Կարլ Ստրասս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ Ստրասս
Karl Struss 1912.jpg
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 30, 1886(1886-11-30)[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 15, 1981(1981-12-15)[1][6][7] (95 տարեկանում)
Վախճանի վայր՝Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ[8]
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ և լուսանկարիչ
Պարգևներ՝«Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար
IMDb։ID 0835365

Կարլ Ստրասս (անգլ.՝ Karl Fischer Struss, նոյեմբերի 30, 1886, Նյու Յորք- դեկտեմբերի 15, 1981, Սանտա-Մոնիկա), եռաչափ կինոգրաֆիայի պիոներ, ստերեոկինոյի նորարաներից մեկը, գունավոր լուսանկարչության արվեստը հաջող մասսայականացնող, պիկտորիալիզմի ոլորտի անձ: Պատմության մեջ առաջին անգամ նա է դարձել «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ «Արևածագ» համր ֆիլմի դասական բեմադրման համար, ինչպես նաև Կաննի կինոփառատոնի[9] կրկնակի մրցանակակիր:

Իր կարիեռայի վաղ փուլում Ամերիկայում հայտնի էր որպես փայլուն լուսանկարիչ, որը մտերմիկ հարաբերություններ ուներ Ալֆրեդ Ստիգլիցի և Կլարենս Հ. Ուայթի[10] հետ: Նա, այսպես կոչված փափուկ ֆոկուսային միատարր «Ստրասսի ոսպնյակների» գյուտարարն է, մի քանի ֆոտոստուդիաների սեփականատեր, որը տպագրվել է ժամանակի[10][9] հայտնի պարբերականներում: 1920 թվականից մտավ կինոյի ասպարեզ, իր կեսդարյա կարիեռայի ընթացքում նկարահանել է 140 երիզ, աշխատել է հոլիվուդյան առաջատար ռեժիսորների հետ, որոնց մեջ է նաև նրա մտերիմ ընկեր Սեսիլ Բ. Դեմիլլը:

Ստրասսի ամենահայտնի աշխատանքներն են Ֆրեդ Նիբլոյի «Բեն-Հուր. Քրիստի պատմությունը», Ֆ. Վ. Մուրնաուի «Արևածագը», Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը», Չարլի Չապլինի «Մեծ բռնապետը» և «Բեմի լույսերը», Կուրտ Նյումանի «Ճանճը» ֆիլմերը: 1970 թվականին հայտարարեց թոշակի գնալու մասին, վախճանվեց 11 տարի հետո՝ 95 տարեկան հասակում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականի նոյեմբերի 30-ին Նյու Յորքում՝ կտորեղեն արտադրող Հենրի Ստրասս կրտսերի և նրա կնոջ`Մերիի, որը ծագումով[9] գերմանուհի էր, ընտանիքում: Կարլը 6 երեխաներից[10] փոքրն ու ամենահետաքրքրասերն էր: 1986 թվականին առաջին անգամ միացավ լուսանկարչական արվեստին, տեսնելով, թե իր եղբայր Ուիլիամը[10] ինչպես է լուսանկարներ անում իր նոր Poni Premo ֆոտոխցիկով:

Միջնակարգ կրթությունն ստացել է Մանհեթենի[10] Դեուիտտ Կլինտոն դպրոցում: 1903 թվականին գրեթե մահանում էր թոքաբորբից, որից հետո մնացած կյանքի ողջ մասը վարում է առողջ ապրելակերպ[10]: Կազդուրվելուց հետո աշխատանքի է անցնում Seybel & Struss ընտանեկան գործարանում, որը պատկանում էր իր հորը[10]:

1910 թվականին սկսում է պրոֆեսիոնալ լուսանկարել, ծանոթանում Ալֆրեդ Ստիգլիցի հետ, որը մեծ գնատականքի էր արժանացրել նրա առաջին աշխատանքները[10]: Հենց Ստիգլիցի շնորհիվ Ստրասսի լուսանկարները ներկայացվում են նյու-յորքյան Օլբրայթ պատկերասրահում[9][10]: Ուսումն սկսում է Կոլումբիայի համալսարանի գիշերային դասընթացներով, որտեղ նրա ուսուցիչն էր նշանավոր պիկտորիալիստ Կլարենս Հ. Ուայրթը[10]:

