Jump to content

Կարնակյան քարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարնակյան քարեր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհնագիտական հուշարձան և stone row?
Երկիր Ֆրանսիա[1]
ԲնակավայրCarnac?[1] և La Trinité-sur-Mer?
Գտնվելու վայրalignements du Petit-Ménec?, quadrilatère du Manio?, Kerlescan alignments?, Kermario alignments?, Ménec alignments? և Menhir du Manio?
կայք
47°35′36″N 3°4′47″W / 47.59333°N 3.07972°W / 47.59333; -3.07972
 Monuments historiques in Carnac (stone rows) Վիքիպահեստում

Կարնակյան քարեր (ֆրանսերեն՝ Alignements de Carnac, բրետոներեն՝ Steudadoù Karnag), աշխարհի ամենամեծ մեգալիթյան կառույցների պայմանական անվանումը: Գտնվում է Բրետանում՝ ֆրանսիական Կարնակ քաղաքի մոտ: Մեգալիթային համալիրն ընդգրկում է մենհիրներ, դոլմեններ, դամբարաններ՝ ավելի քան 3000 նախապատմական մեգալիթներ, որոնք տեղի ժայռերից պոկված բեկորներ են և կանգնեցվել են Բրետանի նախակելտական ​​ժողովուրդների կողմից: Բրետանն ունի իր արթուրյան լեգենդները, որոնց համաձայն, քարերն առաջացել են, երբ կախարդ Մեռլինը ժամանակին հռոմեական լեգեոնը վերածել է քարերի։ Ըստ լեգենդի քրիստոնեական տարբերակի՝ Պապ Կոռնելիոսը (լատիներեն՝ Papa Cornelius) քարերի է վերածել իրեն հետապնդող հեթանոս մարտիկներին[2][3]։ Կարնակյան քարերը հիմնականում գտնվում են ֆրանսիական Կարնակ կոմունայում (ֆրանսերեն՝ Carnac, բրետոներեն՝ Karnag), իսկ ավելի ստվար մասը՝ այդտեղից արևելք՝ Լա Տրինիտե-սյուր-Մեր կոմունայում (ֆրանսերեն՝ La Trinité-sur-Mer

Քարերի տեղադրումը թվագրվում է նեոլիթյան ժամանակաշրջաններից մեկին՝ հավանաբար մ.թ.ա. 3300-ական թվականներին, սակայն որոշ կառույցներ կարող են թվագրվել մոտավորապես մ.թ.ա. 4500-ական թվականներին[4]:

Վերջին դարերում շատ քարե կառույցներ չեն արժանացել պատշաճ ուշադրության: Ապացույցներ կան, որ դոլմեններն օգտագործվել են որպես պարիսպներ[5] [6], հավաբներ և նույնիսկ որպես ջեռոցներ։ Նույնիսկ շատ հաճախ ճանապարհները մաքրում էին այդ քարերից[7] կամ օգտագործում՝ որպես շինանյութ։

Հնագիտական ​​վայրի կառավարման վերաբերյալ հարցը շարունակում է մնալ քննարկման առարկա։

Մենհիրների շարքեր (Alignments)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարնակյան մեգալիթյան հուշարձանի տարածքում կան մենհիրների շարքերի 3 մեծ խումբ.

  • Մենեկ (Մենեկի՝ մենհիրների շարք (ֆրանսերեն՝ L'alignement du Ménec)),
  • Կերմարիո (Կերմարիոյի և Մանիոյի՝ մենհիրների շարք (ֆրանսերեն՝ L'alignement de Kermario et le Manio)),
  • Կերլեսկան (Կերլեսկանի և Փոքր Մենեքի՝ մենհիրների շարք (ֆրանսերեն՝ L'alignement de Kerlescan et le petit Ménec))։

Նրանք ժամանակին մեկ խումբ էին, բայց որոշ քարերի կորստի, գողացման կամ այլ նպատակների համար օգտագործվելու պատճառով բաժանվել են 3 խմբի[8]:

Մենեկ (Les alignements du Ménec)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենեկի՝ մենհիրների շարք

