Jump to content

Կարմիր ահաբեկչություն (Հունգարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր ահաբեկչություն
«Լենինի տղաները» լուսանկարվում են իրենց զոհի հետ
Տեսակպատմական ժամանակաշրջան
ԵրկիրՀունգարական Խորհրդային Հանրապետություն
Գրոհի նպատակՔաղաքական ճնշումներ
Տարեթիվապրիլ 1919-օգոստոս 1919
Զոհվածներ370-590
ԿազմակերպիչներՀունգարիայի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)

Կարմիր ահաբեկչություն (հունգ.՝ vörösterror), բռնության տարբեր ակտեր Հունգարական Խորհրդային Հանրապետության գոյության չորս ամիսների ընթացքում, որոնք կատարել են Հունգարական կոմունիստական կուսակցության խմբավորումները։ Այս գործողությունների հիմնական նպատակն էր ճնշել հակակոմունիստական ուժերին և հետապնդել նրանց, ովքեր համարվում էին պետության թշնամիներ։

Նոր կառավարությունը որդեգրել էր բոլշևիկյան մեթոդները. կուսակցությունը կազմավորել էր իր հեղափոխական-ահաբեկչական խմբավորումները, ինչպիսիք են «Լենինի տղաները», աշխատավորների հնարավոր ապստամբությունը ճնշելու համար։ Անունը փոխառվել է ի պատիվ Խորհրդային Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի ունեցած Կարմիր ահաբեկչության։ Տարբեր գնահատականներով՝ ահաբեկչության ընթացքում սպանվել է մինչև 590 մարդ։

Ըստ Ռոբին Օքիի՝ կոմունիստական կուսակցությունն ու նրա քաղաքականությունը զգալի աջակցություն են վայելում խոշոր արդյունաբերական կենտրոնների, հատկապես Բուդապեշտի պրոլետարական զանգվածների շրջանում, որտեղ բանվոր դասակարգը կազմում է բնակչության զգալի մասը[1]։ Մինչդեռ, ըստ Ջոն Լուկաչի, Հունգարիայի խորքերում կառավարության իշխանությունը հաճախ գրեթե բացակայում է, ինչը նպաստում է հակակոմունիստական ապստամբությունների առաջացմանը[2]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի մարտին Հունգարիայի կոմունիստական կուսակցությունը, դաշինք կազմելով Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, իշխանության եկավ այն բանից հետո, երբ նախագահ Միհայ Կարոյին հրաժարական տվեց և հռչակեց Հունգարական Խորհրդային Հանրապետությունը։ Իշխանությունը զավթելուց երկու ամիս անց կառավարությունը փորձել է Հունգարիային վերադարձնել իր նախապատերազմյան սահմանները՝ սկսելով ժամանակակից Սլովակիայի մի մասի գրավումից, ապա փորձել է նաև վերադարձնել Տրանսիլվանիան՝ Ռումինիայից։

Տարածքները վերականգնելու անհաջող փորձերը, ինչպես նաև պատերազմական պայմաններում կառավարության ցուցաբերած անարդյունավետությունը, նվազեցրել են Կոմունիստական կուսակցության աջակցությունը։ Հունիսի 24-ին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հեղաշրջման փորձ է ձեռնարկել, որպեսզի վերահսկողություն հաստատի կառավարության վրա։ Փորձը ձախողվել է, և դրան ի պատասխան հետևել են ձերբակալություններ ու կողոպուտներ, որոնք ուղղված էին սոցիալ-դեմոկրատների դեմ։

Թիբոր Սամուելին «Կարմիր նորություններ» (հունգ.՝ Vörös Újság) թերթում գրել է.

Ամենուր հակահեղափոխականներն են շրջում ու պարծենում. հարվածե՛ք նրանց։ Կոտրե՛ք նրանց գլուխները, որտեղ էլ որ հանդիպեք։ Եթե հակահեղափոխականները թեկուզ մեկ ժամով հաղթանակ տանեն, ոչ մի պրոլետարի չի խնայվի։ Քանի դեռ նրանք չեն խեղդել հեղափոխությունը, խեղդե՛ք նրանց իրենց իսկ արյան մեջ»։

Նրանց աջակցությամբ Յոժեֆ Չերնին կազմավորել է մոտ 200 հոգուց բաղկացած մի խումբ, որը հայտնի է որպես «Լենինի տղաներ», որոնց նպատակն էր բացահայտել հակահեղափոխական գործունեությունը Հունգարիայի խորքերում։ Նմանատիպ խմբեր գործում էին նաև Բուդապեշտում։

Ժոզեֆ Չերնին, Շանդոր Պապը և Կորնելի Ռադանին «Լենինի տղաներ» խմբի անդամների հետ, 1919 թվական։

