Կարոլա Շտերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարոլա Շտերն
գերմ.՝ Carola Stern
Ծնվել էնոյեմբերի 14, 1925(1925-11-14)[1][2][3]
ԾննդավայրAhlbeck, Heringsdorf, Vorpommern-Greifswald District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա[4]
Մահացել էհունվարի 19, 2006(2006-01-19)[4][3] (80 տարեկանում)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Flag of East Germany.svg Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն
Մասնագիտությունլրագրող, նոր ժամանակաշրջանի պատմաբան, սցենարիստ, համալսարանի պրոֆեսոր և գրող
ԱշխատավայրParteihochschule Karl Marx?
ԱմուսինHeinz Zöger?
Քաղաքական կուսակցությունԳերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն[4] և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ Հերման Քեստեն մրցանակ և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի պետական պարգև

Կարոլա Շտերն (նոյեմբերի 14, 1925(1925-11-14)[1][2][3], Ahlbeck, Heringsdorf, Vorpommern-Greifswald District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա[4] - հունվարի 19, 2006(2006-01-19)[4][3], Բեռլին, Գերմանիա[1][5]), անվանում, որի ներքո Էրիկա Ասմուսը ձևացել է որպես լուրջ լրագրող և (հետագայում) հեղինակ և քաղաքական հեռուստահաղորդավար, այն բանից հետո, երբ նա 1951 թվականին պարտավորվել է կարճ ժամանակում տեղափոխվել Արևելյան Գերմանիայից Արևմտյան Գերմանիա[6]:

Եղել է մարդու իրավունքների պաշտպանության Amnesty International կազմակերպության գերմանական բաժնի համահիմնադիրը[6][7]:

1987-1995 թվականներին եղել է PEN միջազգային կազմակերպության գերմանական բաժնի ղեկավարը, որից հետո դարձել է PEN «պատվավոր նախագահ»[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլա Շտերնը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 14-ին, Ուզեդոմ Բալթիկ կղզու Ահլբեկ թաղամասում, որն այդ ժամանակ ամբողջապես Գերմանիայի կազմում էր: Նրա հայրը, որը քաղաքացիական ծառայող էր, մահացել է Շտերնի ծնվելուց առաջ[8]: Նրա այրիացած մայրը հյուրատուն էր ղեկավարում:

Նացիզմի տարիներին նա Գերմանացի աղջիկների լիգայի խմբի ղեկավար էր. այս խմբին միանալն այդ ժամանակ գրեթե համընդհանուր էր Գերմանիայի փոքր քաղաքների աղջիկների համար: Հետագայում իր «Հիշողությունների ցանցում» գիրքը գրելիս ինքն իրեն խիստ քննադատել է «հիմար հարմարվողականության» համար:

Դպրոցը հաջողությամբ ավարտել է 1944 թվականին: Պատերազմի ավարտն աղետ էր նրա` Նացիոնալ-Սոցիալիզմին նվիրված մոր համար, բայց Էրիկան այդ ժամանակ քննադատաբար էր մոտնելում քաղաքական գործիչների կարգախոսներին` կոչ անելով մարդկանց դիմադրել, քանի որ ավարտը մոտ էր:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա միացել է դեպի արևմուտք կատարվող ընդհանուր նահանջին: 1945 թվականի սեպտեմբերից մինչև 1947 թվականի հունվար նա որպես գրադարանավար է աշխատել Թյուրինգիայի փոքրիկ Բլեյխերոդ քաղաքի Ռեյբ Միսսիլ հետազոտական ինստիտուտում, որտեղ խորհրդային ուժերը հավաքել էին նախկին Փինեմյուդ մարտական հետազոտությունների կենտրոնի հրթիռային մասնագետներին. կենտրոնն ավերվել էր և տարհանվել այն ժամանակ, երբ գերմանական ուժերն սկսել էին դիտարկել պարտության հնարավորությունը[8]:

