Կարոլինա Արդոային
Կարոլինա Արդոային | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | General Acha, Utracán Department, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | մոդել, կինոդերասանուհի, հաղորդավար, գործարար և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Roberto García Moritán? |
Համատեղ ապրող(ներ) | Benjamín Vicuña? և Juan Mónaco?[2] |
Անա Կարոլինա Արդոային Դոս Սանթոս (իսպ.՝ Ana Carolina Ardohaín Dos Santos հունվարի 17, 1978[1], General Acha, Utracán Department, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա), արգենտինացի դերասանուհի, ֆոտոմոդել, հայրենի երկրում լայնորեն հայտնի է Պամպիտա մականունով, որը նրա ծննդավայրը հանդիսացող պրովինցիայի՝ Լա Պամպայի փաղաքշական ձևն է:՝
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անա Կարոլինա Արդոաինը ծնվել է 1978 թվականի հունվարի 17-ին։ Նա այն հազվագյուտ անձանցից է, ում բախտ է վիճակվել մկրտվելու Բուենոս Այրեսի Nuestra Señora del Pilar in Recoleta տաճարում[3]։ Մայրը բրազիլուհի է (Պամպիտայի լրիվ ազգանվան մի մասը դարձած Դոս Սանթոսը հենց մայրական ազգանունն է)[4]։
Կարոլինան իր կարիերան սկսել է որպես ֆոտոմոդել։ 2013 թվականից ի վեր նա տարատեսակ գովազդներում ներկայացնում է մարդատար ավտոմեքենաների արտադրությամբ հայտնի Citroën ֆիրման և նրա արտադրատեսակները[5][6]։
2016 թվականի մայիսից Պամպիտան հեռուստատեսությունում մասնակցել է մեծ ժողովրդականություն վայելող Bailando 2016 պարային շոուին՝ որպես ժյուրիի անդամ, և դարձել է հեռուստատեսության, այսպես ասած՝ դեմքերից մեկը[7]։ Հաջորդ տարի՝ 2017 թվականին նա նկարահանվել է «Ըմբոստ ոգին» («Desearás al hombre de tu hermana») հեռուստասերիալում, գլխավոր հերոսուհու՝ Լուլուի դերում և տպավորիչ խաղի շնորհիվ որոշակի համբավ է ձեռք բերել հայրենիքում ու նրա սահմաններից դուրս։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստաթղթային ձևակերպումների համաձայն՝ Կարոլինա Արդոայինը 2002-2008 թվականներին ամուսնացած է եղել Մարտին Բարանտեսի հետ։ 2005 թվականից դերասանուհին փաստացի ամուսնական կապի մեջ է Բենխամին Վիկունիայի հետ, ումից ներկայումս ունի երեք արու զավակ։ Ունեցել են նաև մեկ դուստր, բայց աղջնակը թոքախտի պատճառով վեց տարեկան հասակում մահացել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://caras.perfil.com/noticias/actualidad/2019-01-28-381233-pampita-confirmo-su-ruptura-con-pico-monaco.phtml
- ↑ (Իսպաներեն) La Gaceta.
- ↑ Pampita le respondió a Susana Արխիվացված 2012-09-05 archive.today Infobae, 14 June 2007
- ↑ «Carolina "Pampita" Ardohain and the Citroën C4 Lounge, Fashion Film».
- ↑ «"Sunset" : Carolina "Pampita" Ardohain and the Citroën C4 Aircross, Fashion Film».
- ↑ The 30 official pictures of "Bailando 2016" Արխիվացված 2016-06-03 Wayback Machine (Իսպաներեն)
- Պաշտոնական կայք (in Spanish)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Արդոային» հոդվածին։ |
|