Կարոյ Էստերհազիի անվան համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոյ Էստերհազիի անվան համալսարան
հունգ.՝ Egri Tanárképző Főiskola
հունգ.՝ Ho Si Minh Tanárképző Főiskola
հունգ.՝ Eszterházy Károly Tanárképző Főiskola
հունգ.՝ Eszterházy Károly Főiskola
հունգ.՝ Eszterházy Károly Egyetem
հունգ.՝ Eszterházy Károly Katolikus Egyetem[1]
Տեսակecclesiastical university?
Երկիր Հունգարիա
ՏեղագրությունԷգեր
Անվանված էCount Bishop Karl Eszterházy de Galántha? և Հո Շի Մին
Հիմնադրված է1774
ՀիմնադիրCount Bishop Karl Eszterházy de Galántha?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կարոյ Էստերհազիի անվան համալսարան[2] (հունգ.՝ Eszterházy Károly Egyetem, մինչև 2016 թվականի հունիսի 30՝ Eszterházy Károly Főiskola), Հունգարիայի Էգեր քաղաքում գտնվող համալսարան։ Հիմնադրվել է 1774 թվականին, 1989 թվականին վերանվանվել է նրա հիմնադրի՝ եպիսկոպոս Կարոյ Էստերհազիի պատվին։ Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորում է ավելի քան 8000 ուսանող․ նրա շենքերը գտնվում են ողջ քաղաքում և իրենց մեջ ներառում են բարոկկո ոճով ամենաընդարձակ մասնաշենքը[3]։

Նախորդ անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոյ Էստերհազիի անունը կրող կիրառական գիտությունների համալսարանը նախկինում ունեցել է մի շարք անվանումներ՝ Լիցեյ, Մանկավարժական քոլեջ (1828 թվականից), Կրթության քոլեջ, Էգերայի ուսուցիչների դպրոց (1962 թվականից), Հո Շի Մինի անվան ուսուցիչների քոլեջ (1969 թվականից), Կարոլի Էստերհազի անվան ուսուցիչների քոլեջ (1990 թվականից), իսկ 2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը՝ Կարոյ Էստերհազիի անվան քոլեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1761 թվականին Ֆերենց Բարոցկին որոշում է, որ Էգերում գտնվող իր սեմինարիան պետք է զարգանա այն ուղղությամբ, ինչ որ Պետեր Պազմանի հիմնադրած Նագիզոմբատի համալսարանը, որն այն ժամանակ ուներ երեք ֆակուլտետ (աստվածաբանություն, հումանիտար գիտություններ և իրավագիտություն)։ Ուսումնական հաստատության նոր շենքի սխեմաներն արել է Յոզեֆ Գերլը (1734-1798)։

Ֆերենցին փոխարինողը՝ Կարոլ Էստերհազին, այս կոնցեպցիային ավելացրել է բժշկական ֆակուլտետը՝ ենթադրելով, որ դա կլինի Հունգարիայի առաջին չորս ֆակուլտետ ունեցող համալսարանը։ Համալսարանը հիմնադրելու համար պետք էր Մարիա Թերեզա թագուհու համաձայնությունը․ նա մերժել է բուհի ստեղծման առաջարկը Կարոլի նախորդի՝ Ֆերենց Բարոցկու տված բացասական եզրակացության պատճառով։ Ապագա հաջողության հույսով Էստերհազին շարունակել է շինարարությունը ըստ նախնական պլանների, իսկ 1769 թավականին նա նույնիսկ ստեղծել է չորրորդ ֆակուլտետը․ դա Հունգարիայում առաջին բժշկական կրթական հաստատությունն էր։ Չնայած բոլոր ջանքերին, Մարիա Թերեզիան որպես երկրում բժշկական հետազոտությունների հենակետ է նշանակում Նագիզոմբատի համալսարանը, չնայած այն քաղաքում, որն այսօր կոչվում է Տրնավա և գտնվում է Սլովակիայի տարածքում, նույնիսկ հիվանդանոց չկար (ի տարբերություն Էգերի, որտեղ տեղական հիվանդանոցը ղեկավարում էր Ֆերենց Մարկխոտը)։ Արդյունքում Էգերի բժշկական դպրոցը զրկվում է դոկտորի կոչում շնորհելու իրավունքից, ինչը հանգեցնում է 1775 թվականին հաստատության փակմանը։