Լրտեսություն, հայտնաբերում և փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին նա հայտնաբերում է, որ իրեն փնտրում է «ոմն տիկին Բեքեր», որը հետաքրքրված էր Ռեյբ ինստիտուտով և առաջարկում է դեղեր ձեռք բերել քաղցկեղով հիվանդ իր մոր համար, որը բուժվում էր Բեռլինում[9][10]: Նա ԱՄՆ բանակի հակահետախուզական կորպուսի կողմից հավաքագրվել է որպես լրտես. վերջինս հանձնարարում է նրան ներթափանցել Գերմանացի ազատ երիտասարդներ շարժման մեջ, որն այդ ժամանակ կոմունիստական երիտասարդական կազմակերպություն էր[7]:

Հետագայում նա միացել է Արևելյան Գերմանիայում իշխող Գերմանիայի սոցիալիստական կուսակցությանը և դասախոսի աշխատանք է ստացել կուսակցության Կառլ Մարքս համալսարանում, որն այդ ժամանակ տեղակայված էր Հակեբուրգում, Բեռլինի հարավ-արևմտյան արվարձանում գտնվող Կլայնմախնով կոմունայի նախկին ավատատիրական տներից մեկում: ԱՄՆ հակահետախուզական կորպուսի համար նրա արված լրտեսական աշխատանքները բացահայտվում են նրա ընկերուհիներից մեկի կողմից և հաղորդվում են Արևելյան Գերմանիայի իշխանություններին: Ասմուսը հարցաքննվում է Կուսակցական կենտրոնական վերստուգող հանձնաժողովի կողմից, ինչից հետո նա փախչում է Արևմտյան Բեռլին[7][9]:

Արևմուտքում` որպես ուսանող և գրող[խմբագրել | խմբագրել կոդը]

1951-1959 թվականներին ուսանող է եղել` քաղաքագիտություն ուսումնասիրելով Գերմանիայի քաղաքագիտության ակադեմիայում և Բեռլինի ազատ համալսարանում: Այս տարիների ընթացքում նրա հանդեպ առևանգման երկու փորձ է արվել Արևելյան Գերմանիայի հայտնի Պետական անվտանգության նախարարության կողմից[7]:

Նաև հանդես է եկել որպես գրող` ի սկզբանե աշխատելով որպես լրագրող[6]: Բազմաթիվ հրապարակումներ է արել Արևելյան Գերմանիայի, այնտեղ իշխող Գերմանիայի սոցիալիստական կուսակցության ու դրա անդամների մասին: Սկզբնապես իր անվտանգության համար նրա աշխատանքներն անանուն են տպագրվել` ճանաչելի դառնալով միայն վերջում դրված երեք աստղանիշով: Հետագայում սկսել է գրել Կարոլա Շտերն կեղծանվամբ, անուն, որը նրա ընթերցողներին հաճախ մոլորեցրել է, թե հեղինակը հրեա է: Գերմաներեն «Stern» (Շտերն) բառը թարգմանաբար նշանակում է «աստղ», և կարծիք կա, թե այս անունը կապվել է նախկինում նրա ստորագրած աստղանիշերի հետ` այդպիսով նույն հեղինակին վերագրելով նաև նախկինում հրապարակված հոդվածները[6][7]:

Գրական ընդլայնում և հանրային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերում

«Երբ ես հետ եմ նայում իմ անցած կյանքին և մտածում իմ արած շատ բաների մասին, ես միշտ ասում եմ. ամենախելամիտ բանը, որ ես արել եմ, Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում Amnesty International կազմակերպությունը հիմնելն էր[11]:

Կարոլա Շտերն

"Wenn ich auf mein Leben zurückblicke und denke, was ich alles gemacht habe, sage ich immer: Das Vernünftigste, was ich in meinem Leben getan habe, war amnesty international in der Bundesrepublik zu gründen.“[11]