1913 թվականին Ստրասսի լուսանկարները տպագրվում էին ոչ միայն հատուկ լուսանկարչական ամսագրերում, այլ նաև այլ հրատարակություններում, օրինակ՝ New York Evening Post[10] -ում: Նույն թվականի հոկտեմբերին հիմնադրում է Platinum Print [10] ամսագիրը: Երկար ժամանակ աշխատել է Բերմուդյան կղզիներում[10]: 1914 թվականին արտոնագրում է փափուկ ֆոկուսային միատարր ոսպնյակները, որոնք նրան անչափ անհրաժեշտ էին դիմանկարային լուսանկարների[10] իրականացման ժամանակ:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ռազմաճակատ՝ նախապես Նյու Ջերսի[10] նահանգի Վեյլ ճամբարում անցնելով բազային նախապատրաստում: Դրանից հետո ուղարկվել է Լենգլի-Ֆիլդ ռազմական բազա, որտեղից դուրս է եկել որպես սերժանտ[10]: Կոռնելի համալսարանում[10] որոշ ժամանակ սովորել է ավիացիոն գործ: Ստրասսի գերմանական ծագումը անհապաղորեն իրեն զգացնել է տալիս. հարցաքննվում են նրա ընկերներն ու դասախոսները, երես են բարձրանում Գերմանիայի[10] հանդեպ նրա համակրանքի մասին նախկին հայտարարությունները: 1917 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի ցամաքային զորքերի շտաբի պետ, ռազմական մինիստր Տեսկեր Գ. Բլիսսը, Ստրասսին աստիճանազրկելով, շարքային զինվոր է դարձնում և ծառայության ուղարկում Լևենվորտի ամրոցում, որտեղ նա դառնում է բանտարկյալների պաշտոնական լուսանկարիչ[10]:

Նյու-յորքյան ֆոտոխցիկներում դառնում է պերսոնա նոն գրատա[10]: 1919 թվականի փետրվարին դուրս է գրվում Լևենվորտի[10] ամրոցից: Քանի որ ամրոցում նա հետաքրքրված էր ֆիլմերով, և նայել էր տասնյակ ֆիլմեր, մեկնում է Լոս-Անջելես, որտեղ էլ սկսվում է նրա նոր կյանքը[10]: Այնտեղ նա ծանոթանում է ռեժիսոր Հորվիցի ընթերակայի հետ, որը՝ տեսնելով Ստրասսի լուսանկարչական աշխատանքները, որոշում է նրան ներկայացնել անվանի և մեծանուն պրոդյուսեր Սեսիլ Բլաունտ դե Միլլի[11] հետ: Մարտին աշխատանքի է անցնում Laski Studios կինոընկերությունում՝ դե Միլլի[11] գլխավորությամբ:

Սկզբում նա կինոօպերատորի (հիմնականում՝ Էլվին Վիսկոֆի) ընթերակա էր, իսկ հետո նկարահանման հրապարակում՝ լուսանկարիչ և 1920 թվականի կեսերին, վերջապես, դառնում է լիարժեք բեմադրող-օպերատոր[9][11]: 1924 թվականին կանչվել է Մետրո-Գոլդուին-Մայեր կինոստւդիա՝ Իրվինգ Թալբերգի կողմից՝ «Բեն-Հուր. Քրիստի պատմությունը»[11] էպիկական ֆիմի նկարահանման համար: Ֆիլմի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կային, նրա վիճակը օդից[11] էր կախված: Ստրասսը, իր խոսքերով, նկարահանել էր նյութի գրեթե կեսը, որից հետո փոխարինվել է մի քանի այլ օպերատորներով[11]:

«Բեն-Հուր»-ից[11] հետո հանդիպում է Չարլզ Ռոշերին, որի հետ մի քանի ժապավեն է բեմադրել, այդ թվում՝ դասական «Արևածագը» ֆիլմը: Այս օպերատորական աշխատանքը և՛ Ստրասին, և՛ Ռոշերին բերում է աշխարհում առաջին «Օսկարը»: Տասնամյակի վերջին համալրում է Ամերիկյան կինոօպերատորների միության[9] շարքերը:

Եղել է Մերի Փիքֆորդի մշտական օպերատորը, հենց նրա մասնակցությամբ է գրեթե բոլոր ֆիլմերը[11] նկարահանել: Աշխատել է Չարլի Չապլինի և Ռուբեն Մամուլյանի հետ(«Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» ֆիլմի բեմադրումը նորից նշվել է «Օսկար»[11] անվանակարգում):

Վերջին տարիներին նկարել է գովազդային հոլովակներ և հեռուստասերիալներ, մասնավորապես՝ «Իմ ընկեր Ֆլիկկան»[12] վեստերնը: Իր գովազդային հոլովակների համար երկու անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի[9] հատուկ մրցանակի: Իր վերջին աշխատանքը դարձավ «Ալիգատոր մարդիկ» սարսափ ֆիլմը:

