Կարմիր թագուհին (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Կարմիր թագուհին
Հեղինակ Ֆիլիպպա Գրեգորի
Տեսակ գիրք
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Նախորդ Սպիտակ թագուհին
Հրատարակիչ Simon & Schuster
Հրատարակման տարեթիվ 2010

Կարմիր թագուհին (անգլ.՝ The Red Queen), Ֆիլիպպա Գրեգորիի պատմավեպը (2010), նրա «Զարմիկների պատերազմը» վիպաշարի երկրորդ գիրքը։ Իրադարձությունները ընթանում են Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ։ Առաջին հրատարակությունը եղել է 2010 թվականի օգոստոսի 1-ին։

Պատմությունը Մարգարեթ Բեֆորթի մասին է, ով Անգլիայի Հենրի VII-ի մայրն է, և անում է ամեն ինչ, որպեսզի գահ բարձրանա իր որդին[1][2]։

2013 թվականին BBC One հեռուսաընկերությունը Գրեգորիի «Սպիտակ թագուհին»(2009), «Կարմիր թագուհին» (2010) և «Արքայագործի դուստրը» (2012) վեպերի հիման վրա նկարահանեց Սպիտակ թագուհին 10-մասանոց պատմական հեռուստասերիալը։ Մարգարեթ Բեֆորթի դերը կատարում էր Ամանդա Հեյլը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1453 թվական։ Արդեն տարիքն առած Հենրի VI-ը պահում է իր Անգլիայի գահը՝ չնայած Յորքերի՝ արդեն տասնամյակներ ձգվող քաղաքական ու ռազմական մարտահրավերներին։ Անգլիայի և Ֆրանսիայի միջև Հարյուրամյա պատերազմը մոտենում է իր ավարտին, Անգլիան կորցրել է իր ամբողջ տարածքը՝ բացառությամբ Կալեի։ Պարտությունը Հենրի Արքային գցում է ծանր հոգեկան վիճակի մեջ։ Թագուհին՝ Մարգարիտա Անջուացին, չի կարողանում վերահսկել, և նրանց մեծագույն թշնամին՝ Յորքերի դուքս Ռիչարդը դառնում է Թագավորության պաշտպան։ Անգլիան անորոշության մեջ է։ Երկու խոշոր ընտանիքներ պայքարում են թագավորության գահի համար։ Մինչդեռ կա նաև երրորդ կողմը՝ Ռիչմոնդի կոմս Էդմոնդ Թյուդորի և Մարգարեթ Բեֆորթի որդին՝ Հենրի Թյուդորը։[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Red Queen»։ Publishers Weekly։ 3 May 2010։ Վերցված է 8 October 2014 
  2. «The Red Queen (Official site)»։ PhilippaGregory.com։ Վերցված է 7 October 2014 
  3. «BBC – Media Centre: The White Queen, a new ten-part drama for BBC One»։ BBC.co.uk։ 31 August 2012։ Վերցված է 6 October 2014 
  4. http://www.philippagregory.com/books/the-red-queen/behind-the-book