Կարմրաքար (բերդ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրաքար (այլ կիրառումներ)
Կարմրաքար, բերդ Հայաստանում, Զանգեզուրում։
Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չալաբյալլու թուրքերը հանկարծակի հարձակվում են զանգեզուրցի Մելիք Նուբարի վրա և պաշարում են Կռնասու բերդը։ Մելիք Նուբարը վերցնում է կնոջն ու երեխաներին և գիշերով փախչում դեպի Թիֆլիս, բերդի պաշտպանությունը թողնելով գյուղացիներին։ Բերդը շուտով առնվում է, և շատ կանայք չկամենալով ընկնել թուրքերի ձեռքը, նրա պարիսպներից վայր են նետվում և իրենց արյունով ներկում բերդի քարերը։ Դրանից հետո Կռնասու բերդը վերակոչվում է Կարմրաքարի բերդ[1][2][3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի
- ↑ Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ
- ↑ Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва