Կարմիր գլխարկավոր քարադր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր գլխարկավոր քարադր
Կարմիր գլխարկավոր քարադր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Քարադրներ
Տեսակ Կարմիր գլխարկավոր քարադր
Լատիներեն անվանում
Charadrius ruficapillus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմիր գլխարկավոր քարադր[1] (լատին․՝ Charadrius ruficapillus) քարադրանմանների ընտանիքի թռչուն։

Կարմիր գլխարկավոր քարադրը չվող թռչուն է, որի մարմնի երկարությունը կազմում է մոտ 15 սմ, թևերի բացվածքը՝ մոտ 30 սմ և զանգվածը՝ 35-40 գրամ[2]։ Ներքևի և վերևի փետուրը սպիտակ է, իսկ վերևում կան շագանակագույն երանգներ։ Արուների մեջ գլուխը և պարանոցը վերևից կարմիր են (այստեղից էլ ստացվել է տեսակների անվանումը), իսկ էգերի մոտ` ավելի գունատ (երբեմն՝ կարմիր կամ մոխրագույն-շագանակագույն)։ Կտուցը սև է[3]։

Տեսակը լայնորեն տարածված է Ավստրալիայում, ոչ մեծ թվով հանդիպում են նաև Նոր Զելանդիայում։ Այս թռչունը ապրում է ճահճացած տարածքներում, գետերի մերձակայքում, ջրամերձ տարածքներում, սնվում է անողնաշարավորներով (որդեր, միջատներ, խեցգետնանմաններ և այլն)[4]։ Սովորաբար այս թռչունը դնում է 2 ձու՝ դեղնաշականակագույն, սև կետերով, թուխս է նստում 30 օր, ձագերը փետրավորվում են և օգնում են ծնողներին պաշտպանվել գիշատիչ թռչուններից[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  2. «Charadrius ruficapillus: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  3. Abensperg-Traun, Max; Dickman, C. R. (1989-03). «Distributional Ecology of Red-Capped Plover, Charadrius Ruficapillus (Temminck, 1822), on Western Australian Salt Lakes». Journal of Biogeography. 16 (2): 151. doi:10.2307/2845089. ISSN 0305-0270.
  4. 4,0 4,1 Handbook of the birds of the world. Hoyo, Josep del., Elliott, Andrew., Sargatal, Jordi., Cabot, José. Barcelona: Lynx Edicions. ©1992-©2013. ISBN 84-87334-10-5. OCLC 861071869.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BirdLife International. (2006). Species factsheet: Charadrius ruficapillus.
  • Marchant, S.; Higgins, P.J.; & Davies, J.N. (eds). (1994). Handbook of Australian, New Zealand and Antarctic Birds. Volume 2: Raptors to Lapwings. Oxford University Press: Melbourne. ISBN 0-19-553069-1
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր գլխարկավոր քարադր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր գլխարկավոր քարադր» հոդվածին։