Կարմրակատարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմրակատարներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Լատիներեն անվանում
Carduelis


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմրակատարներ[1] (լատ.՝ Carduelis), թռչնատեսակ սերինոսազգիների ընտանիքից (Fringillidae)[2]։

Կարմրակատարները բնակվում են բաց տարածքներում և անտառեզրերին։ Որպես կանոն՝ կարմրակատարը չվող թռչուն չէ։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք ունեն ամուր կազմվածք, գլուխը կլոր է, պարանոցը՝ կարճ։ Փետուրները խիտ են՝ տարբեր երանգներով։ Արևադարձային որոշ տեսակների գլխին փոմփոլիկ կա։ Թևերը միջին երկարության են։ Երկար, կոնաձև կտուցի շուրջը կա կարմիր լայն «դիմակ», որի գույնը տարբերվում է գլխի գագաթից։ Նրա մեջքն ու կրծքավանդակը միագույն են՝ մոխրագույն՝ գորշ դարչնավուն երանգով։

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրակատար թռչունների մեծ մասը բնակվում է ծառերի և թփերի վրա։ Բները կառուցում են փոքր ծառերի կենտրոնում։

Որոշ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպիտակահեր կարմրակատար (C. caniceps)
  • Կանեփնուկ (C. cannabina)
  • Կարմրակատար (C. carduelis)
  • Կանաչ սերինոս (C. chloris)
  • Կրակե ազնվասարեկ (C. cucullata)
  • Լեռնային վշասարեկ (C. flavirostris)
  • Չինական կանաչավուն (C. sinica)
  • Ազնվասարեկ (C. spinus)
  • Ամերիկական ազնվասարեկ (C. tristis)
  • Դեղներես ազնվասարեկ (C. yarrellii)
  • Սոսենու ազնվասարեկ (C. pinus)
  • Սևահեր ազնվասարեկ (C. magellanica)
  • Սև ազնվասարեկ (C. atrata)
  • Մորուքավոր ազնվասարեկ (C. barbata)
  • Սևամաշկ ազնվասարեկ (C. notata)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 433. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
  2. «Щеглы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]