Carola Stern

1960-1970 թվականներին որպես խմբագիր է աշխատել Քյոլնի Kiepenheuer & Witsch հրատարակչատանը, ինչպես նաև շարունակել է գրել իր համար[6]: Նրա աշխատանքները քաղաքական բնույթի էին, նա գրում էր սոցիալ-դեմոկրատական տեսանկյունից` ուշադրությունը կենտրոնացնելով մարդու իրավունքների, կանանց ու ընտանեկան խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև` միևնույն ժամանակ գրում էր որպես Արևելյան Գերմանիայի ներքին խնդիրների փորձագետ:

1961 թվականին Կարոլա Շտերնը Գերդ Ռյուջի ու Ֆելիքս Ռեխհաուսենի հետ հիմնել է Amnesty International կազմակերպության գերմանական բաժինը[11]` դառնալով դրա նախագահը: Նրան աջակցում էին Արևմտյան Գերմանիայի ապագա նախագահ, քաղաքական գործիչ Գուստավ Հեինեմանը և նրա կինը` Հիլդան, ինչպես նաև` աստվածաբան Հելմուտ Գոլվիթզերն ու նրա կինը` Բրիջիտը[11]:

1970-1985 թվականներին նա դարձել է ռադիոյի խմբագիր և հայտնի է դարձել որպես Գերմանիայի ազգային հեռուստատեսության մշտական մեկնաբան[6]:

Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականի հունիսի 6-ին գերմանական հայտնի Շտերն ամսագրում տպագրվում է «Մենք արհեստական վիժում ենք անում» վերնագրով նամակ: Նամակը կազմվել էր ֆեմինիստ ակտիվիստ Ալիս Շվարցերի կողմից և ստորագրվել 374 կանանց, այդ թվում` Կարոլա Շտերնի կողմից[12][13]: Այդ ժամանակ և մինչև 1992 թվականը աբորտը Արևմտյան Գերմանիայում քրեական պատասխանատվություն էր առաջացնում: Շտերնի հաճախակի հայտնվելը հեռուստատեսությամբ նրան հայտնի է դարձնում որպես նամակն ստորագրողի և Արևմտյան գերմանական հեռարձակող ընկերությունը հեղեղվում է «քաղաքական պոռնիկի» վերաբերյալ բողոքներով[13]:

1976 թվականից նա Հայնրիխ Բյոլի և Գյունտեր Գրասի հետ դառնում է «L '76» ամսագրի համահիմնադիրը, որն ի թիվս այլ բաների, հարթակ էր առաջարկում չեխ այլախոհ գրողների համար, որոնք ստիպված էին թողնել Չեխոսլովակիան 1968 թվականի օգոստոսի Պրահայի գարունից հետո[7]: Նա շարունակել է մասնակցել Ազգային հետռուստատեսությամբ կազմակերպվող քաղաքական քննարկումներին: 1978 թվականին, այս անգամ աշխատելով Էրհարդ Էփլերի և Յոհաննես Ռաուի հետ և ոգեշնչվելով վերջերս մահացած Գուստավ Հեինմանի կյանքով` հիմնում է «Մարդու իրավունքների ու խաղաղության Գուստավ Հեինման նախաձեռնությունը»[14]:

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլա Շտերնը հեռացել է հեռուստատեսությունից 1985 թվականին, բայց շարունակել է գրքեր գրել, ինչպես նաև` ներգրավվել արշավներում: 2000 թվականին Հարմուտ վոն Հենտինգի և Գյունտեր Գրասսի հետ պահանջ է ստորագրել Նացիստական Գերմանիայի հարկադիր աշխատանքի քաղաքականության զոհերին անհապաղ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Կարոլ Շտերնն ամուսնացել է լրագրող Հայնց Զյոգերի հետ[11]: Որպես նախկին կոմունիստ` Զյոգերը հետապնդվել է նացիստական ժամանակաշրջանում: 1959 թվականին նա ստիպված է եղել փախչել Արևմտյան Գերմանիա` Արևելյան Գերմանիայում պետական թշնամի ճանաչվելուց հետո[11]:

