Կարլ Հոյն
Կարլ Հոյն գերմ.՝ Karl Heun | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1859[1] Վիսբադեն, Գերմանական միություն |
Մահացել է | հունվարի 10, 1929[1] (69 տարեկան) Կարլսրուե, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ[1] և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[1] |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Գիտական ղեկավար | Էռնստ Քրիստիան Յուլիուս Շերինգ |
Հայտնի աշակերտներ | Գեորգ Համել[1], Ֆրից Նյոթեր և Մաքս Վինկելման |
Karl Heun Վիքիպահեստում |
Կարլ Հոյն (գերմ.՝ Karl Heun, ապրիլի 3, 1859[1], Վիսբադեն, Գերմանական միություն - հունվարի 10, 1929[1], Կարլսրուե, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ), գերմանացի մաթեմատիկոս, հայտնի է դիֆերենցիալ հավասարումների լուծումների տեսության, հատուկ գործառույթների և թվային մեթոդների վերաբերյալ իր ստեղծագործություններով։ Նրա պատվին իր անվանումն է ստացել Հոյնի հավասարումը, որի լուծումը Հոյնի ֆունկցիան է, ինչպես նաև Հոյնի մեթոդը՝ սովորական դիֆերենցիալ հավասարումների թվային լուծման համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ Հոյնը ծնվել է 1859 թվականի ապրիլի 3-ին Վիսբադեն քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1878 թվականին, նա Գյոթինգենի համալսարանում սկսեց ուսումնասիրել մաթեմատիկա և փիլիսոփայություն։ 1880 թվականի ապրիլից մինչև հոկտեմբերը Էդուարդ Հեյնեի ղեկավարությամբ Հալլեում շարունակեց իր ուսումնասիրությունները[2]։
Դրանից հետո Հոյնը վերադառնում է Գյոթենգեն և սկսում է աշխատել իր դիսերտացիայի վրա։ Նրա ղեկավարը Էրնեստ Շերինգն էր։ Նրա թեզը 1881 թվականին կոչվեց «Սյունակային ֆունկցիաները և Լամի ֆունկցիան որպես որոշիչներ»(գերմ.՝ Die Kugelfunctionen und Laméschen Functionen als Determinanten)[2]:
Դոկտորի աստիճան ստանալուց հետո Հոյնը ուսանել է Արևելյան Պրուսիայի Վելուի գյուղատնտեսական դպրոցում (ներկայիս Կալինինգրադի մարզի Զնամենսկ գյուղում)։ 1883-1885 թվականներին սովորել է Անգլիայի Ուփինգհեմի դպրոցում, իսկ 1885-1886 թվականներին իր ուսումնառությունը շարունակել է Լոնդոնում[2]։
1886 թվականի հուլիսին Հոյնը Մյունխենում ստացավ իրավասու դոկտորի աստիճան՝ ներկայացնելով իր «Երկրորդ կարգի գծային դիֆերենցիալ հավասարումներ, որոնց լուծումները կապված են շարունակական խմբերի ալգորիթմի միջոցով» (գերմ.՝ Über lineare Differentialgleichungen zweiter Ordnung, deren Lösungen durch den Kettenbruchalgorithmus verknüpft sind)[2]:
1886-1889 թվականները Հոյնը Մյունխենի համալսարանում ուսուցանում էր մաթեմատիկա։ Այդ ժամանակահատվածում նա նաև լույս է ընծայել «Երկրորդ կարգի ռիմանական ֆունկցիաների չորս կետերի տեսության վերաբերյալ» գիտական հոդվածը[3]։
1890-1902 թվականներին Հոյնը դասավանդել է Բեռլինում։ 1900 թվականին նա ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1902-ին ընդունել է Կարլսրուեի Բարձրագույն տեխնիկական ինստիտուտիի (ներկայումս Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ) տեխնիկական մասնագիտության բաժնի վարիչ դառնալու առաջարկը։ Այնտեղ աշխատել է մինչև կենսաթոշակին անցնելը՝ մինչև 1922 թվականը[2]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատիվ Կարլ Հոյնի գծային երկրորդ կարգի դիֆերենցյալ հավասարումը՝ իր չորս՝ և կետերով, կոչվում է Հոյնի հավասարում և ունի հետևյալ տեսքը՝
,
որտեղ , իսկ q օժանդակ պարամետր է։ Այս հավասարման լուծումը կոչվում է Գոյնի ֆունկցիա[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wolfdieter Lang. «Karl Heun» (HTML). School of Mathematics and Statistics, University of St. Andrews, Scotland. Վերցված է 07.12.2013-ին.
- ↑ Karl Heun, Zur Theorie der Riemann'schen Functionen zweiter Ordnung mit Vier Verzweigungs-punkten, Math. Ann. 31 (1889) 161-179
- ↑ Гарри Бейтмен, Артур Эрдейи Высшие трансцендентные функции, том 3: Эллиптические и автоморфные функции, функции Ламе и Матье. — Москва: Наука, 1967.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարլ Հոյն Mathematics Genealogy Project կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Հոյն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Վիսբադեն քաղաքում ծնվածներ
- Հունվարի 10 մահեր
- 1929 մահեր
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի գերմանացի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի գերմանացի մաթեմատիկոսներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով