Կարոլա Լորենցինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարոլա Լորենցինի
Carolina Lorenzini - El Gráfico 1002.jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1899(1899-08-15)[1]
Մահացել էնոյեմբերի 23, 1941(1941-11-23)[1] (42 տարեկանում)
Մահվան վայրMorón, Բուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
Մասնագիտությունօդաչու

Կարոլինա (Կարոլա) Ելենա Լորենցինի (իսպ.՝ Carola Lorenzini, օգոստոսի 15, 1899(1899-08-15)[1] - նոյեմբերի 23, 1941(1941-11-23)[1], Morón, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի առաջին օդաչուներից[2]:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենցին ծնվել է Բուենոս Այրեսում, Արգենտինայում, ընտանիքի ութ զավակներից յոթերորդն է[2]: Հեռախոսային ընկերությունում աշխատել է որպես մեքենագրուհի: Մասնակցել է թիավարման, տեգահարման, ատլետիկայի և հոկեյի տարբեր մրցումների: 1933 թվականին նա սկսել է ինքնաթիռով թռչել սովորել Մորոնի ավիաակումբում: Դասերը թանկ արժեին, և նա ծախսում է իր բոլոր խնայողությունները` վաճառելով նաև իր հեծանիվն ու հանրագիտարանը: 1935 թվականին նա ստացել է օդաչուի իր վկայականը: Նույն տարում նա Հարավային Ամերիկայի ռեկորդ է սահմանել` ջրի մեջ ցատկելով 5.700 մետրից[3]: Նա նաև մասնակցել ու հաղթել է մի քանի մրցաշարեր` մեծ հետաքրրքություն ցուցաբերելով օդաչուական բարձրագույն վարպետության հանդեպ[2]: Հայտնի է դարձել օղակների նետման իր ցուցադրություններով[3][4]: 1938-1940 թվականներին Լորենցինին ներգրավված էր հետազոտական առաքելության մեջ, որի ընթացքում թռիչքներ էին կատարվում Արգենտինայի 14 շրջաններ` օդային քարտեզներ ու թռիչքներ նախագծելու համար: Նա թռել է յուրաքանչյուր քաղաք ու երկիր` ծանոթագրելով իր ճամփորդությունների քարտեզները[3]: Արդյունքում նա ամբողջ երկրում հայտնի է դարձել: 1939 թվականին Vosotras ամսագիրը Լորենցիին անվանել է Արգենտինայի տարվա ութ կանանցից մեկը, նրա նկարը հայտնվել է El Gráfico ամսագրի շապիկին[3]: 1941 թվականի նոյեմբերի 23-ին Լորենցինին կորցրել է իր ինքնաթիռի կառավարումը և վթարի է ենթարկվել: Նա անմիջապես մահացել է: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Մորոնում, օդային բարձր վարպետության ցուցադրությունների ժամանակ, որին այցելել էին ուրուգվայցի մի խումբ օդաչուներ[2]: Ավելի ուշ հաղորդվել է, որ Լորենցին ծանոթ չէր այն ինքնաթիռին, որով թռչում էր և չափազանց բարկացած էր ցուցահանդեսի կազմակերպչական խնդիրների պատճառով[3]: 2001 թվականին Արգենտինայի փոստը դրոշմանիշ է մարել նրա անունով և նկարով[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 2,2 2,3 buscabiografias։ «Biografía de Carola Lorenzini»։ www.buscabiografias.com։ Վերցված է 2016-12-28 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «CIATA - Centro de Instrucción de Aeronavegantes y Técnicos Aeronáuticos»։ 2009-10-04։ Արխիվացված օրիգինալից-ից 4 October 2009-ին։ Վերցված է 2016-12-28 
  4. «Página/12 :: radar»։ www.pagina12.com.ar։ Վերցված է 2016-12-28 
  5. «Famous women on stamps and covers - Stamp Community Forum - Page 9»։ Stamp Community Family Stamp Collecting Forum։ Վերցված է 2016-12-28