Կարլ ֆոն Բլաաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ ֆոն Բլաաս
գերմ.՝ Karl von Blaas
Carl von Blaas by C E L F Vianelli.jpg
Ծնվել էապրիլի 28, 1815(1815-04-28)[1][2][3]
ԾննդավայրNauders, Landeck District, Տիրոլ, Ավստրիա[1]
Վախճանվել էմարտի 19, 1894(1894-03-19)[1][2][3] (78 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՎենետիկի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, ինքնակենսագիր և խճանկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
ՈւսուցիչՅոհան Ֆրիդրիխ Օվերբեկ
ԱշակերտներLeopold Müller?
Karl von Blaas Վիքիպահեստում

Կարլ ֆոն Բլաաս (գերմ.՝ Karl von Blaas, ապրիլի 28, 1815(1815-04-28)[1][2][3], Nauders, Landeck District, Տիրոլ, Ավստրիա[1] - մարտի 19, 1894(1894-03-19)[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]), ավստրիացի նկարիչ, մանկավարժ: Ստեղծագործել է ուշ բիդերմայերի պատմական ժանրով: Եղել է Վիեննայի (1851 թ.) և Վենետիկի գեղարվեստի ակադեմիաների (1855 թ.) պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ ֆոն Բլաասը ծնվել է ոչ հարուստ ընտանիքում: Նկարչության ոլորտում նկատելով Կարլի ընդունակությունները` նրա ազգականները, առաջին հերթին քեռին` բարոն Ֆրանց Կսավիեր Պուտշեր ֆոն Եշենբուրգը (1768-1841 թթ.), ով հետագայում դարձավ նկարչի հովանավորը, կարողանում են ուսման նպատակով նրան 1832 թվականին ուղարկել Ինսբրուք, ապա Իտալիա, որտեղ նա ավարտում է Վենետիկի գեղարվեստի ակադեմիան (իտալ.՝ L'Accademia di Belle Arti di Venezia): Եղել է Լյուդովիկո Լիպարինիի աշակերտը:

1837 թվականի մարտին Կարլը Վենետիկում ստեղծել է իր առաջին պատմական խոշոր գործը` «Մովսեսը Սինա լեռան վրա», որի համար ստացել է Վիեննայի ակադեմիայի հռոմեական մրցանակ և հնգամյա նվիրատվություն Իտալիայի մայրաքաղաք այցելությունների համար: Նույն թվականին նկարիչն ուղևորվել է Հռոմ:

Մի քանի տարի նա ապրել է Ֆլորենցիայում և Հռոմում, որտեղ նրա վրա մեծ ազդեցություն է թողել գերմանացի նկարիչ Յոհան Ֆրիդրիխ Օվերբեկի արվեստը, հատկապես վարպետի ֆրեսկոները:

Արդեն քսանամյա հասակում, Վենետիկի ցուցահանդեսներում ստացած մի քանի մրցանակների շնորհիվ, մեծ ճանաչում է ձեռք բերել` որպես տաղանդավոր դիմանկարիչ և պատմական գեղանկարչության վարպետ[4]:

1851 թվականին Կարլ Բլաասն ընդունում է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում պրոֆեսորի պաշտոն ստանալու առաջարկը: Այս շրջանում նա ֆրեսկոներ է ստեղծում մայրաքաղաքի Altlerchenfelder Pfarrkirche եկեղեցու և Վիեննայի ռազմապատմական թանգարանի համար:

1855 թվականին նկարչի «Կարլ Մեծն այցելում է տղաների դպրոց» նկարն արժանանում է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի մրցանակին: Նույն թվականին նկարչի ընտանիքը տեղափոխվում է Վենետիկ, որտեղ Կարլ ֆոն Բլաասը դառնում է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր:

Կարլ Բլաասն ավստրիական նկարչական նշանավոր ընտանիքի ներկայացուցիչներից` Էժեն դե Բլաաս և Յուլիուս դե Բլաաս, ավագն էր:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Բլաասը պատմական ուղղության գեղանկարիչ է, ստեղծել է նաև կտավներ դիցաբանական, կրոնական թեմաներով, ինչպես նաև դիմանկարներ: Ավստրո-հունգարական ազնվականության, կայսերական Հաբսբուրգների ընտանիքի և իտալացի պատվիրատուների շրջանակներում մեծ հաջողություն են ունեցել նկարչի` պատմական թեմաներով աշխատանքները:

Կարլ ֆոն Բլաասի գլխավոր գործը Ավստրիայի պատմության կարևորագույն դրվագները ներկայացնող ֆրեսկոն է Վիեննայի ռազմապատմական թանգարանի Փառքի սրահում:

Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում նրա աշակերտներից է եղել Լեոպոլդ Կարլ Մյուլերը:

Բլասի որդիները` Էժեն դե Բլաասը (1843-1931 թթ.) և Յուլիուս ֆոն Բլաասը (1845-1922 թթ.) նույնպես եղել են պատմական ուղղության նկարիչներ:

1895 թվականին Վիեննայի 19-րդ շրջանի` Դյոբլինգի փողոցներից մեկն անավանակոչվել է նկարչի պատվին` Բլաասշտրասե (գերմ.՝ Blaasstraße):

Հատընտիր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմապատմական թանգարանի Փառքի սրահի ֆրեսկոներ, Վիեննա
  • «Հակոբի ճանապարհորդությունն անապատով» (1841 թ.),
  • «Սուրբ Եկատերինային տանող հրեշտակները» (1841 թ.),
  • «Սուրբ Ելիզավետա» (1839 թ.),
  • «Սուրբ ընտանիք»,
  • «Հովհաննես Մկրտիչ»,
  • «Սամսոն և Դալիլա»,
  • «Այցելություն»
  • «Ֆրանց I կայսեր մուտքը Վիեննա 1814 թվականի հունիսին» (1869 թ., Վիեննայի ռազմապատմական թանգարան)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119038560 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Carl von Blaas
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. В 1934 году Карл занял два первых места на академической выставке. В следующем 1935 году художник снова удостоился двух призовых мест на выставке в Академии, одно из них — Золотая медаль за картину «Тулия, переезжающая через тело своего отца» (1832).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]