Կարոլին ֆոն Գյունդերոդե
Կարոլին ֆոն Գյունդերոդե | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 11, 1780[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կարլսռուե |
| Վախճանվել է | հուլիսի 26, 1806[1][2][3][…] (26 տարեկան) |
| Վախճանի վայր | Winkel, Oestrich-Winkel, Ռայնգաու Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն |
| Գրական անուն | Ion[4], Jon[4] և Tian[4] |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, դրամատուրգ և փիլիսոփա |
| Լեզու | գերմաներեն |
| Քաղաքացիություն | Գերմանիա |
| Ազգականներ | Friedrich Carl Hector Wilhelm von Günderrode?[5] |
Կարոլին ֆոն Գյունդերոդե(գերմ.՝ Karoline Friederike Louise Maximiliane von Günderrode, փետրվարի 11, 1780[1][2][3][…], Կարլսռուե - հուլիսի 26, 1806[1][2][3][…], Winkel, Oestrich-Winkel, Ռայնգաու Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն), ռոմանտիկ ոճի գերմանացի բանաստեղծուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է ալատական խորհրդականի և գրողի դուստր, ընտանիքը պատկանել է ընտանիքը Ֆրանկֆուրտի պատրիցիատին։ Կարոլինը վեց տարեկանում կորցրել է հորը, դաստիարակություն է ստացել Ֆրանկֆուրտի ազնվական տիկնանց համար նախատեսված վանքում, ընկերություն է արել Բետինա ֆոն Առնիմի և նրա ընտանիքի անդամների հետ։ Կարոլին ֆոն Գյունդերոդեի բանաստեղծությունների առաջին գրքի հրապարակումը ողջունել է Գյոթեն։
Բանաստեղծուհու առաջին մեծ և անպատասխան սերը եղել է գերմանացի իրավաբան և պատմաբան Ֆրիդրիխ Կարլ ֆոն Սավինին, որն ամուսնացել է Կլեմենս Բրենտանոյի և Բետինա ֆոն Առնիմի քրոջ՝ Կունիգունդե Բրենտանոյի հետ[6][7]։
1804 թվականին Կարոլին ֆոն Գյունդերոդեն մտերմացել է դասական բանասեր և համաշխարհային դիցաբանությունների հետազոտող Ֆրիդրիխ Կրոյցերի հետ, որը եղել ամուսնացած և չի կիսել իր զգացմունքները բանաստեղծուհու հետ։
Հուսահատությունից 1806 թվականին Կարոլին ֆոն Գյունդերոդեն ինքնասպան է եղել՝ նետվելով Ռեյն գետը։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոլին ֆոն Գյունդերոդեի և Բետինա ֆոն Առնիմի ընկերության մասին ակնարկ է գրել ռուս գրող Ալեքսանդրա Հերցիկը (1915)։
Բանաստեղծուհու մասին է պատմում գերմանացի գրական քննադատ, վիպասան և ակնարկագիր Քրիստա Վոլֆի վիպակը (1979)։
Բանաստեղծուհին դարձել է նաև գերմանացի կոմպոզիտոր Ռայներ Ռուբերտի օպերայի հերոսուհին՝ ըստ Տանյա Լանգեր Կլեյստի լիբրետոյի (2008)։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1804 Gedichte und Phantasien (Թինա գրական կեղծանվամբ)[8][7]
- 1805 Poetische Fragmente
- 1805 Udohla (դրամա)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gersdorff D. von. Die Erde ist mir Heimat nicht geworden: das Leben der Karoline von Günderrode. Frankfurt/ Main: Insel, 2006
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Hessische Biografie (գերմ.) — Hessisches Institut für Landesgeschichte.
- ↑ Hopp, 2006, էջ 27
- ↑ 7,0 7,1 Borchardt, Wright, էջ 3
- ↑ Hopp, 2006, էջ 32
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլին ֆոն Գյունդերոդե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1780 ծնունդներ
- Հուլիսի 26 մահեր
- 1806 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գերմանացի բանաստեղծուհիներ
- Գերմանացի բանաստեղծներ
- Ռոմանտիկ բանաստեղծներ
- Գերմանացի գրողներ
- Ինքնասպան գրողներ
- Ինքնասպանություններ Գերմանիայում
- Գերմանալեզու բանաստեղծներ
- Գերմանացի կին գրողներ
- 19-րդ դարի գրականություն
- Գերմանալեզու գրողներ
- Ինքնասպաններ
- 18-րդ դարի գրականություն
- Գերմանացի կանայք
- Ֆրանսիայում մահացածներ