1774 թվականին համալսարանում դասավանդումը վերսկսվում է նոր շենքում։ Բայց արդեն 1777 թվականին ուսումնական հաստատությունը հայտնվում է բարդ իրավիճակում։ Մարիա Թերեզան Նագիզոմբատի համալսարանը տեղափոխում է Բուդա և հրապարակայնորեն հայտարարում, որ Հունգարիան պետք է ունենա միայն մեկ համալսարան։ Այդ պահից սկսած՝ Էգերում գտնվող ուսումնական հաստատությունը կոչվել է «լիցեյ»։

Ուսանողների իրավաբանական և փիլիսոփայական կրթությունը դադարեցվել է 1784 թվականին, իսկ տեղական Սեմինարիան 1786 թվականին տեղափոխվել է Պեշտ։ Սակայն Էստերհազին իր պլաններից ամբողջությամբ չի հրաժարվում։ 1790 թվականին Յոզեֆ II-ի մահից հետո փիլիսոփայության դասավանդումը իրավաբանական ֆակուլտետի և սեմինարիայի հետ վերականգնվել է։

1828 թվականին արքեպիսկոպոս Յոհան Լադիսլաուս Պիրկեն հիմնել է Հունգարիայում առաջին մանկավարժական ուսումնական հաստատությունը։ 1852 թվականին այն տեղափոխվել է Լիցեյ և շարունակել է գոյություն ունենալ մինչև 1948 թվականը։ 1921 թվականից Լուի Շկրեցանի արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ շինությունում գործել է նաև կաթոլիկ եկեղեցուն պատկանող Բարձրագույն առևտրական ուսունարանը տղաների համար։

Արդյունքում մանկավարժական քոլեջը կես դար շարունակ մնում էր քոլեջի մակարդակի ազգային ուսումնական հաստատություն։ Համալսարանի գործելու ընթացքում ավելի քան երեսուն հազար մասնագետ ստացել է բարձրագույն կրթություն։ Այսօր համալսարան են ընդունվում ուսանողներ երկրի բոլոր շրջաններից, ինչպես նաև արտերկրից։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հումանիտար ֆակուլտետ՝ Լեզվաբանության և գրականագիտության ինստիտուտ, Կիրառական հաղորդակցման գիտությունների բաժին, Ընդհանուր կիրառական լեզվաբանության ամբիոն, Հունգարական գրականության բաժին
  • Պատմության ինստիտուտ՝ Հունգարիայի պատմության բաժին (Միջնադարյան և ժամանակակից շրջան), Համաշխարհային պատմության բաժին (Հին և միջնադարյան շրջան), Օժանդակ պատմական գիտությունների բաժին, Համաշխարհային պատմության բաժին
  • Մանկավարժական կրթության և գիտելիքի տեխնոլոգիաների բաժին
  • Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ
  • Տնտեսագիտության և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
  • Բնական գիտությունների ֆակուկտետ
  • Կենսաբանության ինստիտուտ
  • Ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտ՝ Սպորտային գործունեության բաժին, Սպորտային գիտության և մեթոդաբանության ամբիոն, Մարմնակազմության տեսության բաժին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարոյ Էստերհազիի անվան համալսարան — 1774.
  2. Петров В. В., Кошеутова О. Л. Международное сотрудничество как критерий оценки эффективности вуза // Сибирский философский журнал. — 2014. — В. 3. — Т. 12. — С. 185–186. — ISSN 2541-7517.
  3. Lajos, 2001, էջ 10–11

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Antalóczi Lajos Az Egri Főegyházmegyei Könyvtár története (1793–1996). — Eger: Eger kiadványa, 2001. — ISBN 9638265000
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոյ Էստերհազիի անվան համալսարան» հոդվածին։