Կարկառի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունոտի կիրճ

Կարկառի ամրոց, գտնվում է Արցախի Հունոտի կիրճ կոչվող քարանձավի մոտ։

Հունոտի կիրճ, Արցախի հիանալի վայրերից մեկը, որը հիացնում է բոլորին իր աննկարագրելի գեղեցկությամբ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունոտի կիրճի պետական բնապատմական արգելոցի աննման գեղեցկությունը այցելուներին զարմանալի մի զգացողություն է ներշնչում։ Ջդրդուզի ամենաբարձր կետից դուք կարող եք տեսնել կիրճի 250 մետր բարձրությամբ պատերը, որոնք վեր են խոյանում բերդաքաղաք Շուշիի հարավարևմտյան մասում գտնվող Կարկառ գետի վրա։ Ճանապարհորդներին, որոնք նախընտրում են ոտքով զբոսնել կիրճի միջով, բախտ է ընձեռվում ականատեսը լինել աննման ջրվեժների, խիտ անտառների, դեռևս քարի դարում բնակելի քարանձավների, Հունոտ գյուղի ավերակներին, հնամենի կամուրջների… և այս ամենը պարփակված հսկայական լեռներով և գետակով, որը համառորեն սլանում է ժայռերի միջով։ Պատմական, բնական և ճարտարապետական բազում հրաշքներ հավաքվել են շուրջ 400 հեկտար մակերես ունեցող այս հրաշք արգելոցում։ Կիրճը բոլորին զարմացնում և գայթակղում է իր աննկարագրելի գեղեցկությամբ։

Երթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունոտի կիրճի պետական բնապատմական արգելոցի տեսարժան վայրերը հեշտացնող միայն 3 ուղի կա։

I-ուղի – Կիրճը տանող գլխավոր երթուղին տանում են դեպի հրաշագեղ Մամռոտ Քար ջրվեժը, որը հայտնի է նաև Հովանոցներ և ռուսերեն Զոնտիկի անվանումներով։ Անշուշտ սա կիրճի անկրկնելի զարդերից մեկն է, որ անհնար է բաց թողնել։ Ճանապարհին այցելուները կտեսնեն նաև հնագույն ջրաղացների ավերակները և կկարողանան համտեսել բնական աղբյուրների զուլալ ու քաղցրահամ ջուրը։

II- ուղի – Կարմիր ուղեցույցերով նշվաց գլխավոր ճանապարհի ճյուղավորումը այցելուներին կտանի դեպի Ամարաթ և Զույգ Աչք քարանձավները։

III–ուղի Գլխավոր ճանապարհից մեկ այլ ճյուղավորումվ, որը տանում է դեպի Հունոտ գյուղի ավերակները, կամարաձև քարե կամուրջը և ականակիտ աղբյուրները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պեղումներն իրականացվել են 12-14-րդ դարերում և հայտնաբերվել են բազմաթիվ նմուշներ։ Հատկապես ուշագրավ են մոնղոլական տիպի նետասլաքն ու չինական սելադոնի բեկորը, որոնք ոչ միայն ապացուցում են, որ Շուշիի սարահարթի արևելյան մասը՝ Հունոտի կիրճը, բնակեցված էր այդ ժամանակ, այլև փաստում այդտեղով առևտրի ճանապարհի առկայության մասին, որի պահպանության համար էլ Խաչենի իշխանները ստեղծել էին այդ ամրությունները։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնշյալ պեղումները հիմք են մտածելու, որ այդտեղ է գտնվել Կարկառ ամրոցը, որը 17-րդ դարի վերջին՝ հայ ազատագրական շարժման ժամանակ, վերակառուցվեց և ստացավ Ավանի կամ Փոքր սղնախ անունը։ Պեղումները նաև հիմք են եզրակացնելու, որ ոչ թե պարսիկ ու թուրք եկվորները, այլ Մելիք Շահնազարը ու Ավան հարյուրապետը 18-րդ դարի սկզբներին վերակառուցել են դարեր առաջ հայ իշխանների կողմից հիմնված ամրակետերը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ կառավարությանն առընթեր «Զբոսաշրջության վարչություն», «ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ 2005-2010 թթ.», Ստեփանականրտ, 2011 թ.