1970 թվականին հայտնում է կարիեռայի ավարտի մասին, թոշակի անցնում և զբաղվում թոռնիկների[12] դաստիարակությամբ:1976 թվականին Տեխասի Ամոն Քարթեր թանգարանի կողմից, որպես հարգանքի տուրք, իրականացվել է իր կատարած աշխատանքների հտադարձ ցուցադրություն, որին ներկա էր Ստրասսը[12]:

Դստեր մահը՝ 1981 թվականի հունիսին, ծնկի է բերում նրան. սիրտը վատացել էր: Կյանքից հեռացել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին (այլ տվյալներով՝ 16-ին[13]) Կալիֆոռնիայի[14] Սանտա-Մոնիկայի Սուրբ Հովհաննես հիվանդանոցում: Թաղված է Նյու-Յորքի Վուդլոն գերեզմանատանը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի փետրվարին պիկտորիալիստների հասարակության մեջ հանդիպում է լուսասնկարչուհի Էթել Ուոլին (1898-1983)[11], որի հետ գրեթե 1 տարի հետո ամուսնացավ[11]: Զույգն ունեցավ մեկ Դուստր՝ Բարբարան (1922-1981):

Մինչ մահը խստորեն պահպանել է առողջ ապրելակերպը, զբաղվել է գոլֆով և թենիսով[10]: Վերջին նախասիրությունից հրաժարվել է միայն 88 տարեկանում, երբ կոճերը[10] արդեն չէին աշխատում:

Ընտրված ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1924  Թունավորված դրախտ / Poisoned Paradise (ռեժ. Լուի Գանյե)
  •  1925-Բեն-Հուր. Քրիստի պատմությունը / Ben-Hur: A Tale of the Christ (ռեժ. Ֆրեդ Նիբլո)
  • 1926 —Ճնճղուկները / Sparrows (ռեժ Ուիլիամ Բոդայն)
  • 1927 — Արևածագը / Sunrise: A Song of Two Humans (ռեժ. Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու)
  • 1929 —Քմահաճության զսպումը / The Taming of the Shrew (ռեժ. Սեմ Թեյլոր)
  • 1929 — Պչրուհին / Coquette (ռեժ. Սեմ Թեյլոր)
  • 1930 —Վտանգի լույսերը/ Danger Lights (ռեժ.Ջորջ Բ. Սեյթց)
  • 1931 — Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը / Dr. Jekyll And Mr. Hyde (ռեժ. Ռուբեն Մամուլյան)
  • 1931 — Սկիպպի / Skippy (реж. Նորման Թաուրոգ)
  • 1932 —Կորած հոգիների կղզին / Island of Lost Souls (ռեժ. Էռլ Կենտոն)
  • 1932— Խաչի նշանը / The Sign of the Cross (ռեժ.Սեսիլ Բլաունտ դե Միլլի)
  • 1940 — Մեծ բռնապետը / The Great Dictator (ռեժ. Չարլի Չապլին)
  • 1943 —Ճանապարհորդություն դեպի վախ/ Journey into Fear (ռեժ.Նորման Ֆոսթեր)
  • 1946 — Սասպենս / Suspense (ռեժ. Ֆրանկ Տատլ)
  • 1947 — Մակոմբերի գործը / The Macomber Affair (ռեժ.Զոլտան Քորդ)
  • 1952 —Բեմի լույսերը / Limelight (ռեժ. Չարլի Չապլին)
  • 1958 — Ճանճը / The Fly (ռեժ. Կուրտ Նյուման)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119296454 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. RKDartists
  4. SNAC — 2010.
  5. Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 Luminous-Lint — 2005.
  7. 7,0 7,1 filmportal.de — 2005.
  8. Museum of Modern Art online collection
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Karl Struss» (անգլերեն)։ Cinematographers։ Վերցված է 2014-2-21 
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 Джон Бэйли. (14 декабря 2009)։ «Karl Struss, A Tripod in Two Worlds: Part One—New York» (անգլերեն)։ American Society of Cinematographers։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-17-ին։ Վերցված է 2014-2-21 
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 Джон Бэйли. (17 декабря 2009)։ «Karl Struss, A Tripod in Two Worlds: Part Two—Early Hollywood Years» (անգլերեն)։ American Society of Cinematographers։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-21-ին։ Վերցված է 2014-2-22 
  12. 12,0 12,1 12,2 Джон Бэйли. (21 декабря 2009)։ «Karl Struss, A Tripod in Two Worlds: Part Three—Paramount to 3-D» (անգլերեն)։ American Society of Cinematographers։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-07-ին։ Վերցված է 2014-2-22 
  13. «STRUSS, Karl» (անգլերեն)։ Filmreference։ Վերցված է 2014-2-22 
  14. «Karl Struss, 95, Cinematographer» (անգլերեն)։ The New York Times։ 19 декабря 1981։ Վերցված է 2014-2-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]