Jump to content

Կարծրատիպեր (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարծրատիպեր
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԵֆիմ Գամբուրգ
ՊրոդյուսերԽաղաղության պաշտպանության սովետական կոմիտե
Բեմադրող նկարիչԱրկադի Շեր և Գելի Արկադև
ԵրաժշտությունԱլեքսանդր Գրադսկի
Երկիր ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն30 րոպե
Թվական1989

«Կարծրատիպեր» (ռուս.՝ «Стереотипы»), 1989 թվականին նկարահանված սյուրռեալիստական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եֆիմ Գամբուրգը, Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի պատվերով։ Առաջին խորհրդա-ամերիկյան մուլտֆիլմն է։

Մուլտֆիլմը ներկայացնում և ծաղրում է ռուսների և ամերիկացիների մասին հայտնի կարծրատիպերը։

Մուլտֆիլմի վերջում հնչում է «Who are you? („We’re what we are“)»[1] երաժշտությունը, երգել են Ալեքսանդր Գրադսկին և Սինդրի Պետերսը։

Ֆիլմի վրա աշխատել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պրոդյուսերներ՝ Լոուրեն ընկերության (ԱՄՆ) Խորհրդային խաղաղության կոմիտե (ԽՍՀՄ)
  • Ռեժիսոր՝ Եֆիմ Գամբուրգ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Լաուրեն Տաուերս
  • Ռիտի Ագրաչյովոյի պատմությամբ
  • Սցենարիստներ՝ Ռիտա Ագրաչովա, Պոլ Սամմոն և Ջերրի Ռոբիսոն
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Իգոր Մակարով, Ջերրի Ռոբինսոն
  • Նկարահանումների և լուսանակարահանումների բեմադրող՝ Բարրի Սամսոն
  • Բեմադրող-նկարիչ՝ Իգոր Մակարով
  • Դեկորացիա և ռեկվիզիտ պատրաստող՝ Ջեին Բոլլարդ
  • Դերերը կատարել են՝ գլխավոր հերոս՝ Դեվիդ Իլիզեի, կին՝ Լուիզա Բեիկ
  • Կադրից դուրս ձայներ՝ Արտյոմ Կարապետյան
  • Հիմնական երաժշտություն՝ «Мы такие как есть»
  • Կոպոզիտոր՝ Ալեքսանդր Գրանդսկի, Պավել Օվսյաննիկով
  • Քնարական պոեզիայի կատարողներ՝ Դմիտրիյա Ագրաչյովա և Սինդի Պետերես
  • Երաժշտությունը գործիքավորողև կատարող Դեիվոմ Կոլլարդոմ
  • Երաժշտական ղեկավար՝ Թիմ Գուդվին
  • Մուլտֆիլմը նկարահանող ստուդիա՝«Սոյուզմուլտֆիլմ»
  • Կինոօպերատոր՝ Ալեքսանդր Չեխովսկի
  • Խնբագիր՝ Ի․ Գերասիմովա
  • Ղեկավարի օգնական՝ Ն․ Օզերսկայա
  • Նկարիչ՝ Արկադի Շեր, Գելի Արկադև
  • Մուլտիպլիկատոր՝ Էլվիրա Մասլովա, Նատալյա Բոգոմոլովա, Յուրի Մեշերյակով, Գալինա Զեբրովա, Մարինա Ոսկանյանց, Անդրեյ Իգնատենկո, Վլադիմիր Վիշեգորոդցև
  • Ձայնային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով

Մուլտֆիլմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոնք են «կարծրատիպերը»: Սա առաջին սովետա-ամերիկյան մուլտֆիլմն է։ Առաջին ֆիլմն է,որը ստեղծվում է ամբողջությամբ հավասար սկզբունքներով. սցենարը գրում են ռուսն ու ամերիկացին, էսքիզները պատրաստում են ռուս և ամերիկացի նկարիչները, կադրից դուրս հնչում են երկլեզու երգեր: Ֆիլմը երկու պրոդյուսեր ունի՝ Խորհրդային խաղաղության հիմնադրամը և Լոուրենս ընկրությունը: Առաջին անգամ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան, կատարելով Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի պատվերը, այս կինոստուդիան ուղղակիորեն համագործակցում է ամերիկյան ընկերության հետ՝ շրջանցելով «Սովինֆիլմը»։ Նման համագործակցության արդյունքներն ակնհայտ են .այս տարվա փետրվարին Վաշինգտոնում Հայնրիխ Բորովիկը նախնական համաձայնագիր է ստորագրել Լոուրենս ընկերության նախագահ Լորիեն Թաուերի հետ, իսկ ապրիլին արդեն Մոսկվա են ժամանել ամերիկացիները։ Երեք շաբաթ նրանք մեզ հետ միասին աշխատել են «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ (Անձնակազմը՝ ռեժիսոր Եֆիմ Համբուրգը, նկարիչ Իգոր Մակարով, երգիչ Ալեքսանդր Գրադսկի, կոմպոզիտոր Պավել Օվսյաննիկով, օպերատոր Ալեքսանդր Չեխովսկի, ռեժիսորի օգնական Նատալյա Օզերսկայա և սցենարիստը՝ տողերի հեղինակը[2]։
- Ռիտա Ագրաչևա
Լինելով «Սոյուզմուլտֆիլմ»-ի անդամ կատարեցի նաև սոցիալական պատվերներ՝ «կենդանացրեցի» մանկական նկարները («Այն երկիրը, որտեղ դու ապրում ես», 1972 թվական), համագործակցեցի սոցիալիստական երկրների անիմացիոն ստուդիաների հետ («Երգ բարեկամության մասին», 1973 թվական), ստեղծեցի առաջին սովետական-ամերիկյան ֆիլմը («Կարծրատիպեր», 1989 թվական):
- [3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Who are you? («We're what we are»)». Արխիվացված օրիգինալից 2018-06-20-ին. Վերցված է 2018-06-26-ին.
  2. «Стереотипы Рита Аграчева, Советская культура, 21 июня 1988 г. Из архива Андрея Луканина». Արխիվացված օրիգինալից 2018-07-13-ին. Վերցված է 2018-06-26-ին.
  3. Ефим Гамбург, В каждом фильме что-то не удается…