվին, ով հետևում էր նրանց։ Սու Յոնը հետագայում լքում է երկիրը Հյոնգ Ջունի և Հյե Միի հետ միասին։

Տասնչորս տարի անց, Ջունգ Ուն (հիմա՝ Պակ Յուչխոն) այժմ դետեկտիվ է, ով հետաքնում է սպանությունները, և իր միտքը կենտրոնացրել է Սու Յոնին գտնելուն, հավատալով, որ նա չի մահացել։ Սու Յոնը (հիմա՝ Յուն Եուն Հյե) այժմ հայտնի է, որպես Զոյի Լու, նորեկ դիզայներ, ով ունի վառ անհատականություն, բայց իր ներսում նա դեռ կրում է անցյալի զգացմունքային սպիները։ Ճակատագիրը բերում է երկուսի հանդիպմանը, բայց Զոյի Լուն չի ներում Ջունգ Ուին նրան չօգնելու համար։ Մինչ այդ, Կանգ Հյոնգ Ջունը (Յու Սընգ Հո), վերադարձել է Կորեա վրեժը լուծելու համար։ Թվում է, թե նա ջերմ և գեղեցիկ է, բայց, պարզվում է, որ մի խելագար մարդասպան է և օգտագործում է Հարրի Բորիսոն կեղծանունը, որպեսզի վրեժխնդիր լինի Ջունգ Ուի հորը, իր մորը սպանելու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հան Ջունգ Ուն ծնվել է հարուստ ընտանիքում և Հան Թե Ջունի որդին է։ Նա ունի խորթ մայր, ով չի խնամում նրան, և նա երկար ժամանակ մնացել է ԱՄՆ-ում։ Վերադառնալով, նա հանդիպում է Լի Սու Յոնին և ընկերանում է նրա հետ։ Երբ նրանք կրկին հանդիպեցին դպրոցում, Ջունգ Ուն դարձավ նրա միակ ընկերը։ Շուտով զգացմունքներ են հայտնվում միմյանց հանդեպ, և նրանք պայմանավորվում են հանդիպել մի անձրևոտ օր։ Հենց նույն օրը, նրան առևանգում են, և Սու Յոնը ականատես է լինում դրան և շտապում է օգնել ընկերոջը։ Ցավոք․ նրանք բաժանվում են այդ ժամանակ, քանի որ Ջունգ Ուի հայրը, ում հաջողվում է փրկել իր որդուն, հրաժաարվում է օգնել Սու Յոնին։ Ջունգ Ուն համառորեն նայում է նրան, բայց դա ապարդյուն է։ Տասնչորս տարի անց, Ջունգ Ուն, ով այժմ դետեկտիվ է, հանդիպում է Զոյի Լուին, ով շատ նման է Սու Յոնին։ Նա որոշում է մնալ նրա կողքին, քանի որ համոզված է, որ նա իրականում Սու Յոն է։ Նա հատում է Հարրի Բորիսոնի ճանապարհը, ով այդ ժամանակ համարվում էր Զոյի Լուի ընկերը։ Որպես դետեկտիվ, նա շատ արագ պարզում է, որ իր հայրը կեղծել է Սու Յոնի մահը։ Նա նաև պարզում է, որ Հարրին իսկապես նրա հորեղբայրն է և մարդասպան է, ով նրանից և նրա ընտանիքից հետո է։ Նա փորձում է պաշտպանել Սու Յոնին բոլորից։ Ի վերջո, նա վերադարձնում է Սու Յոնի սերը և ամուսնանում է նրա հետ։