Մենհիրների տասնմեկ իրար հաջորդող շարքեր ձգվում են 1165 մետր հեռավորության վրա, կոմպոզիցիայի լայնությունը 100 մետր է։ Յուրաքանչյուր կողմում կան կառույցների մնացորդներ, որոնք Ալեքսանդր Թոմը (en:Alexander Thom) համարում էր քարե շրջանակներ։ Զբոսաշրջության գրասենյակի տվյալներով՝ արևմտյան ծայրում կա «71 քարե բլոկ պարունակող կրոմլեխ», իսկ արևելյան ծայրում՝ խիստ վնասված կրոմլեխ։ Քարերից ամենամեծերը՝ մոտ 4 մետր բարձրությամբ, գտնվում են ավելի լայն արևմտյան ծայրում։ Դեպի արևելք քարերի բարձրությունը ցածրանում է՝ մինչև 60 սանտիմետր, ապա բարձրանում։

Կերմարիոյի՝ մենհիրների շարք (L’alignement de Kermario et le Manio)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերմարիոյի մենհիրների շարքում կրկնվում է հովհարաձեւ նախշազարդ։ Կերմարիոն բաղկացած է 1029 քարերից[9]՝ դասավորված 10 առանձին շարքերով՝ մոտավորապես 1300 մետր երկարությամբ։

Դեպի արևելյան եզր, որտեղ քարերն ավելի փոքր են, օդային լուսանկարչության ժամանակ հայտնաբերվել է քարե օղակ[10]։

Կերլեսկանի՝ մենհիրների շարք
Կերլեսկանի՝ մենհիրների շարք

Կերլեսկան (Կերլեսկանի և Փոքր Մենեքի՝ մենհիրների շարք)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնշյալ հուշարձաններից ավելի արևելք գտնվում է 555 քարերից բաղկացած ավելի փոքր խումբ։ Այն բաղկացած է 13 առանձին շարքերից՝ մոտ 800 մետր ընդհանուր երկարությամբ[8]։ Քարերի բարձրությունը տատանվում է 80 սմ-ից 4 մետրի սահմաններում[11]։ Արևմուտքում, որտեղ գտնվում են ամենաբարձր քարերը, կա 39 քարից բաղկացած քարե օղակ (կրոմլեխ, անգլ.՝ stone circle)։ Ավելի հյուսիս կարող է լինել մեկ այլ քարե օղակ[12]։

Փոքր Մենեքի՝ մենհիրների շարք (ֆրանսերեն՝ Petit-Ménec)
[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ավելի փոքր խումբ գտնվում է Կերլեսկանից դեպի արևելք։ Մտնում է Լա Տրինիտե սյուր-Մեր կոմունայի տարածքի մեջ։ Տարածքը ծածկված է անտառով, իսկ ժայռերը հիմնականում ծածկված են մամուռով և բաղեղով[13]։

Դամբարանաբլուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ տարածքում ամփոփված են բազում մարդկան շիրիմներ, իսկ շիրիմների վրա կան հողային դամբարանաբլուրներ։ Դամբարանաբլուրների մոտ սովորաբար լինում է անցում, որը տանում է դեպի կենտրոնական խցիկ, որտեղ ժամանակին ամփոփված էին հնագույն արժեքավոր իրեր։

