Կարմրան Հոհենակերի
Կարմրան Հոհենակերի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Կարմրանազգիներ (Tamaricaceae) |
Ցեղ | Կարմրան (Tamarix) |
Տեսակ | Կարմրան Հոհենակերի (T. hohenackeri) |
Միջազգային անվանում | |
Tamarix hohenackeri |
Կարմիր Հոհենակերի (լատ.՝ Tamaricales hohenackeri), կարմրանազգիների ընտանիքի, կարմրան ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևաթափ թուփ կամ փոքր ծառ է, մինչև 6 մ բարձրությամբ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագորշավուն է, միամյա շիվերինը՝ մուգ կարմրածիրանագույն։ Տերևները գծանշտարաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները գարնանը հավաքված են 1-8 սմ երկարությամբ ողկույզներում, նստադիր կամ կոթունավոր, միայնակ կամ փնջերով։ Ամառային ծաղկման ժամանակ հավաքված են կարճ հուրաններում, աճող ընձյուղների ծայրերին։ Ծաղկակիցները գծանման են կամ նշտարաձև։ Ծաղիկները 5 անդամանի են։
Բաժակը բոժոժանման է կամ գնդաձև, մնում է սխտւղների վրա։ Պսակաթերթիկները վարդագույն են, երբեմն՝ սպիտակ, մինչև 2 մմ երկարությամբ։ Ենթավարսանդային սկավառակը պոլիմորֆ է։ Սռնակները 3-ն են, երբեմն 4-ը։ Տուփիկը պարունակում է մոտ 27 սերմ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Ղազախստանում, Հյուսիսային Իրանում, Հյուսիսային Աֆղանստանում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում և Արարատյան դաշտում, որտեղ աճում է ստորին լեռնային և նախալեռնային գոտիներում, գետափնյա ավազներում, ծովի մակերևույթից մինչև 900 մ բարձրության վրա։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիտանի է ստորին և միջին լեռնային գոտիների բնակավայրերի կանաչապատման համար։ Էկոլոգիական խումբը IX: Մշակության հավանական շրջանները 9-10, 18, 23-25, 28, 32[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 236։
|