Լի Սույոնը մի աղքատ աղջիկ է, ով ունի վիրավորական հայր։ Պարզվում է, որ նրա հայրը մարդասպան է, և այդ պատճառով մարդիկ նրան ծաղրում և վախեցնում են։ Երբ նա հանդիպում է Հան Ջունգ Ուին, նա զարմանում է, թե նա որքան է ցանկանում դառնալ նրա ընկերը։ Այդ պատճառով նրա զգացմունքները շատ արագ են զարգանում։ Երբ նա տեսնում է, որ նրան առևանգում են նրանց հանդիպման օրը, նա փորձում է փրկել Ջունգ Ուին։ Ցավոք, նրան բռնաբարում են, և բաժանում Ջունգ Ուից։ Ջունգ Ուի հայրը կեղծում է նրա մահը, բայց նա փրկվում է Կանգ Հյոնգ Ջունի շնորհիվ, ավելի վաղ նա փրկել էր տղային հրդեհի ժամանակ։ Սու Յոնը փախչում է նրա և նրա 'մորաքրոջ' հետ արտասահման։ Տասնչորս տարի անց, նա ապրում է Զոյի Լու անունով, և նա այժմ հայտնի հագուստի մոդելավորող է, ով վերադառնում է Կորեա։ Պատահական կրկին հանդիպելով Ջունգ Ուին, նա ճանաչում է նրան, բայց ժխտում է, որ նա Սու Յոն է։ Նա նեղացել էր Ջունգ Ույից, քանի որ առևանգման ժամանակ նա չօգնեց Սու Յոնին, այլ փախչեց միայնակ։ Քանի որ, Ջունգ Ուն անընդհատ փորձում է պաշտպանել և հասնել նրան, նրա բարկությունը աստիճանաբար մարում է, և նա խոստովանում է նրա ով լինելը։ Այդ պատճառով, նրա ընկերը՝ Հարրի Բորիսոնը (ով իրականում Կանգ Հյոնգ Ջուն է) բարկանում է, քանի որ նա պատրաստվում է վերադառնալ Ջունգ Ուի մոտ։ Հարրին նրա կյանքը դարձնում է անտանելի, դարձնելով Սու Յոնին մեղավոր, նրա կատարած բոլոր հանցանքներում։ Անցնելով այդ ամենի միջով, նա հաշտվում է իր ընտանիքի հետ և շուտով ամուսնանում է Ջունգ Ուի հետ։

Կանգ Հյոնգ Ջունը համարվում է Կանգ Հյոն Ջուի, ով գտնում է Հան Թե Ջունի հոգեբուժարանում, որդին։ Հյոնգ Ջունին վռնդում են և նրան կծում է իր շունը, և նրա ոտքը լուրջ վնասվում է։ Նա շարունակում է թաքնվել իր մայրիքի վստահելի բույժքրոջ հետ։ Երբ նրա տանը հրդեհ է բռնկվում, Լի Սու Յոնը փրկում է նրան, Հան Ջունգ Ուի օգնությամբ։ Նա իրեն պարտական է զգում Սու Յոնի առաջ և նրան օգնում է, երբ Ջունգ Ուն թողնում է Սու Յոնին։ Նրանք փախչում են երկրից և ապրում են այլ անուններով։ Տարիների ընթացքում նա սիրահարվում է Սու Յոնին, և դառնում է նրա ընկերը։ Նա վերադառնում է Կորեա նրա հետ, որպես Հարրի Բորիսոն։ Նա լավ հարաբերություններ չունի Ջունգ Ուի հետ, քանի որ նա Հան Թե Ջունի որդին է և կրկին վաստակում է Սու Յոնի սերը։ Հյունգ Ջունը գաղտնի մարդասպան է, ում կառավարում է Հան Թե Ջունի հանդեպ ունեցած վրեժը։ Երբ նա նկատում է, որ Սու Յոնը վերադառնում է Ջունգ Ուի մոտ, նա Սու Յոնին դարձնում է իր սպանությունների մեղավորը և դրանով բարդացնում է նրա կյանքը։ Նա իսկապես սիրում է Սու Յոնին և ասում է, որ դա Սու Յոնի "պատիժն է" նրան չսիրելու համար։

Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջանգ Մի Ինե - Կիմ Ըն Ջու
    • Յու Յոն Մի - երիտասարդ Կիմ Ըն Ջու