Սեն-Միշել դամբարանաբլուր

Սեն-Միշել (Saint-Michel)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեն-Միշելի դամբարանաբլուրը կառուցվել է մ.թ.ա. 5000-3400 թվականներին: Վերջինիս հիմքի չափերը 125 x 60 մետր են, իսկ բարձրությունը՝ 12 մետր: Այս արհեստական ​​կառույցի ծավալը կազմում է մոտ 35000 մ³՝ բաղկացած հողից և քարերից։ Բլուրն ունի նույն նպատակը, ինչ Եգիպտոսի բուրգերը՝ այն իշխող դասի անդամների գերեզմանն է: Այնտեղ առկա են հողում ամփոփված բազմաթիվ առարկաներ, ինչպիսիք են օրինակ՝ 15 քարե արկղ, տարբեր զարդեր և խեցեղեն, որոնց մեծ մասն այժմ ցուցադրվում է Կարնակի նախապատմության թանգարանում[14]: Բլուրը հետազոտվել է 1862 թվականին Ռենե Գալեսի (en:René Galles) կողմից: Պեղումների համար մի քանի հետախուզական հանքեր են փորվել՝ մինչև 8 մ խորությամբ հորեր: Պեղումները շարունակել է Լե Ռուզիկը 1900-1907 թվականներին, որոնց ընթացքում հայտնաբերվել են բուն դամբարանը և վերոնշյալ քարե արկղերը[15]։ Բլրի վրա գտնվող եկեղեցին կառուցվել է 1663 թվականին, վերակառուցվել 1813 թվականին, ապա քանդվել 1923 թվականին։ Ներկայիս շենքը կառուցվել է 1926 թվականին: Այն 1663 թվականի շենքի վերակառուցված տարբերակն է։

Հայտնի է նաև որպես Էր-Մանե։ Այն 85 մետր երկարությամբ, 35 մետր լայնությամբ և 5 մետր բարձրությամբ դամբարան է։ Արևմտյան ծայրում գտնվում է դոլմեն, իսկ արևելյան ծայրում՝ երկու գերեզման[14]։ Մոտակայքում կա մոտ 3 մետր բարձրությամբ փոքրիկ մենհիր։

Էռ-Ռոշ-Ֆոտետ դոլմեն: Գրեթե յուրաքանչյուր քարի կողքին գրված է, որ այն ֆրանսիական պետության սեփականությունն է։

Շրջակայքում կան մի շարք դոլմեններ։ Դրանք հիմնականում համարվում են հնագույն գերեզմաններ, և դրանցում ոսկորների հետքերի բացակայությունը բացատրվում է Բրետանի հողի թթվայնության կործանարար ազդեցությամբ։ Դոլմենները կառուցված են մի քանի խոշոր քարերից, որոնք կրում են մեկ կամ մի քանի վերին քարեր, հաճախ երկարացված և/կամ հարթ: Քարե կառույցը վերևից ծածկվում էր հողակույտով։ Շատ դոլմեններ չունեն նման հողեղեն հատվածներ երբեմն տեղի ունեցող հնագիտական ​​պեղումների պատճառով։ Քարերից մնացել են միայն ամենախոշորները, իսկ իրենք՝ դոլմենները մասամբ ավերված են։

Գտնվում է հյուսիսային կողմում՝ Սբ. Մագդաղենացու մատուռի մոտ: Դոլմենի վերին ծածկաքարերը ամբողջությամբ պահպանվել են։
Խոշոր դոլմեն՝ 12×5 մետր չափերով, քանդված վերին 9 մետրանոց սալաքարով[17]։ Անվանվել է մոտակա գործող Սբ. Մագդաղենացու մատուռի անունով:
Հազվագյուտ դոլմեն, որի քարե թումբը դեռևս պահպանված է: Գտնվում է Կերմարիո յի շարքից հարավ, ունի 20-35 մ լայնություն, 5 մ բարձրություն, իսկ գագաթին ունի փոքրիկ մենհիր։ Ժամանակին այն շրջապատված է եղել փոքր մենհիրների շրջանակով մոտ 4 մետր հեռավորության վրա[15]։ Հիմնական անցումը (մոտ 6,5 մետր երկարությամբ) տանում է դեպի մեծ խցիկ, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ առարկաներ, այդ թվում՝ կացիններ, մարգարիտներ, նետերի ծայրեր և խեցեղեն: Կառուցվել է մոտ մ.թ.ա. 4600 թվականին և օգտագործվել է մոտավորապես 3000 տարի[15]։
Մոտավորապես քառանկյուն դամբարանաբլուր է։ Մնացել է միայն մեկ ծածկաքար։ Դամբարանաբլուրը ձգվում է արևելքից արևմուտք, դամբարանի մուտքը հարավից է[12]։
Այն գտնվում է փոքր բլրի վրա և ունի երկու առանձին խցիկներ։
Մանիո «Հսկա»

