Կարկանդակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Picto infobox mets.png
Կարկանդակներ
04565 Christmas dumplings with dried plums.JPG
Ուկրաինական խոհանոց[1]
Տեսակմակարոնի տեսակ
Ենթատեսակխմորի շերտով կիսաֆաբրիկատներ
Առաջացման երկիրFlag of Poland.svg Լեհաստան և Չինաստան[2]
Commons-logo.svg Pierogi Վիքիպահեստում

Կարկանդակներ (լեհ.՝ pierogi), տարբեր լցոնումներով՝ մսով, ձկով, բանջարեղենով բարակ խմոր, որը ավանդական լեհական ուտեստ է։ Ուտեստը տարածված է նաև Կենտրոնական և արևելյան Եվորպայում[3][4]։ Պատրաստվում է աղի կամ քաղցր համով լցոնված խմորից։ Եփվում է եռացող ջրում կամ տապակվում է թավայի մեջ։ Եռացող ջրի մեջ պատրաստված կարկանդակը ասոցացվում է Կենտրոնական և արևելյան Եվրոպայի խոհանոցների հետ, որտեղ այն համարում են ազգային ուտեստ, հատկապես Լեհաստանում[5][6][7]։ Կարկանդակները հայտնի են Կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում, ինչպես նաև հրեաների մոտ և ժամանակակից ամերիկական խոհանոցում՝ հրեա-աշկենազների միջև։

Տիպիկ լցոնումները համարվում են կարտոֆիլը, աղանդերը, թթու դրած կաղամբը, պանիրը, մրգերը։ Կարկանդակները կարելի է մատուցել կերակրալցուկների հետ, ինչպիսին է հալած յուղը, թթվասերը կամ տապակած սոխը, կամ այս բաղադրիչների համակցությունը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհական անվանումը՝ pierogi (pieróg-ի հոգնակի ձևը), ընդհանուր սլավոնական տերմին՝ ալյուրով պատրաստվող լցոնումներով ուտեստների համար։ Ծագել է пиръ բառից, որն իր հերթին ծագել է pirъ բառից[8]։ Լցոնված խմորից պատրաստվող ուտեստը տարածված է Եվրասիայում։ «перо́ги» բառը արևմտասլավոնական և արևելասլավոնական լեզուներում՝ ներառյալ ռուսերենում, «пирог» և «пирожки» բառերը ցույց են տալիս անվանման սլավոնական ծագումը։

Այլ անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կարկանդակներ — Լեհաստանում ամենատարածված տարբերակն է։ Լցոնվում է կաթնաշոռով կամ էլ սոխով կարտոֆիլով։ Անվանումը ծագում է Ռուտենիա շրջանի (Լեհաստանի հարավ-արևելք) անվանումից[9]։

Վարենիկի — Կարկանդակների անվանում՝ տարածված Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում և այլ ԽՍՀՄ նախկին երկրներում։ Անվանումը ծագում է вар՝ «Եռացող հեղուկ»-ից, որը ցույց է տալիս այս տարբերակով պատրաստվող կարկանդակի եփման հիմնական մեթոդը։

Bryndzové pirohy — բրինզա պանրի տեսակով պատրաստվող կարկանդակ, որը պատրաստվում է Սլովակիայում[10]։

Colțunași — կարկանդակների ռումինական տարբերակ[11]։ Անվանումը ծագում է հունարեն καλτσούνι kaltsúni բառից, որն իր հերթին ծագում է իտալական Կալցոնեից։

Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում, բոլոր տեսակները հայտնի են perogi (/pɪˈrɡi/) անվանումով[9]։

Ծագման լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի լեգենդներում ասվում է, որ կարկանդակները գալիս են Չինաստանից՝ Իտալիայով՝ Մարկո Պոլոյի արշավավանքի ժամանակ[12]։ Մի քանի լեգենդներում էլ ասվում է, որ ուտեստը Լեհաստան է բերվել Կիևյան Ռուսիայից[13]։ Մի լեգենդ էլ պատմում է, որ կարկանդակները բերվել են արևմուտք՝ մոնղոլների կողմից XIII դարում՝ մոնղոլների արևմտյան արշավանքի ժամանակ։ Լեհաստանում կարկանդակները աղբյուրներում հիշատակվել են սկսած XIII դարից[14]։ Հորթի երիկամով կարկանդակի բաղադրատոմսը առաջին անգամ գրվել է լեհական խոհարարական «Compendium Ferculorum, albo Zebranie potraw» գրքում (1682)[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դամպլինգներ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://cocinaycomparte.com/recetas/pierogi-o-ravioles-ucranianos
  2. https://web.archive.org/web/20170519021030/http://www.minrol.gov.pl/pol/Jakosc-zywnosci/Produkty-regionalne-i-tradycyjne/Lista-produktow-tradycyjnych/woj.-pomorskie/Pierogi-z-kasza-gryczana
  3. «pierogi»։ Canadian Oxford Dictionary։ Oxford University Press։ 2005։ ISBN 9780191735219 
  4. «varenyky»։ Canadian Oxford Dictionary։ Oxford Universityand the oners iar gavin adler Press։ 2005։ ISBN 9780191735219 
  5. (russian), s:ЭСБЕ/Вареники . The dish was classified as «малороссийский» (malorossiyskiy, Little Russian), with «Малороссия» (Malorossiya, Little Russia) being at that time a common geographical term referring to the territory of modern-day Ukraine.
  6. Українські страви, Державне видавництво технiчної лiтератури УРСР  ( (ukrainian) Ukrainian Dishes, State publishing house for technical literature of Ukrainian SSR )
  7. Українська нацiональна кухня, Сталкер  ( (ukrainian) Ukrainian Ethnic Cuisine, Stalker Publishers )
  8. Food Culture in Russia and Central Asia, 2005, p 75, By Glenn Randall Mack, Asele Surina
  9. 9,0 9,1 9,2 The dumpling that comforts Poland, BBC, 2019
  10. «Bryndza Pierogi (Bryndzové Pirohy) recipe - Slovak Cooking»։ www.slovakcooking.com։ Վերցված է 2016-07-27 
  11. «COLŢUNÁŞ» (ռումիներեն)։ DEX on line։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-24-ին։ Վերցված է 2020-04-22 
  12. «Facts & History About Pierogi»։ www.polskafoods.com։ 2014-05-02։ Վերցված է 2016-07-13 
  13. Paluch Marta։ «O cudach św. Jacka, który karmił krakowian pierogami»։ Վերցված է 2016-07-13 
  14. «Polish Food 101 ‒ Pierogi | Artykuł | Culture.pl»։ Վերցված է 2016-07-27