Զյոգերը ծագումով Լայպցիգից էր, սակայն նրանք միասին թաղված են Ուզեդոմում, այն կղզում, որտեղ ծնվել էր Շտերնը[5][15]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտերնի որոշ իրեր ցոցւադրված են Ուզեդոմ կղզու Հանս Վերներ Ռիխտեր տանը: Նրա ծննդավայրի` Ալհբեկի տեղական իշխանությունները մերժել են տեղադրել նրա հուշատախտակը[16]:

2008 թվականի հունվարի 28-ին PEN միջազգային կազմակերպության գերմանական բաժինը հայտարարել է Դարմշտադտում Կարոլա Շտերն հիմնադրամ ստեղծելու մասին[17]: Հիմնադրամի նպատակներից են օգնել ճնշված գրողներին և կազմակերպել նրանց ինտեգրումը Գերմանիայում[18]:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954: Die SED. – Handbuch über den Aufbau, die Organisation und Funktion des Parteiapparats der SED.
  • 1957: Porträt einer bolschewistischen Partei. – Entwicklung, Funktion und Situation der SED. Wie konnte die SED alle anderen gesellschaftlich relevanten Gruppen aus der Macht verdrängen?
  • 1964: Ulbricht. Eine politische Biographie. – Darstellung der Frühgeschichte der SED.
  • 1971: Lexikon zur Geschichte und Politik im 20. Jahrhundert – as co-producer
  • 1975: Willy Brandt. rororo Monographien Nr. 50.232, 3-499-50232-1.
  • 1979: Zwei Christen in der Politik – Gustav Heinemann und Helmut Gollwitzer. – Gustav Heinemann gewidmet.
  • 1979: Wendepunkte der deutschen Geschichte. – produced together with Heinrich A. Winkler.
  • 1980: Strategien für die Menschenrechte.
  • 1981: amnesty international – Wer schweigt, wird mitschuldig. – als Herausgeberin.
  • 1986: Isadora Duncan und Sergej Jessenin. Der Dichter und die Tänzerin. – rororo Taschenbücher Nr. 22.531, 3-499-22531-X.
  • 1986: In den Netzen der Erinnerung. Lebensgeschichten zweier Menschen. – rororo Taschenbücher Nr. 12.227, 3-499-12227-8.
  • 1990: "Ich möchte mir Flügel wünschen." Das Leben der Dorothea Schlegel. rororo Taschenbücher Nr. 13.368, 3-499-13368-7.
  • 1994: Der Text meines Herzens. Das Leben der Rahel Varnhagen. – rororo Taschenbücher Nr. 13.901, 3-499-13901-4.
  • 1998: Die Sache, die man Liebe nennt. Das Leben der Fritzi Massary. – 2000: rororo Taschenbücher Nr. 22.529, 3-499-22529-8.
  • 2000: Männer lieben anders. Helene Weigel und Bertolt Brecht. – Rowohlt, Berlin, 3-87134-411-7.
  • 2001: Doppelleben. – Autobiografie, Kiepenheuer & Witsch, Köln, 3-46202981-9.
  • 2003: Alles, was ich in der Welt verlange. Das Leben der Johanna Schopenhauer. – Kiepenheuer & Witsch, Köln, 3-462-03319-0.
  • 2004: "Uns wirft nichts mehr um." Eine Lebensreise, aufgezeichnet von Thomas Schadt. – Rowohlt, Reinbek, 3-498-06380-4.
  • 2005: Eine Erdbeere für Hitler: Deutschland unterm Hakenkreuz. – Book for young people written together with Ingke Brodersen.
  • 2005: Auf den Wassern des Lebens. – Doppelbiographie von Gustaf Gründgens und Marianne Hoppe. Verlag Kiepenheuer und Witsch, Köln, 19.90Euro, 400 Seiten; 3-462-03604-1.
