Կարոլին Շուլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոլին Շուլց
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1867(1867-05-20)[1]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 6, 1926(1926-01-06)[1] (58 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1]
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱմուսինJacques Bertillon?

Կարոլին Շուլց (լեհ.՝ Karola Szulc, մայիսի 20, 1867(1867-05-20)[1], Վարշավա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 6, 1926(1926-01-06)[1], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1]), լեհ բժիշկ, որն աշխատել է Ֆրանսիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուլցը ծնվել է Լեհական թագավորության Վարշավա քաղաքում[2]։ Հայրը եղել է երաժիշտ[3]։

Շուլցը բակալավրի աստիճանը ստացել է 1884 թվականին[3], այնուհետև դարձել է Փարիզի համալսարանի բժիշկ-ուսանող[2]։ 1888 թվականին, 22 տարեկանում[3] գրել է ատենախոսություն «Կին բժիշկը 19-րդ դարում» վերնագրով[4]։ Շուլցն իր ատենախոսության մեջ պնդել է, որ կին բժիշկների նվաճումները եղել են 1850-ական թվականներին սկսված «կանանց մտավոր և մասնագիտական էմանսիպացիա» շարժման մի մասը[2]։ Ատենախոսությունը մեծ աղմուկ էր բարձրացրել ժողովրդի մեջ և, օրինակ, ժամանակակից նյարդաբանության հիմնադիր Ժան-Մարտին Շարկոն դեմ էր այն մտքին, որ բժշկության մեջ կանայք տղամարդկանց հավասար կարող են գործունեություն ծավալել։ Այնուամենայնիվ, թեզը պաշտպանվել է, և Շուլցը ստացել է դոկտորի աստիճան[4]։

Շուլցի ատենախոսությունը ազդեցիկ էր․ կանանց հետ կապված թեմաները ոգեշնչել էին այլ ֆրանսիացի կին գիտնականների։ Շուլցը՝ որպես գիտական աստիճաններ ստացած հազարավոր կանանցից մեկն էր, որը տասնիններորդ դարի վերջին կանանց կրթության գործում մեծ ավանդ է ունեցել։ Նա նաև իր ժամանակի շատ կանանցից մեկն էր, որոնք իրենց հայրենիքում որակավորումից զրկված լինելով, տեղափոխվել են այլ երկիր[2]։

1888 թվականին Շուլցը եղել է «La Revue scientifique des femmes»-ի հեղինակներից մեկը, որը կարճ ժամանակում խմբագրվել է ֆեմինիստական կուսակցության ակտիվիստուհու՝ Սելին Ռենուզի կողմից[5]։ Ավելի ուշ Շուլցն աշխատել է «La Poste»-ում՝ ֆրանսիական փոստային, հեռագրական և հեռախոսային ծառայությունում՝ որպես գլխավոր բժիշկ՝ կին ծառայողների համար[4]։

Շուլցն ամունացել է վիճակագիր Ժակ Բերտիլոնի հետ, նրանք ունեցել են 2 դուստր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://archives.paris.fr/s/4/etat-civil-actes/?
  2. 2,0 2,1 2,2 2,3 Clark, Linda L. (2008), Women and Achievement in Nineteenth-Century Europe, Cambridge: Cambridge University Press, p. 197, https://books.google.com/books?id=NtitRt1uUXMC&pg=PA197 
  3. 3,0 3,1 3,2 Moulinier, Pierre (2013), «Bertillon (Caroline) née Schultze», Histoire de la santé (Bibliothèque interuniversitaire de santé), http://www2.biusante.parisdescartes.fr/bio/?cle=19266, վերցված է 2 June 2015 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Offen, Karen M. (2000), European Feminisms, 1700–1950: A Political History, Stanford, CA: Stanford University Press, p. 177, https://books.google.com/books?id=snlkEXmo_mYC&pg=PA177 
  5. Harvey, Joy (2000), «Renooz, Céline (1849–1926?)», in Ogilvie, Marilyn; Harvey, Joy, The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives from Ancient Times to the Mid-20th Century, 2, New York: Routledge, pp. 1089–90, https://books.google.com/books?id=rUCUAgAAQBAJ&pg=PT387