Մանե-Կերիոնեդ («Էլֆերի դամբարանաբլուր»[15])

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեք դոլմեններից բաղկացած խումբ՝ Բրետանի համար յուրահատուկ փոխադարձ դասավորությամբ[15]։ Ժամանակին սրանց վրա դամբարանաբլուր է եղել։ Սովորաբար դոլմենները խմբերով դասավորված են զուգահեռ, սակայն այստեղ դոլմենները դասավորված են պայտաձև։ Դոլմեններից ամենամեծը արևելյան կողմինն է, ունի 11 մետր երկարություն[14]։
«Դասական» դոլմեն՝ մոտ 7,6 մ երկարությամբ 40 տոննա կշռող ծածկաքարով: Ծածկաքարը հենված է մոտ 1,8 մ բարձրությամբ քարե սյուների վրա։ Անցումի հետ միասին դոլմենը ունեցել է 24 մ երկարություն[15]։

Այլ կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան նաև մի քանի առանձին ​​մենհիրներ և առնվազն մեկ այլ կառույց, որոնք չեն պատկանում վերը նշված տեսակներին:

Մանիո (քառակողմ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Մանիոն եղել է հողային դամբարանաբլուր, որի մեջտեղում հողակույտ է եղել։ Քարերը դասավորված են մեծ ուղղանկյունի տեսքով։ Ուղղանկյունն ուղղված է արևելք-հյուսիս-արևելք-ից արևմուտք-հարավ-արևմուտք: Արևելյան կողմի լայնությունը 10 մ է, արևմտյան կողմինը՝ 7 մ: Երկարությունը՝ 37 մ է[18]։

Մեծ ուղղաձիգ քար՝ Մենեկի շարքում

Քառակողմ կառույցի կողքին կա մեկ զանգվածային մենհիր, որն այժմ հայտնի է որպես «Հսկա»: Ավելի քան 6,5 մետր բարձրություն ունի: Այն վերակառուցվել է մոտ 1900 թվականին Զաքարի Լե Ռուզիկի կողմից[15] և գտնվում է Կերլեսկան կառույցի կողքին[20]։

Պեղումներ և վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1720-ական թվականներից ի վեր Կառնակյան կառույցները մեծ հետաքրքրություն են առաջացրել հետազոտողների շրջանում[21]։ 1796 թվականին Թեոֆիլ Լա Տուր դ'Օվերնը կարծում էր, որ այս կառույցները ծառայում էին որպես դրուիդների հանդիպման վայր[15]։ 1805 թվականին Ա. Մոդետ դե Պենհոետը պնդում էր, որ կառույցը աստղային երկնքի խորհրդանիշն է[15]։ Այնուամենայնիվ, ի զարմանս բոլորի, մինչ օրս քարերի ծագման և նպատակի վերաբերյալ ավարտուն հետազոտությունների թիվը շատ քիչ է:

Մենեկի շարքի քարեր

Միլնի և Լե Ռուզիկի պեղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խոշոր պեղումները իրականացվել են 1860-ական թվականներին շոտլանդացի հնագետ Ջեյմս Միլնի կողմից (1819–1881), որը հայտնել է, որ 3000 քարերից միայն 700-ից քիչն է կանգուն մնացել այդ ժամանակ[22]։ Մոտ 1875 թվականին Միլնը իր հետ պեղումների է բերել տեղացի մի տղայի՝ Զաքարի Լը Ռուզիկին (1864–1939), որպես օգնական: Վերջինս հնագիտություն է սովորել այստեղի դաշտային աշխատանքի միջոցով։ Միլնի մահից հետո նրա պեղումների արդյունքները պահվել են Կառնակ քաղաքում, Ռոբերտ Միլնի (Ջեյմսի եղբայրը) կողմից հիմնադրված թանգարանում: Լե Ռուզիկը նշանակվել է թանգարանի տնօրեն և, չնայած ինքնուսուցմանը, դարձել է տարածաշրջանի մեգալիթների ուսումնասիրման մեջ միջազգային հեղինակություն։ Նա նույնպես իր հետազոտության արդյունքները թողել է Կարնակում, և այժմ թանգարանը կոչվում է Ջեյմս Միլնի և Զաքարի լե Ռուզիկի նախապատմական թանգարան (Le Musée de Préhistoire James Miln — Zacharie le Rouzic)[23][24]:

