Կարոլ Դելգա
Կարոլ Դելգա ֆր.՝ Carole Delga | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 19, 1971[1][2][3] (51 տարեկան) |
Ծննդավայր | Թուլուզ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Տուլուզա 1 համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և Class A official |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Mayor of Martres-Tolosane?, Regional councillor of Occitanie?, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Q112110054? |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն |
Կայք | caroledelga.com |
![]() |
Կարոլ Դելգա (ֆր.՝ Carole Delga, օգոստոսի 19, 1971[1][2][3], Թուլուզ[3]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Սոցիալիստական կուսակցության ժամանակավոր կոլեգիալ ղեկավարության անդամ (2017-2018)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա ստացել է գիտությունների բակալավրի աստիճան Բագատել լիցեյում (Սեն-Գոդենս), տնտեսագիտություն և իրավունք է սովորել Թուլուզ 1 համալսարանում, ստացել է Պո և Ադուր գետի հովտի համալսարանի իրավունքի մագիստրոսի աստիճան։
1994-1996 թվականներին աշխատել է Լիմոժի քաղաքապետարանում, պատասխանատվություն կրելով պատմության և հնագիտության հուշարձանների պահպանության համար[4]։
2004 թվականին, լինելով Բարուս հովտի ջրային կոնսորցիումի (խոշոր բանկերի միավորում) գլխավոր տնօրեն (Բարուսը գտնվում է Հարավային Պիրենեյների մարզի Կոմենժ և Սավ գետերի մոտ), անդամակցել է Սոցիալիստական կուսակցությանը։ 2008 թվականին ընտրվել է Մարտր-Տոլոզանի քաղաքապետ, 2010 թվականին՝ Հարավային Պիրենեյների մարզի խորհրդի նախագահի տեղակալ[5]։
2012 թվականին Վերին Գարոնի դեպարտամենտի 8-րդ շրջանից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։
2014 թվականի հունիսի 3-ին Մանուել Վալսի առաջին կառավարությունում նշանակվել է Առևտրի, արհեստների, սպառման, սոցիալական և տնտեսության պետական քարտուղար[6], պահպանել է իր պաշտոնը Վալսի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ նա մնացել է իր պաշտոնին[7]։
2015 թվականի հունիսի 17-ին դուրս է եկել կառավարությունից և սկսել է զբաղվել Հարավային Պիրենեյների նոր միացյալ տարածաշրջանի Լանգեդոկ-Ռուսիլյոնի խորհրդի ընտրությունների նախապատրաստությամբ[8]։
2016 թվականի հունվարի 4-ին ընտրվել է Օկսիտանիայի նորաստեղծ տարածաշրջանային խորհրդի նախագահ[9]։
2017 թվականի հուլիսի 8-ին Սոցիալիստական կուսակցությունների ազգային խորհուրդը քվեարկել է 16 հոգանոց ժամանակավոր կոլեգիալ ղեկավարություն ստեղծելու օգտին, որոնց թվում է և Դելգան[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 Répertoire national des élus — 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ Cédric Rousseau (2015-12-03)։ «En Midi Languedoc, scissions et rébellions sur tous les fronts» (ֆրանսերեն)։ Ouest-France։ Վերցված է 2018-01-16
- ↑ Manuel Cudel (2016-12-05)։ «Le parcours de Carole Delga passé au scanner» (ֆրանսերեն)։ l’Express։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է 2018-01-16
- ↑ «Thierry Mandon et Carole Delga entrent au gouvernement» (ֆրանսերեն)։ Liberation։ 2014-06-03։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-09-ին։ Վերցված է 2018-01-16
- ↑ «DÉCRET DU 26 AOÛT 2014 RELATIF À LA COMPOSITION DU GOUVERNEMENT» (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 2018-01-16
- ↑ «Carole Delga : «J'ai fait le choix de notre Sud»» (ֆրանսերեն)։ La Depeche։ 2015-06-19։ Վերցված է 2018-01-16
- ↑ Philippe Gagnebet (2016-01-01)։ «La socialiste Carole Delga veut une « République des territoires »» (ֆրանսերեն)։ Le Monde։ Վերցված է 2018-01-16
- ↑ «Le Parti socialiste se dote d'une direction collégiale pléthorique» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2017-07-08։ Վերցված է 2017-12-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Mme Carole Delga» (ֆրանսերեն)։ Ֆրանսիայի Ազգային ժողով։ Վերցված է 2018-01-16
|