Կառլ Ռայնմուտ
Կառլ Ռայնմուտ Karl Reinmuth | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 4, 1892[1] Հայդելբերգ, Q131829557?, Q1802313?, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական ռայխ |
| Մահացել է | մայիսի 6, 1979[1] (87 տարեկան) Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ և աստերոիդներ հայտնագործող |
| Հաստատություն(ներ) | Հայդելբերգ-Կյոնիգսթուլի պետական աստղադիտարան |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Կառլ Վիլհելմ Ռայնմուտ (գերմ.՝ Karl Wilhelm Reinmuth, ապրիլի 4, 1892[1], Հայդելբերգ, Q131829557?, Q1802313?, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական ռայխ - մայիսի 6, 1979[1], Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա), գերմանացի աստղագետ։
Հայտնաբերել է մոտ 400 աստերոիդ և 2 գիսաստղ[2][3]։ Նրա պատվին է անվանվել (1111) Ռայնմուտիա աստերոիդը, որը հենց ինքն էլ հայտնաբերել է 1912 թվականին՝ Հայդելբերգի աստղադիտարանում աշխատելու ժամանակ։
1912-ից 1957 թվականներին Ռայնմուտն աշխատել է որպես աստղագետ Հայդելբերգի աստղադիտարանում (գերմաներեն՝ Landessternwarte Heidelberg-Königstuhl)։ 1947-ից 1950 թվականներին եղել է Astronomischesrechner-Institut-ի փոքր մոլորակների ուսումնասիրությունների խմբի անդամ, իսկ ավելի ուշ դարձել է Հայդելբերգի աստղադիտարանի «օբերոդիտար» կամ գլխավոր դիտորդ: 1957 թվականին թոշակի է անցել[4]։ Ռայնմուտը լուսանկարչական թիթեղների վրա ստացել է փոքր մոլորակների դիրքերի ավելի քան 12.500 ճշգրիտ աստղաչափական չափումներ, ինչը հսկայական նվաճում էր համակարգչային աջակցության բացակայության պայմաններում[2]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Herschel nebulas, De Gruyter, Berlin 1926
- Catalog of 6.500 exact photographic positions of small planets, brown, Karlsruhe 1953
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #116428228 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Reinmuth, Karl (1979 թ․ դեկտեմբեր). «Obituary notice of». The Minor Planet Bulletin. 7: 10. Bibcode:1979MPBu....7...10R.
- ↑ Schmadel, Lutz D. (2007). Dictionary of Minor Planet Names – (1111) Reinmuthia. Springer Berlin Heidelberg. էջ 94. doi:10.1007/978-3-540-29925-7_1112. ISBN 978-3-540-00238-3.
- ↑ Roland Wielen; Ute Wielen (2012). «Von Berlin über Sermuth nach Heidelberg – Das Schicksal des Astronomischen Rechen-Instituts in der Zeit von 1924 bis 1954 anhand von Schriftstucken aus dem Archiv des Instituts» (PDF) (գերմաներեն). Astronomisches Rechen-Institut, Zentrum fur Astronomie, Universität Heidelberg. էջ 374. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Ռայնմուտ» հոդվածին։ |
|