Jump to content

Կարմեն (ֆիլմ, 1984)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմեն
ֆր.՝ Carmen
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
Ժանրերաժշտական ֆիլմ, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԿարմեն
Թվական1984
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՖրանչեսկո Ռոզի
ՊրոդյուսերՊատրիս Լեդու, Marcel Dassault? և Ալան Պուռ
Սցենարի հեղինակՏոնինո Գուերա, Ֆրանչեսկո Ռոզի, Պրոսպեր Մերիմե, Լյուդովիկ Հալևի[1] և Անրի Մելյակ[1]
ԴերակատարներJulia Migenes?, Պլասիդո Դոմինգո, Ruggero Raimondi?, Accursio Di Leo?, Cristina Hoyos?, Antonio Gades?, François le Roux?, Ժան-Ֆիլիպ Լաֆոն, Ժյուլեն Գիյոմար և Faith Esham?
ՕպերատորՊասկուալինո դը Սանտիս
ԵրաժշտությունԺորժ Բիզե
ՄոնտաժՌուջերո Մաստրոյաննի
Պատմվածքի վայրԻսպանիա
ԿինոընկերությունTriumph Films?
Տևողություն152 րոպե
 Carmen Վիքիպահեստում

«Կարմեն» (ֆր.՝ Carmen), ֆրանս-իտալական դրամատիկ ֆիլմ, որի ռեժիսորը Ֆրանչեսկո Ռոզին է, այն հանդիսանում է Ժորժ Բիզեի համանուն օպերայի էկրանավորումը[2]։ Գլխավոր դերը կատարել է Ջուլիա Միգենեսը, Խոսեի դերը Պլասիդո Դոմինգոն, Էսկամիլյոյի դերը Ռուջերո Ռայմոնդին։

Ֆիլմի սյուժեն ամբողջությամբ կրկնում է Ժորժ Բիզեի « Կարմեն» օպերայի սյուժեին։

Կայազորի սպա Խոսեն սիրահարվում է գնչուհի Կարմենին։ Շուտով աղջիկը հայտնվում է բանտում՝ «անպարկեշտ պահվածք» մեղադրանքով։ Խոսեին, որին հանձնարարվել էր հսկել Կարմենին խախտում է իր ծառայողական պարտականությունը և բաց է թողնում նրան։

Անցնում է երկու ամիս, Խոսեն ազատվում է բանտից և վերադառնում Կարմենի մոտ։ Սիրահարները որոշում են հեռանալ Սևիլիայից և սկսում են մաքսանենգությամբ զբաղվել։

Շատ շուտով գնչուհին կորցնում է հետաքրքրությունը երիտասարդ սպայի նկատմամբ, նա զզվում է նրա կամազուրկ լինելուց և որոշումների կայացման հարցում անկախության բացակայությունից։ Խոսեին տանջում է խիղճը, նա իրեն մեղավոր է զգում Միքաելայի հանդեպ՝ աղջկա, որի հետ նա ուզում էր ամուսնանալ։

Անսպասելիորեն Սևիլիայից ցլամարտիկ Էսկամիլոն ժամանում է մաքսանենգների ճամբար՝ փնտրելով Կարմենին, որին նա հանդիպել էր հերթական ցլամարտից հետո։ Խոսեն ապշած է այդ լուրից և չի ուզում հավատալ, որ գնչուհին դավաճանել է իրեն։ Մրցակիցները պատրաստ են դանակի միջոցով կարգավորել հարցերը, բայց հանկարծ նկատում են Միքաելային՝ Խոսեի հարսնացուին։ Աղջիկը ասում է, որ մայրը մահանում է և նրա վերջին ցանկությունը որդուն տեսնելն է։ Խոսեն երդվում է աղջկան այցելել մորը, նա դեն է նետում դանակը։ Իր հաղթանակից գոհ Էսկամիլոն բոլորին հրավիրում է ցլամարտի։

Գալիս է մենամարտի օրը։ Կարմենը գնում է կրկես խիզախ ցլամարտիկի հետ հանդիպելու համար։ Ընկերները զգուշացնում են նրան սպառնացող վտանգի մասին։ Խոսեն գնչուհուն մեղադրում է իր բոլոր անախորժությունների մեջ և հետևում աղջկան։ Սակայն Կարմենը հակված չէ հետևել որևէ մեկի խորհուրդներին:

