Jump to content

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային թանգարան
Տեսակպատմության թանգարան, հիշողությանն առնչվող հաստատություն և թանգարան
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունԺնև[1]
Մասն էԺնևի / Պետի-Սակոնեքսի մշակութային արժեքների ցանկ
ՀասցեAvenue de la Paix 17[1]1202[1]
Հիմնադրվել է2022
Կայքredcrossmuseum.ch
Քարտեզ
Քարտեզ

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային թանգարան, տեղակայված է Ժնևում, Շվեյցարիա[2]։ Թանգարանը նվիրված է «Կարմիր խաչ»միջազգային շարժման ձևավորման և զարգացման պատմությանը, ինչպես նաև ժամանակակից աշխարհի ամենակարևոր մարտահրավերներին՝ մարդկային արժանապատվության պաշտպանություն, ընտանեկան կապերի վերականգնում և մարդասիրական աղետների ազդեցության նվազեցում:

,Կարմիր խաչի և Կարմիր մահիկի եզակի միջազգային թանգարանը, իր տանիքի տակ հավաքել է բազմաթիվ տարբեր ցուցանմուշներ, լուսանկարներ և տեսանյութեր, որոնք նվիրված են աշխարհի ամենամեծ և ամենահին մարդասիրական կազմակերպության երկարամյա գործունեությանը և դրա հիմնադիր՝ Անրի Դյունանի կյանքին։ Թանգարանը բացվել է 1988 թվականին՝ «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»–ի գլխավոր գրասենյակին կից։ 1991-ից մինչև 2024 թվականը, այն մասամբ ֆինանսավորվել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվող 1.1 միլիոն ֆրանկի (1.2 միլիոն դոլար) տարեկան սուբսիդիայով, որը համարժեք է ընդհանուր բյուջեի մոտ մեկ քառորդին։

2024 թվականի սեպտեմբերին՝ Շվեյցարիայի կառավարությունը, ծախսերի կրճատման միջոցառումների շրջանակներում, թանգարանի սուբսիդավորումը փոխանցել է Մշակույթի նախարարությանը, ինչը մտավախություններ է առաջացրել թանգարանի շահագործման ծախսերի վերաբերյալ՝ պայմանավորված նախարարության կողմից ֆինանսավորում փնտրող թանգարաններին միմյանց հետ մրցակցելու պարտադրող քաղաքականությամբ[3]։

2025 թվականի հուլիսին՝ կնքվեց համաձայնագիր, որի համաձայն Շվեյցարիայի մշակույթի նախարարությունը, թանգարանին տարեկան կսուբսիդավորի՝ 170,000 ֆրանկ, մինչդեռ Ժնևի կանտոնային կառավարությունը և արտաքին գործերի նախարարությունը, տարեկան կհատկացնեն՝ 400,000 ֆրանկ[4]։

Ցուցանմուշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է 30,000 ցուցանմուշ, այդ թվում՝ առաջին «Նոբելյան խաղաղության» մրցանակի մեդալ, որը 1901 թվականին համատեղ շնորհվել է «Կարմիր խաչի» հիմնադիր՝ Անրի Դյունանին, ինչպես նաև ֆրանսիացի տնտեսագետ և պացիֆիստ՝ Ֆրեդերիկ Պասիին: Այնտեղ են նաև պահվում «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»–ի ռազմագերիների արխիվները, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառված է «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում՝ նշելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարդկանց վերամիավորման գործում ունեցած դերի մասին։ Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային թանգարանը մարդկության դիմացկուն ուժի և նրանց անսասան նվիրվածության վկայությունն է, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդկային տառապանքների մեղմացմանը: Դրա պատմությունը մարդասիրության զարգացման ապացույցն է և հիշեցում՝ բարդ մարտահրավերների առջև կանգնած աշխարհում կարեկցանքի, համերաշխության և բարեգործության կարևորության մասին: Թանգարանը տարեկան միջինում ընդունում է 120,000 այցելու[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. «Geneva's International Red Cross Museum threatened with closure». Le Monde (անգլերեն). 2025 թ․ մարտի 16. Վերցված է 2025 թ․ հունիսի 27-ին.
  3. 3,0 3,1 «'Incomprehensible': Red Cross museum fears closure amid Swiss funding cuts». France 24 (անգլերեն). 2025 թ․ հունվարի 30. Վերցված է 2025 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Switzerland comes to the aid of Red Cross museum». France 24 (անգլերեն). 2025 թ․ հուլիսի 1. Վերցված է 2025 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]