Մենեկի շարքը պարունակում է 11 առանձին շարքերով՝ 1100 քար:

Այլ վարկածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին Հ. դե Կլեուզիուն առաջարկել է մի վարկած, որի համաձայն քարե շարքերի դասավորությունը կապված է արևադարձի ժամանակ արևի դիրքի հետ[15]։

Ավելի ուշ՝ 1970–1974 թվականներին, Ալեքսանդր Թոմը իր որդու՝ Արչիի հետ միասին, մանրակրկիտ ուսումնասիրություն է իրականցրել Կառնակի հուշարձանների վերաբերյալ և հրապարակել մի շարք հոդվածներ քարերի դասավորության վերաբերյալ հնաստղագիտության տեսակետից, ինչպես նաև հոդվածներ՝ վիճակագրական վերլուծության վերաբերյալ՝ ի պաշտպանություն իր տեսության[23][25]։

Լայնորեն հայտնի են Պիեռ Մերոյի (en:Pierre Méreaux) աշխատանքները, որը իր կյանքի 30 տարիները նվիրել է Կարնակի մեգալիթների դաշտային հետազոտություններին[26]։ Նա ընդհանրապես մերժում է «նախնիների պաշտամունքը» և հավանական է համարում, որ դոլմեններն օգտագործվել են որպես պարզունակ սեյսմոգրաֆ, քանի որ Բրետանն ամենամեծ սեյսմիկ ակտիվության գոտին է Ֆրանսիայում[27]։ Նա նաև վիճահարույց պնդում է անում, որ Բրետանը ժամանակին ավելի սեյսմակտիվ է եղել՝ նահանջող սառցադաշտերից ջրի ներհոսքի պատճառով: Ավելին, Մերոն մատնանշում է մենհիրների և երկրաբանական խզվածքների դիրքի և կողմնորոշման հարաբերակցությունը և նույնիսկ պնդում, որ մեծ քարերի տեղադրումն անկայուն հավասարակշռության մեջ կարող էր ծառայել որպես երկրաշարժերի գրանցման արդյունավետ միջոց. «Այս հուշարձանների ծանր սալերը երեք հենարանների վրա իրենց գլխապտույտ ցցված տարրերով պետք է, որ շատ անկայուն լինեն ամենափոքր ցնցումների դեպքում։ Այսօր դուք չեք կարող ավելի լավ երկրաշարժի մոնիտորինգի կայան ստեղծել»[28]:

Կան մի քանի ընդհանուր տեսություններ քարերի օգտագործման մասին՝ որպես Սթոունհենջի նման աստղադիտարաններ։ Համաձայն նման տեսությունների՝ մոտակա Լոկմարիակ քաղաքի մոտակայքում գտնվող հսկայական մենհիրը կապված է Կարնակյան քարերի հետ[11]։

Հուշարձանի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլեսկանի կառույցների շուրջ ոչխարների արածեցումը Կառնակի համալիրի զարգացման նոր ռազմավարության մի մասն է:

Ջեյմս Միլնի և Զաքարի Լը Ռուզիկի նախապատմական թանգարանը գտնվում է պահպանվող տարածքի կենտրոնում: Այն ցուցադրում է քարե համալիրի պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոներ[24]։ Այստեղ է գտնվում նաև նախապատմական գտածոների՝ «աշխարհի ամենամեծ» հավաքածուն[14]՝ ավելի քան 6600 գտածո՝136 պեղումների տարբեր վայրերից:

Հուշարձանները կատալոգավորվել և ձեռք են բերվել պետության կողմից 20-րդ դարի սկզբին, որպեսզի պաշտպանեն դրանք քարհանքային կազմակերպությունների կողմից ոչնչացումից: 20-րդ դարի կեսերից, երբ այդ տարածքում զարգանում էին գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը, այցելուների հոսքն ավելացավ, և քարերի կորուստներ կրկին նկարվեցին։ 1984 թվականին մշակույթի և կապի նախարարությունը վերադարձավ հուշարձանների պահպանման խնդրին։ 1991 թվականին ստեղծվել է «Mission Carnac» ընկերությունը՝ նպատակ ունենալով խթանել մեգալիթների պահպանումն ու ճիշտ օգտագործումը։ Ի թիվս այլ բաների, միջոցառումները ներառում էին հանրային հասանելիության սահմանափակումներ, մի շարք հետազոտական ​​ծրագրեր, մեգալիթների պահպանման և տարածքի ողջամիտ բարելավման ծրագրերի մշակում[29]։

Հուշարձանի կառավարման քաղաքականությունը, ինչպես բրիտանական Սթոունհենջի դեպքում, շատ բանավեճերի առարկա է: 1991 թվականից քարերի հիմնական խմբերը ցանկապատվել են «բուսականության աճը խթանելու համար»[14], և այցելություններ թույլատրվում են միայն կազմակերպված էքսկուրսիաների դեպքում։ Ձմռանը ցանկապատերը բաց են[30]։

Երբ Ջեյմս Միլնը 1860-ական թվականներին ուսումնասիրել է քարերը, նա ասել է, որ 3000 քարերից 700-ից քիչ մասը ուղղաձիգ է: 1930-ական և 1980-ական թվականների հետագա աշխատանքների արդյունքում (բուլդոզերների օգտագործմամբ) որոշ կառույցներ վերակառուցվեցին, իսկ որոշ քարեր նորից բարձրացվեցին՝ ճանապարհներ և մի շարք այլ կառույցներ ստեղծելու համար: 2002 թվականին մի խումբ ցուցարարներ ներխուժել են հուշարձանի տարածք: Նրանք բացել են կողպեքները և զբոսաշրջիկներին թույլ են տվել ազատ մուտք գործել հուշարձանի տարածք[22]: «Collectif Holl a gevred» խումբը գրավել է Կերմարիոյի այցելուների կենտրոնը և պահանջել անհապաղ դադարեցնել հուշարձանի զարգացման ներկայիս ծրագրերը և լսել տեղի բնակիչների տեսակետները[31]։

Համալիրի ղեկավարությունը վերջին տարիներին թույլատրելի է դարձրել նաև ոչխարների արածումը մեգալիթների շուրջ՝ մոլախոտերի աճը կանխելու համար[32]։