Խոսեն հանդիպում է Կարմենին կրկեսի մուտքի մոտ։ Նա փորձում է հիշեցնել նրան անցյալի զգացմունքների մասին և համոզել նրան վերադառնալ իր մոտ, սակայն աղջիկը անդրդվելի է։ Զայրացած Խոսեն սպանում է նրան։

Նկարահանումների վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները տեղի են ունեցել Անդալուսիայում, Ռոսին փորձել է հնարավորինս ճշգրիտ վերստեղծել 1875-1876 թվականների Սևիլիան, նա իր աշխատանքում օգտագործել է նաև Գուստավ Դորեի փորագրանկարները (աշխատանքների շարք՝ «Իսպանիա»)։

  • Խուլիա Միգենես՝ Կարմեն
  • Պլասիդո Դոմինգո՝ դոն Խոսե
  • Ռուջերո Ռայմոնդի՝ Էսկամիլիո
  • Ֆեյթ Իշեմ՝ Միքաելա
  • Ֆրանսուա Լե Ռու՝ Մորալես

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզին ընտրել 1875 թվականը այդ ժամանակաշրջանի համար և նկարահանումներն ամբողջությամբ իրականացրել Անդալուսիայի վայրերում, օգտագործելով Ռոնդան և Կարմոնան և հենց Սևիլիան՝ այդ դարաշրջանի Սևիլիան նմանակելու համար[3]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե գլոբուս» մրցանակ՝ 1985 թվական

  • Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝ անվանակարգ

Սեզար մրցանակ՝ 1985 թվական

  • Լավագույն ֆիլմ (ռեժիսոր՝ Ֆրանչեսկո Ռոզի) - անվանակարգ
  • Լավագույն ռեժիսոր (Ֆրանչեսկո Ռոզի) - անվանակարգ
  • Լավագույն դերասանուհի (Ջուլիա Միգենես) - անվանակարգ
  • Լավագույն օպերատորական աշխատանք (Պասկուալինո Դե Սանտիս) - առաջադրված
  • Լավագույն դեկորացիա (Էնրիկո Ջոբ) - առաջադրված
  • Լավագույն կոստյումներ (Էնրիկո Ջոբե) - առաջադրված
  • Լավագույն ձայն (Դոմինիկ Հենեկին, Գի Լևել և Հարոլդ Մորի) - մրցանակ

Դեյվիդ դի Դոնատելլոյի մրցանակ - 1985 թվական

  • Լավագույն ֆիլմ - մրցանակ
  • Լավագույն ռեժիսոր (Ֆրանչեսկո Ռոզի) - մրցանակ
  • Լավագույն դերասանուհի (Ջուլիա Միգենես) - անվանակարգ
  • Երկրորդ պլանի լավագույն դերասան (Ռուջերո Ռայմոնդի) - առաջադրված
  • Լավագույն օպերատորական աշխատանք (Pasqualino De Santis) - մրցանակ
  • Լավագույն մոնտաժ (Ռուջերո Մաստրոյաննի) - մրցանակ
  • Լավագույն դեկորացիա (Էնրիկո Ջոբ) - մրցանակ
  • Լավագույն զգեստներ (Էնրիկո Ջոբե) - մրցանակ
  • Ալիտալիա մրցանակ (Ֆրանչեսկո Ռոզի) - մրցանակ

BAFTA մրցանակ - 1986 թվական

  • Լավագույն օտարալեզու ֆիլմ (Ֆրանչեսկո Ռոզի, Պատրիս Լեդու) - անվանակարգ
  • Լավագույն ձայն (South Darmo, Harold Maury, Dominique Hennequin, Bernard Leroy) - անվանակարգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Carmen». Carmen (1984) Movie Review – MRQE (անգլերեն). Վերցված է 2017-09-13-ին.
  3. Canby, Vincent (1984-09-20). «BIZET'S 'CARMEN' FROM FRANCESCO ROSI». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017-09-13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]