Կիմ Եուն Ջուն մանհվայի նկարիչ է, և Կիմ Սունգ Հոյի աղջիկը։ Նրա ընտանիքը Սու Յոնի կողքին էր և ընդունում է նրանց, երբ նրանք նոր տան կարիք ունեին։ Սկզբում նա սիրահարվում է Ջունգ Ուին, բայց ավելի լուրջ զգացմունքներ չեն առաջանում։ Նա հոգեպես կոտրվում է, երբ նրա հայրը մահանում է Սու Յոնին փնտրելու ժամանակ։ Նա պնդում էր, որ եթե Սու Յոնը առևանգումից հետո, երբևէ կվերադառնա, նա կատի նրան։ Նա ձևացնում է, թե իր համար միևնույն է, որ Սու Յոնը վերադարձել է տուն, բայց իրականում նա թեթևանում է այդ փաստից։

  • Հան Ջին Հե - Հան Թե Ջուն
  • Սոնգ Օկ Սուկ - Կիմ Մյունգ Հի
  • Դո Ջի Ուն - Հվանգ Մի Ռան
  • Լի Սե Յանգ - Հան Ա Ռոմ
  • Օ Ջունգ Սե - Ջու Ջունգ Մյունգ
  • Սոնգ Ջե Հո - Չոի Չանգ Շիկ
  • Ջուն Կվանգ Ռյուլ - Կիմ Սունգ Հո
  • Կիմ Սուն Կյունգ - Ջունգ Հյե Մի
  • Չա Հվա Յոն - Կանգ Հյոն Ջու
  • Կիմ Մի Կյունգ - Սոնգ Մի Ջունգ
  • Ջո Դոկ Հյուն - քարտուղար Նամ
  • Փակ Սուն Ու - Կանգ Սանգ Դըկ
  • Ջունգ Սոկ Յոնգ - ոստիկանության լեյտենանտ

Ընդլայնված դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Մին Սո - երիտասարդ Ա Ռըմ
  • Չուն Ջե Հո - օգնական Յուն
  • Fabien - Հարրիի իրավաբանը
  • Կիմ Սե Ռոն - Բո Ռա (կամեո, էպ․ 11)[15]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակն է՝ Մուն Հի Ջունգը, ով ավելի վաղ գրել է Իմ կյանքի վերջին սկանդալը և Կարող ես լսել իմ սրտին դորամաների սցենարը։ Ռեժիսոր Լի Ջե Դոնգը նախկինում տնօրինել է Չի կարող կորցնել և Շնորհակալ եմ դորամաների նկարահանումները։

Պատանի դերասաններ՝ Յեո Ջին Գունին և Կիմ Սո Հյոնին առաջին են ցույց տվել, որպես երիտասարդ հերոսներ, նրանք հայտնվել են առաջին չորս սերիաներում։ Նրանք նախկինում միասին նկարահանվել են MBC հեռուստաալիքի Լուսինը փարված արևին դորամայում, որպես արքայազն Լի Հվոն և օրիորդ Յուն Բո Կյունգ[16] 2012 թվականի սեպտեմբերին, Պակ Յուչխոնը հաստատել է իր մասնակցությունը նկարահանումներին, գլխավոր դերում,[17] իսկ հոկտեմբերին, Յուն Եուն Հյեն ընտրվել է, որպես գլխավոր հերոսուհի, սա նրա առաջին մելոդրաման էր։[18][19]

Էպիզոդ 13, ի սկզբանե պետք է հեռարձակվեր 2012 թվականի դեկտեմբերի 19-ին․ բայց հետաձգվել է Decision 2012 քվեարկության պատճառով։ Այն ցուցադրվել է հինգշաբթի, դեկտեմբերի 20-ին, արդյունքում այդ շաբաթ ցուցադրվել է ընդամենը մեկ էպիզոդ։[20] Սերիալը երկարացվել է ևս մեկ էպիզոդով, և այն ավարտվել է 2013 թվականի հունվարի 17-ին, եզրափակելով 21-րդ էպիզոդով։[21]

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ AGB Nielsen Media Research-ի տվյալների, առաջին երկու էպիզոդները համազգային ցուցադրման արդյունքում ունեցել են 7.7 և 6.2 վարկանիշ։ Երկուսից յուրաքանչյուրնել զբացեցրել է երրորդ տեղը հակառակորդներից հետո, որոնք են՝ The Innocent Man,որը ցուցադրվել է KBS հեռուստաալիքով և The Great Seer,որը ցուցադրվել է SBS հեռուստաալիքով։[22][23]