2022 թվականի օգոստոսին Կարնակի քաղաքապետարանը շինարարության թույլտվություն է տվել (ըստ քաղաքի քաղաքապետ Օլիվիե Լեպիկի՝ տվյալ հողը պահպանվող հնագիտական ​​վայր չէ) «Mister Bricolage» խանութների ցանցին, իսկ 2023 թվականին տասնյակ մենհիրներ քանդվել են՝ դեպի խանութ ճանապարհ բացելու համար։ Ֆրանսիացի մշակութային պաշտոնյաներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ «39 քարերից միայն չորսն ունեն պոտենցիալ հնագիտական ​​արժեք»[33]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. «TheRecord.com - Travel - Marvelling at Carnac's stones». News.therecord.com. 2008 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  3. «France Holidays, Brittany». Franceholidays.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  4. «Carnac Stones, Brittany». Sacred Destinations Travel Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 17-ին.
  5. TheCaptain (2007 թ․ դեկտեմբերի 22). «Crucuno dolmen — Burial Chamber (Dolmen)». The Megalithic Portal and Megalith Map. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  6. TheCaptain (2005 թ․ հունվարի 3). «Quéric dolmens — Burial Chamber (Dolmen)». The Megalithic Portal and Megalith Map. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  7. John Lichfield — оригинал статьи был опубликован в The Independent 15.09.2002 (2002 թ․ սեպտեմբերի 18). «The Independent: Bretons fight for Carnac to stay in the Stone Age». The Megalithic Portal and Megalith Map. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին. {{cite web}}: External link in |description= (օգնություն)
  8. 1 2 Leonard, R. Cedric (2006 թ․ մայիսի 1). «The Stones of Carnac». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 17-ին.
  9. «Выходные в Бретани». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
  10. «Mané Kermario». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 17-ին.
  11. 1 2 (Ֆրանսերեն) http://www.dinosoria.com/dolmen_menhir.htm Արխիվացված 2021-02-04 Wayback Machine
  12. 1 2 «Kerlescan». Myweb.tiscali.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  13. «Petit Ménec». Myweb.tiscali.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  14. 1 2 3 4 5 «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.
  15. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Annick Jacq. «Carnac». Bretagne-celtic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  16. «The Megalithic Portal and Megalith Map: Moustoir tumulus (Moustoir Er Mané) Chambered Tomb». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  17. 1 2 «The Megalithic Portal and Megalith Map: La Madeleine (Carnac) Burial Chamber (Dolmen)». Megalithic.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  18. «Manio Quadrilateral». Myweb.tiscali.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  19. «The Megalithic Portal and Megalith Map: Geant du Manio (Le Manio) Standing Stone (Menhir)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  20. «Géant de Manio». Myweb.tiscali.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  21. «Astonishing Heaps of Stones». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  22. 1 2 «The Independent: Bretons fight for Carnac to stay in the Stone Age». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  23. 1 2 «Carnac — Megalithic alignments of standing stones». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  24. 1 2 Musée de Préhistoire James Miln — Zacharie le Rouzic Արխիվացված 2006-05-17 Wayback Machine
  25. Wood, John Edwin Sun, Moon and Standing Stones. — paperback 1980. — Oxford, 1978. ISBN 0-19-285089-X
  26. Carnac, Stones for the Living: A Megalithic Seismograph? (Roslyn Strong) Արխիվացված 2007-08-14 Wayback Machine: partial translation of Méreaux’s «Des Pierres Pour Les Vivants». Also published in New England Antiquities Research Association Journal, Volume XXXV, Number 2, Winter 2001
  27. CARNAC: Des Pierres Pour Les Vivants by Pierre Méreaux, Kerwangwenn — 29540 Spezet, Bretagne, Nature & Bretagne (1992 edition), cited by Roslyn Strong
  28. Méreaux p. 60
  29. «The Carnac Project». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  30. «Carnac». Myweb.tiscali.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  31. (Ֆրանսերեն) «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 11-ին.
  32. «Menec West». Myweb.tiscali.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  33. Во Франции ради постройки магазина снесли «стоунхендж» 7000-летней давности // 11 июня 2023

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Carnac: Guide pratique 2006 (provided by Carnac tourist office)
  • «The megaliths of Brittany» by Jacques Briard, translated by Juan-Paulo Perre, © 1997—2007, Éditions Gisserot
  • Des Pierres Pour Les Vivants by Pierre Méreaux, Kerwangwenn — 29540 Spezet, Bretagne, Nature & Bretagne (1992 edition), 244 pages
  • From Carnac to Callanish: the prehistoric stone rows and avenues of Britain, Ireland and Brittany Aubrey Burl, Yale University Press, ISBN 0-300-05575-7, 1993 Արխիվացված 2012-06-04 Wayback Machine
  • A Guide to the Stone Circles of Britain, Ireland and Brittany Aubrey Burl, Yale University Press 1995, ISBN 0-300-06331-8

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հանճարը և երկրաչափությունը. Մեր հանելուկային նախնիների հետքերով» (անգլ.՝ Genius and Geometry. Traces of Our Enigmatiс Ancestors), վավերագրական ֆիլմ, ռեժիսոր՝ Ռոնալդ Վաուգան, 2010 թվական
  • «Անբացատրելի կառույցներ» (անգլ.՝ Unexplained Structures) — գիտահանրամատչելի ֆիլմ, 2010 թվական