Բուդապեշտում տեղադրվել էին անցակետեր, իսկ խաղաղ բնակիչներին պարբերաբար ձերբակալում և տանում էին խոշտանգումների, այդ թվում՝ օգտագործելով այրվող սիգարներ, ջրային միջոցներ և մեխեր։ Ապրիլին Սամուելին հրաման է տվել գերիներ վերցնել Մակոյում։ Նրանց թվում էին Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Լայոշ Նավայը, նրա եղբորորդի Իվան Նավայը և Մակոյի քաղաքապետը։ Գերիներին գնացքով ուղարկեցին Բուդապեշտ, սակայն ճանապարհին Նավայը, Իվանը և քաղաքապետը ստիպված փորել են իրենց գերեզմանները և գնդակահարվել մինչև ավարտելը։ Օգտագործելով զրահապատ գնացքը՝ երկրով մեկ տեղաշարժվելու համար, կոմունիստները պարբերաբար գերիներ են վերցրել պատահական գյուղերում և գնդակահարել նրանց՝ մինչ կհասնեին ռումինական կամ չեխական զորքերիը, եթե գյուղը համարում էին հակակոմունիստական[3]։ Բացի զանգվածային մահապատիժներից և «հեղափոխության դեմ հանցագործությունների» պատճարով ձերբակալություններից, կոմունիստները Կարմիր ահաբեկչությունն օգտագործեցին որպես պատրվակ՝ գյուղացիներից հացահատիկ զավթելու համար[4]։

Հեղափոխական տրիբունալները մահապատժի են ենթարկել կալանքի տակ գտնվող 370-ից մինչև 587 մարդու[5]։ Այլ տվյալներով՝ մահապատժի ենթարկվածների թիվը կազմել է 590 մարդ[6]։

Հունգարական Խորհրդային Հանրապետության անկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարական Խորհրդային Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 1919 թվականի օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում, երբ ռումինական զորքերը մտել են Բուդապեշտ։ Բելա Կունը փախել է ԽՍՀՄ, իսկ Սամուելին՝ Ավստրիա, սակայն ինքնասպան է եղել՝ ավստրիական իշխանությունների կողմից բռնվելուց հետո։ Յոժեֆ Չերնին ձերբակալվել և դատվել է 1919 թվականի նոյեմբերին[7]։ Հունգարիայի փաստաբանների պալատը հրաժարվել է ներկայացնել նրա շահերը, և փաստաբան է նշանակել դատարանի կողմից։ Դեկտեմբերին նրան մահապատժի ենթարկեցին՝ «Լենինի տղաներ» խմբի 13 այլ անդամների հետ միասին։

Հունգարական Խորհրդային Հանրապետության անկումից հետո Կարմիր ահաբեկչությանն հաջորդել է հակաճնշումների ալիք, երբ Կոմունիստական կուսակցության ղեկավարությունը փախավ։ Ձախակողմյանների, մնացած հեղափոխականների և հրեաների նկատմամբ այս հարձակումները պատմության մեջ մտան որպես «Սպիտակ ահաբեկչություն»[8]։ Պատմաբան Էնդրյու Ս. Յանոսի կարծիքով՝ «այս ահաբեկչությունն ավելի դաժան էր, քան Կարմիր գվարդիայի կողմից կիրառվող պատահական բռնությունները, և ի տարբերություն վերջինիս, հաճախ դառնում էր անձնական կոնֆլիկտները լուծելու և նույնիսկ անձնական շահ ստանալու գործիք»[9]։

2019 թվականի նոյեմբերին Բուդապեշտում տեղադրվել է Կարմիր ահաբեկչության զոհերին նվիրված հուշարձան։ Այն 1934 թվականին՝ Միկլոշ Հորթիի կառավարման շրջանում կառուցված հուշարձանի վերակառուցված տարբերակն է[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Robin Okey (2003). Eastern Europe 1740-1985: Feudalism to Communism. Routledge. էջ 162. ISBN 9781134886876. Արխիվացված է Սեպտեմբեր 28, 2024 Wayback Machine-ի միջոցով:
  2. John Lukacs (1990). Budapest 1900: A Historical Portrait of a City and Its Culture. Grove Press. էջ 2012. ISBN 9780802132505. Արխիվացված է Սեպտեմբեր 28, 2024 Wayback Machine-ի միջոցով:
  3. Tormay, Cecile (1923). An outlaw's diary. Robarts - University of Toronto. London : Allen.
  4. George C. Kohn (1986). Dictionary of Wars. Infobase Publishing. էջ 264.
  5. Sorensen: "Did Hungary Become Fascist?"; see Leslie Eliason - Lene Bogh Sorensen: Fascism, Liberalism, and Social Democracy in Central Europe: Past and Present, Aarhus Universitetsforlag, 2002, 87-7288-719-2
  6. Tibor Hajdu. The Hungarian Soviet Republic. Studia Historica. Vol. 131. Academiae Scientiarum Hungaricae. Budapest, (1979)
  7. «"Magyar Reds On Trial"». The New York Times. 1919 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 14-ին.
  8. Bodo, Bela, Paramilitary Violence in Hungary after the First World War, East European Quarterly, Vol. 38, (2004)
  9. Andrew C. Janos, 1982, էջ 202
  10. «Reconstructed Monument of National Martyrs Inaugurated in Budapest». Hungary Today (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]