  • 2006: Kommen Sie, Cohn! – zusammen mit Ingke Brodersen, Verlag Kiepenheuer und Witsch, Köln, 16.90Euro, 192 pages. Doppelbiographie und deutsch-jüdische Familiengeschichte des Verlegers Friedrich Cohn und der Schriftstellerin Clara Viebig. Her last book, which appeared posthumously 3-462-03724-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118809741 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://elpais.com/diario/2006/01/23/agenda/1137970807_850215.html
  5. 5,0 5,1 «Carola Stern née Erika Assmus grave stone»։ (online photograph)։ (Usedom) Benzer Friedhof/Cemetery: Klaus Nerger, Wiesbaden։ Վերցված է 15 October 2014 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «Carola Stern in Berlin mit 80 Jahren gestorben»։ Rhein-Zeitung (online obituary)։ 20 January 2006։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2014-ին։ Վերցված է 15 October 2014 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Paul Oestreicher (16 February 2006)։ «Carola Stern: German liberal who revealed a double life»։ The Guardian (online obituary)։ Guardian Newspapers, London։ Վերցված է 15 October 2014 
  8. 8,0 8,1 «Carola Stern – zu Leben und Werk: Drittes Reich, der Krieg»։ Carola-Stern-Stiftung, Darmstadt։ Վերցված է 16 October 2014 
  9. 9,0 9,1 «Carola Stern – zu Leben und Werk: Agentin in der DDR»։ Carola-Stern-Stiftung, Darmstadt։ Վերցված է 16 October 2014 
  10. Luise F. Pusch (19 January 2011)։ «Carola Stern (eigentlich Erika Zöger, geb. Assmus) deutsche politische Publizistin, Rundfunkredakteurin und Autorin 5. Todestag am 19. Januar 2011 (looking back five years after her death)»։ Fembio – Frauen-Biographieforschung (online retrospective)։ Carola-Stern-Stiftung, Darmstadt։ Վերցված է 16 October 2014 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 «Carola Stern – zu Leben und Werk: amnesty international»։ Carola-Stern-Stiftung, Darmstadt։ Վերցված է 16 October 2014 
  12. Jutta Kramm (6 June 2001)։ «Zwei Leben: retrospective article published thirty years on, concerning the "Wir haben abgetrieben!" letter, listing along the way many of the high profile signatories of the letter»։ Berliner Zeitung (online)։ Վերցված է 16 October 2014 
  13. 13,0 13,1 «Carola Stern – zu Leben und Werk: Streitbare Kommentatorinl»։ Carola-Stern-Stiftung, Darmstadt։ Վերցված է 16 October 2014 
  14. «Gustav Heinemann-Initiative trauert um Carola Stern»։ Gustav Heinemann-Initiative E.V.(online)։ 23 January 2006։ Վերցված է 16 October 2014 
  15. Dietmar Pühler (21 January 2008)։ «Erinnerung an Carola Stern»։ Usedom information site։ Արխիվացված է օրիգինալից 21 October 2014-ին։ Վերցված է 16 October 2014 
  16. «Das Hans Werner Richter-Haus: Die Aufstellung ....Seit dem Tod der in Ahlbeck gebürtigen Schriftstellerin und Publizistin Carola Stern im Jahr 2006 erinnert eine kleine Ausstellung im Hans Werner Richter-Haus an die bedeutende Zeitzeugin des vergangenen Jahrhunderts.»։ Վերցված է 16 October 2014 
  17. «Carola Stern Stiftung:»։ Carola-Stern-Stiftung, Darmstadt։ Վերցված է 16 October 2014 
  18. «Zweck der Stiftung ist die Unterstützung verfolgter und exilierter Autoren im Sinne der "Writers in Prison"- und "Writers in Exile"-Arbeit des P.E.N.-Zentrums Deutschland.»։ Carola-Stern-Stiftung, Darmstadt։ Վերցված է 16 October 2014