Էպիզոդի # Ամսաթիվ Դիտողների միջին քանակ
TNmS Ratings[24] AGB Nielsen[25]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
1 7 նոյեմբերի 2012 թվական 7.7% 8.4% 8.7% 9.0%
2 8 նոյեմբերի 2012 թվական 7.9% 7.7% 8.2% 9.2%
3 14 նոյեմբերի 2012 թվական 8.0% 10.0% 8.6% 7.6%
4 15 նոյեմբերի 2012 թվական 8.4% 9.9% 7.0% 9.5%
5 21 նոյեմբերի 2012 թվական 10.3% 12.1% 10.2% 11.2%
6 22 նոյեմբերի 2012 թվական 11.9% 14.0% 11.0% 12.7%
7 28 նոյեմբերի 2012 թվական 12.5% 15.0% 10.6% 11.9%
8 29 նոյեմբերի 2012 թվական 12.1% 14.2% 10.1% 11.8%
9 5 դեկտեմբերի 2012 թվական 10.7% 12.5% 11.0% 12.5%
10 6 դեկտեմբերի 2012 թվական 12.9% 15.3% 11.5% 12.7%
11 12 դեկտեմբերի 2012 թվական 14.2% 17.4% 11.7% 13.3%
12 13 դեկտեմբերի 2012 թվական 13.9% 17.9% 11.6% 13.8%
13 20 դեկտեմբերի 2012 թվական 11.9% 15.1% 9.7% 10.8%
14 26 դեկտեմբերի 2012 թվական 12.2% 15.2% 10.5% 11.8%
15 27 դեկտեմբերի 2012 թվական 10.9% 13.8% 11.2% 12.8%
16 2 հունվարի 2013 թվական 11.1% 12.9% 10.9% 12.4%
17 3 հունվարի 2013 թվական 12.2% 15.0% 10.8% 12.2%
18 9 հունվարի 2013 թվական 11.8% 14.0% 10.2% 11.9%
19 10 հունվարի 2013 թվական 12.9% 15.4% 10.9% 12.8%
20 16 հունվարի 2013 թվական 12.3% 15.4% 10.6% 11.7%
21 17 հունվարի 2013 թվական 11.8% 14.4% 11.6% 13.2%
Միջինը 11.3% 13.7% 10.0% 11.5%

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 떨어진다 눈물이 (The Teardrops Are Falling) – Wax[26]
  2. 바라보나봐 (Just Look At You) – Չհունգ Դոնգ Հա (Boohwal)[27]
  3. 니 얼굴 떠올라 (Reminds of You) – Բյուլ (feat. Swings)
  4. 사랑하면 안돼요 (Don't Love Me) – Լի Սոկ Հուն (SG Wannabe)[28]
  5. 마법의 성 (Magic Castle) – Melody Day
  6. 슬픔 (Sorrow)
  7. 외로움 (Loneliness)
  8. 절망 (Despair)
  9. 두려움 (Awe)
  10. 기다림 (Waiting)
  11. 보고싶다 (I Miss You)
  12. Decisive (Inst.)
  13. 마법의 성 (Magic Castle) (Inst.)
  14. 사랑하면 안돼요 (Don't Love Me) (Inst.)
  15. 니 얼굴 떠올라 (Reminds of You) (Inst.)
  16. 바라보나봐 (Just Look At You) (Inst.)
  17. 떨어진다 눈물이 (The Teardrops Are Falling) (Inst.)
  18. The Wind is Blowing (Inst.)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1st K-Drama Star Awards (2012) K-Drama Star Awards

2012 MBC Drama Awards

  • Գերազանցության մրցանակ, Մինի սերիալներ դերասան - Պակ Յուչխոն[29]
  • Լավագույն երիտասարդ դերասան - Յեո Ջին Գու
  • Լավագույն երիտասարդ դերասանուհի - Կիմ Սո Հյոն
  • Գլխավոր ոսկե մրցանակ, Դերասան - Ջուն Կվանգ Ռյուլ
  • Հայտնիության մրցանակ - Յուն Եուն Հյո[30]
  • Hallyu Star Award - Յուն Եուն Հյե

49th Paeksang Arts Awards (2013) Baeksang Arts Awards

Արտասահմանյան ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալայզիա Մալայզիա - Ցուցադրվել է TV9 հեռուստաալիքով, մալայերեն ենթագրերով, 2013 թվականի հունվարի 28-ից մինչև հունիս, ժամը 9:30 ։ Ցուցադրվել է 21 էպիզոդ։
  • Ճապոնիա Ճապոնիա - Ցուցադրվել է DATV հեռուստաալիքով, ճապոներեն ենթագրերով, 2013 թվականի մարտի 28-ից։ Ցուցադրվել է 21 էպիզոդ։[31]TV Tokyo հեռուստաալիքով ցուցադրվել է 2015 թվականի ապրիլից։[32]
  • Ֆիլիպիններ Ֆիլիպիններ - Ցուցադրվել է ABS-CBN հեռուստաալիքով տագալերեն կրկնօրինակումով, ցուցադրումը սկսվել է 2013 թվականի ապրիլի 22 մինչև հուլիսի 5-ը, ժամը 10:30 p.m (PST)։ 55 էպիզոդ փոխարինել են Kailangan Ko'y Ikaw-ին, որից հետո կրկնօրինակվել է ևս մեկ Կորեական դորամա՝ Այս ձմեռ, փչում է քամին, առաջին ցուցադրումը եղել է հուլիսի 8-ին։
  • Հունաստան Հունաստան - Ցուցադրվել է TV100 հեռուստաալիքով 2013 թվականի սեպտեմբերի 4-ից, հունարեն ենթագրերով։ Ցուցադրվել է 21 էպիզոդ։
  • Վիետնամ Վիետնամ - Ցուցադրվել է HTV3 հեռուստաալիքով, կրկնօրինակման պրեմերիան կայացել է 2014 թվականի հունիսի 3-ին, ժամը 9:30։ Ցուցադրվել է 21 էպիզոդ։
  • Թաիլանդ Թաիլանդ - Ցուցադրվել է Workpoint TV հեռուստաալիքով, կրկնօրինակումը ցուցադրվել է 2014 թվականի հոկտեմբերի 8-ին, ժամը 10:30։ Ցուցադրվել է 21 էպիզոդ։
  • Ինդոնեզիա Ինդոնեզիա - Ցուցադրվել է Indosiar հեռուստաալիքով, կրկնօրինակումը ցուցադրվել է 2015 թվականի մայիսի 31-ից, ժամը 03:00։ Ցուցադրվել է 21 էպիզոդ։
  • Եթովպիա Եթովպիա - Ցուցադրվել է Kana TV հեռուստաալիքով, կրկնօրինակումը ցուցադրվել է 2016 թվականի ապրիլի 9-ից, "ፍለጋ" անվանումով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Park Hyun-min (November 15, 2012)։ «I Miss You Sparks Controversy Regarding Teenage Rape Scene»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է March 21, 2014 
  2. Kim Hyun-rok (September 25, 2012)։ «JYJ's Park Yoo Chun to return in new TV series I Miss You»։ Star News։ Վերցված է October 30, 2012 
  3. Ho Stewart (September 25, 2012)։ «JYJ Park Yoo Chun Set to Return to TV Drama With I Miss You»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է October 29, 2012 
  4. Lee Hye-ji (September 25, 2012)։ «Park Yuchun to Return to Small Screen with New MBC Drama»։ 10Asia։ Վերցված է December 22, 2012 
  5. Hong Grace Danbi (October 9, 2012)։ «Yun Eun Hye Becomes Park Yoo Chun's Leading Lady in I Miss You»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է October 29, 2012 
  6. Lee Tae-ho (October 9, 2012)։ «Yoon Eun-hye Confirms Role in Park Yuchun's New Dama»։ 10Asia։ Վերցված է December 22, 2012 
  7. Ko Hong-ju (February 3, 2013)։ «Yun Eun Hye Says She's Happy with the Ending of I Miss You»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է February 3, 2013 
  8. Ko Hong-ju (February 3, 2013)։ «Interview: Yun Eun Hye Speaks About Yun Eun Hye»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է February 3, 2013 
  9. Ko Hong-ju (February 9, 2013)։ «Interview: How Yun Eun Hye Said Goodbye to Lee Soo Yeon and I Miss You»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է February 9, 2013 
  10. «Interview with Missing You Heroine, Yun Eun-hye»։ KOFICE։ February 7, 2013։ Վերցված է March 22, 2013 
  11. «Yoon Eun-hye Embraces Mature Roles»։ The Chosun Ilbo։ February 16, 2013։ Վերցված է February 16, 2013 
