Կարմրաճակատ լեմուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրաճակատ լեմուր
EdmontonZooTwoPrimates.JPG
Կարմրաճակատ լեմուրները Էդմոնտոնի կենդանաբանական այգում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Ենթաընտանիք Լեմուրներ
Տեսակ Կարմրաճակատ լեմուր
Լատիներեն անվանում
Syncerus caffer
(Sparrman, 1779)
Հատուկ պահպանություն
200px
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմրաճակատ լեմուր (լատ.՝ Eulemur rufus), պրիմատների կարգին պատկանող լեմուր, որը հանդիսանում է Աֆրիկայի ծայր հարավում գտնվող Մադագասկար կղզու էնդեմիկ կենդանատեսակ[1][2]։

Արտաքին տեսք և տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմուրներն ունեն մարմնի համաչափ կառուցվածք։ Էգերի մաշկը շագանակագույն է՝ կարմրավուն երանգով, իսկ արուներինը՝ մոխրագույն։ Էգ առանձնյակների աչքերի շրջակայքում կան սպիտակ բծեր, իսկ արուների ճակատային հատվածն ունի վառ կարմրադեղնավուն գունավորում։

Ավելի քան մեկ դար առաջ կարմրաճակատ լեմուրները համարվում էին Մադագասկար կղզու ամենամեծաքանակ լեմուրները։ Վերջիններս տարածված էին Մադագասկարի արևելյան ընդարձակ տարածություններում, արևմտյան ափամերձ հատվածում, ինչպես նաև կենտրոնական շրջաններում[3]։ Վերջիններս բնակության համար նախընտրում են չոր անտառապատ տարածքներ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրաճակատ լեմուրներն ապրում են 4-ից մինչև 17 առանձնյակներից կազմված խմբերով։ Կենդանու սեռը խմբային պատկանելության հարցում որևէ նշանակություն չունի, քանզի մեծ խմբերում կարող են լինել և՛ արուներ, և՛ էգեր։ Սնվում են ծառի տերևներով, մրգերով, ինչպես նաև ծաղիկներով։ Կտղունցքի շրջանը սկսվում է ապրիլ ամսին և որպես կանոն ավարտվում հունիսին։ Հղիությունը տևում է 4,5 ամիս։

Օգոստոսից նոյեմբեր ամիսներին էգերը ծնում են ձագեր, որոնք մինչև 1 ամիս սնվում են մայրական կաթով։ Լակտացիայի շրջանը տևում է մոտ 5 ամիս։

Արտաքին սպառնալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նախորդ դարասկզբին վերջիններիս լայն տարածվածությանը, ներկայումս այս պրիմատների թիվը խիստ նվազում է՝ անտառահատման և որսի պատճառով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

EdmontonZooPrimate.JPG
EdmontonZooPrimateCrouching.JPG
Eulemur rufifrons, Isalo National Park 2007-03-01.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ» — 104 էջ։
  2. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
  3. Կարմրաճակատ լեմուր Archived 2011-08-12 at the Wayback Machine. // Վիլսոն Դ․Ե․ (խմբագիրներ). 2005. Mammal Species of the World․ A Taxonomic and Geographic Reference (3-րդ հրատարակչություն), թարգմանաբար՝ «Աշխարհի կաթնասուններ։ Տաքսոնոիմիա և աշխարհագրական ծանոթագրություններ» — Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0 [1]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Соколов В. Е. Редкие и исчезающие животные. Млекопитающие: Справ. пособие. — М.: Высш. шк., 1986. — С. 115. — 519 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]