Կարմրան Արարատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմրան Արարատի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Կարմրանազգիներ
Ցեղ Կարմրան
Տեսակ Կարմրան Արարատի
Լատիներեն անվանում
T. araratica (Bunge) Gorschk


Կարմրան Արարատի (լատ.՝ T. araratica (Bunge) Gorschk ), Կարմրանազգիների ընտանիքի, Կարմրան ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ կամ թուփ է՝ 6 — 8 մ բարձրությամբ և 5 — 10 սմ բնի տրամագծով։ Ճյուղերի կեղևը գորշավուն է։ Տերևները ձվաձև են, երկարավուն, համարյա ռոմբաձև, սրածայր։ Ծպզկակիր ողկույզները ունեն 1—3 սմ երկարություն։ Կողմնայինները հավաքված են փնջերում կամ միայնակ են։ Ծաղկակիցները երկարավուն են, բթածայր, սովորաբար երկարությամբ հավասար են ծաղկակոթին' նրանից կարճ են կամ երկար։ Բաժակաթերթիկները երկարավուն-ձվաձև են, 0,5—0,7 մմ երկարությամբ, սրածայր, ծայրերը թաղանթանման պսակաթերթիկներից գրեթե 2 անգամ ավելի կարճ։ Առէջները 4-ն են, սրածայր փոշանոթներով։ Սկավառակը 4 անկյունանի է։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Արարատյան դաշտում, Մեղրիում, որտեղ աճում է գետափերին, խոնավ վայրերում, աղուտներում, ծ. մ. մինչև 1100 մ բարձրության վրա։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Իրանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում, ճապոնիայում, Չինաստանում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է առաջարկել անապատա-կիսաանապատային շրջանների կանաչապատ¬ ման և անտառապատման նպատակներով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 233։