Կարմրատուտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Daurian Redstart 9837.jpg

Կարմրատուտներ (Phoenicurus), ճնճղուկազգիների կարգի կեռնեխների ընտանիքի երգող թռչունների սեռ։ Հայտնի է 10 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 13, 5-16 սմ է։ Բնորոշ է դեղնավուն, սև, գորշ և սպիտակ գույների ներդաշնակությունը։ Պոչի փետուրները շիկավուն են, արուներն էգերից վառ են գունավորված։ Ապրում են անտառներում, այգիներում, քարքարոտ ու ժայռոտ վայրերերում։

Հայաստանում հանդիպում է երկու տեսակ՝ սովորական և սևուկ։ Սովորական կարմրատուտները անտառային թռչուններ են, բնադրում են Դիլիջանի, Ստեփանավանի, Կիրովականի անտառներում, ծառերի փչակներում։ Սևուկ կարմրատուտները հանդիպում են քարքարոտ ու ժայռոտ վայրերում, բնադրում են գետնին, քարերի ճեղքերում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են միջատներով, հատապտուղներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 338 CC-BY-SA-icon-80x15.png