Կարոլ Կուրպինսկի
Կարոլ Կուրպինսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 6, 1785[1][2][3][4] Gmina Włoszakowice, Leszno County, Greater Poland Voivodeship, Լեհաստան |
Երկիր | Ռուսական կայսրություն Ռեչ Պոսպոլիտա |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1857[1][2][3][4] (72 տարեկանում) Վարշավա, Ռուսական կայսրություն |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ |
Ստորագրություն | |
Karol Kurpiński Վիքիպահեստում |
Կարոլ Կազիմեժ Կուրպինսկի (լեհ.՝ Karol Kazimierz Kurpiński, մարտի 6, 1785[1][2][3][4], Gmina Włoszakowice, Leszno County, Greater Poland Voivodeship, Լեհաստան - սեպտեմբերի 18, 1857[1][2][3][4], Վարշավա, Ռուսական կայսրություն), լեհ կոմպոզիտոր և դիրիժոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1810 թվականից Վարշավայի «Նարոդովի թատրոնի» կոմպոզիտորը և դիրիժորն էր, 1824-1840 թվականներին՝ Վարշավայի օպերայի երգչախմբի տնօրենը և ղեկավարը։ 1835-1840 թվականներին ղեկավարել է լեհական առաջին՝ երաժշտության և դրամատիկական արվեստի դպրոցը։ Լեհական «Tygodnik muzyczny» առաջին երաժշտական ամսագրի հիմնադիրը և խմբագիրն էր (1820-1821)։
Ազգային օպերայի հիմնադիրներից է։ Գրել է նաև օպերետներ, բալետներ, նվագախմբային ու դաշնամուրային երկեր (պոլոնեզներով համարվում է Ֆրեդերիկ Շոպենի նախորդը), պատմական և հայրենասիրական երգեր, դրանց թվում՝ «1831 թվականի Վարշավյանկա»-ն՝ լեհական ապստամբության նշանավոր հիմնի երաժշտությանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 33)։ ![]() |