Կարմիր գյուղ (Ասկերանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարմիրգյուղ (Ասկերան)ից)
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կարմիր գյուղ
Karmirgyugh, Nagorno-Karabakh.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
ԲԾՄ1211 մետր
Բնակչություն174 մարդ (2005)[1]
Ժամային գոտիUTC+4
##Կարմիր գյուղ (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Կարմիր գյուղ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։

Աշխարհագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է շրջկենտրոն Ասկերանից 43 կմ դեպի հարավ, իսկ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից` 23 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Տռնավարզ, այն առաջացել է «Տեր Ավեզ» անունից, ով այս բնակավայրի հիմնադիրն է եղել։ Նախկին բնակավայրը գտնվում էր 1,5 կմ հեռավորության վրա`«Կալերահող» տեղամասում։ Լեռնային գյուղ է, տեղադրված է Բովուրխան լեռան հարավային լանջին, բարձրությունը ծովի մակերևույթից 1400 մ է։ Կլիմայական պայմանները համեմատաբար ցամաքային են[2]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին, գյուղում, ինչպես և Շուշիում, թուրքական մուսավաթական խմբերը համատարած արյունահեղություն են կազմակերպում։ Գյուղը ավերելուց և թալանելուց, կանանց, երեխաների նկատմամբ վայրագություններ կատարելուց հետո, նրանք 80 տղամարդու ծեծելով հասցնում են Շուշի, որտեղ դրանցից 73-ին գազանաբար սպանում են, իսկ 7-ին հրաշքով հաջողվում է կենդանի մնալ։ 1921 թվականին գյուղը վերանվանվել է Կարմիր գյուղ։ 1920 թվականին այստեղ եղել է 1800 բնակիչ։ 1987 թվականին կար 72 տուն, 198 բնակիչ:Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1929 թվականին։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հացահատիկի մշակությունը և այգեգործությունը։ Էլեկտրաֆիկացվել է 1963 թվականին։ 1840-ական թվականներին գործել է ծխական դպրոց։ 1894 թվականին այստեղի դպրոցում սովորում էր 65 աշակերտ։ 1987 թվականին դպրոցում կար 62 աշակերտ և 19 ուսուցիչ։ Այս գյուղում են ծնվել բժշկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Քրիստափոր Պետրոսյանը, դիվանագետ Վալենտին Իսրայելյանը, մարքսիստ-փիլիսոփա Արմեն Տեր-Մանվելյանը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 160 մարդ, զոհվել է 102-ը, որոնց հիշատակին կառուցվել է հուշարձան[3]։

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում նշանավոր են Վալադանց, Մեծ ջուր, Թղկե աղբյուրները։ Նշանավոր են նաև «Սուրբ Աղին» նահատակը, «Բովուրխանա վանքը»։ Վերջինս մեծ հետաքրքրություն ներկայացնող ճարտարապետական համալիր է, բաղկացած է եկեղեցական, բնակելի, օժանդակ շենքերից, պարիսպներից։ Կառուցված է խիտ անտառապատ, գեղատեսիլ լեռան վրա։ Գյուղի եկեղեցին կառուցվել է 1941 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր շենը. Կարմիր գյուղ, Ասկերանի շրջան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://census.stat-nkr.am/nkr/1-1.pdf
  2. Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 130
  3. Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 131