  12. Ho Stewart (October 22, 2012)։ «Yoo Seung Ho Joins Park Yoo Chun, Yun Eun Hye's I Miss You»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է October 29, 2012 
  13. Kim Hyun-rok (October 22, 2012)։ «Yoo Seung Ho is cast in the lead role in Missing You»։ Star News։ Վերցված է October 30, 2012 
  14. Lee Hye-ji (October 22, 2012)։ «Yoo Seung-ho to Star in Park Yuchun's New Melodrama»։ 10Asia։ Վերցված է December 22, 2012 
  15. Jeon Su-mi (December 11, 2012)։ «Kim Sae Ron to Act as Bo Ra in I Miss You»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է December 12, 2012 
  16. Hong Grace Danbi (September 11, 2012)։ «The Sun and the Moon Yeo Jin Gu and Kim So Hyun Cast in New Drama Together»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է October 29, 2012 
  17. Sunwoo Carla (September 27, 2012)։ «Park Yu-chun takes on another drama»։ Korea JoongAng Daily։ Վերցված է October 29, 2012 
  18. Kim Hyun-rok (October 9, 2012)։ «Yoon Eun Hye works with JYJ's Yoo Chun in a new drama series»։ Star News։ Վերցված է October 30, 2012 
  19. Sunwoo Carla (October 10, 2012)։ «Yoon Eun-hye to play Park Yu-chun's love interest»։ Korea JoongAng Daily։ Վերցված է October 29, 2012 
  20. Hong Grace Danbi (December 19, 2012)։ «I Miss You Cancelled Due to Presidential Elections»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է December 22, 2012 
  21. Ho Stewart (January 8, 2013)։ «I Miss You Adds One More Episode With Finale Airing on Jan. 17»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է January 8, 2013 
  22. Hong Grace Danbi (November 8, 2012)։ «Ratings: Wed, 11.07.12: I Miss You Debuts with Tears and Low Numbers»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է November 10, 2012 
  23. Hong Grace Danbi (November 9, 2012)։ «Ratings: Thurs, 11.08.12: Nice Guy is Too Strong for I Miss You»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է November 10, 2012 
  24. «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ TNMS Ratings (Korean)։ Վերցված է November 7, 2012 
  25. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ AGB Nielsen Media Research (Korean)։ Վերցված է November 7, 2012 
  26. Ho Stewart (October 30, 2012)։ «Wax Sings for the First Part of I Miss You's OST»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է January 10, 2013 
  27. Lee Kyung-nam (November 29, 2012)։ «I Miss You Releases Next OST by Boohwal's Jung Dong Ha»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է January 10, 2013 
  28. Ho Stewart (December 12, 2012)։ «Lee Seok Hoon Takes Part in I Miss You's OST»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է January 10, 2013 
  29. Park Hyun-min (December 31, 2012)։ «JYJ's Kim Jae Joong and Park Yoo Chun Exchange Awards at the 2012 MBC Drama Awards»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է January 8, 2013 
  30. Sunwoo Carla (January 1, 2013)։ «Yoon Eun-hye thanks everyone on Twitter»։ Korea JoongAng Daily։ Վերցված է January 1, 2013 
  31. Lee Kyung-nam (March 6, 2013)։ «I Miss You to Start Airing in Japan»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է March 7, 2013 
  32. «Micky Yoochun's drama to be shown in Japan»։ Hancinema։ July 14, 2014։ Վերցված է July 17, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]