Կարլ Իմերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարլ Լիբրեխտ Իմերմանից)
Կարլ Իմերման
գերմ.՝ Karl Lebrecht Immermann
Ծնվել էապրիլի 24, 1796(1796-04-24)[1][2][3][…]
ԾննդավայրՄագդեբուրգ, Պրուսիայի թագավորություն[4][2][3][…]
Վախճանվել էօգոստոսի 25, 1840(1840-08-25)[1][2][3][…] (44 տարեկան)
Վախճանի վայրԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[2][3][5]
ԳերեզմանԴյուսելդորֆ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, բանաստեղծ-փաստաբան և դատավոր
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունՀալլե-Վիտենբերգի համալսարան
 Carl Leberecht Immermann Վիքիպահեստում

Կարլ Լեբրեխտ Իմերման (գերմ.՝ Karl Lebrecht Immermann, ապրիլի 24, 1796(1796-04-24)[1][2][3][…], Մագդեբուրգ, Պրուսիայի թագավորություն[4][2][3][…] - օգոստոսի 25, 1840(1840-08-25)[1][2][3][…], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[2][3][5]), գերմանացի արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 16 տարեկանում Իմերմանը գրել է «Պրոմեթևս» վեպ-դրաման։ Սովորել է Հալեում, մասնակցել է ազատագրական պատերազմին, որոշ ժամանակ եղել ծառայության մեջ։ Վաղաժամ մահացել է 1840 թվականին։

Իմերմանին դժվար է կոնկրետ որևէ գրական դպրոցի հետևորդ համարել. նա և՛ «փոթորիկ ու ճնշում» շրջանի շարունակողն է, և՛ ռոմանտիկ է ու կլասիցիստ, իդեալիստ և ռեալիստ։ Նրա դրամաներում գերակշռում է մեկ խոհածությունը, մեկ երևակայությունը։

Հրատարակել է «Բանաստեղծություններ» (1822) ժողովածուն, «Կարդենիոն և Ցելինդան» (1826) ողբերգությունը, «Ալեքսիս» (1833) դրամատիկական եռերգությունը (առաջին մաս՝ «Բոյարներ», երկրորդ մաս՝ «Դատ Պետերբուրգում», երրորդ մաս՝ «Եվդոկիա», գրված են տարատեսակ բանաստեղծական չափերով), «Մյունխհաուզենը» (1838) վեպը։ Իմերմանը 1832 թվականին Դյուսելդորֆում կազմակերպել է թատրոն (աշխատել է մինչև 1837-ը), որտեղ բեմադրվել են ազգային և համաշխարհային դրամատուրգիայի լավագույն գործերը։ Իմերմանը մշակել է «Կանոններ»՝ սահմանելով դերասանների պարտականությունները։ Գրել է ուսումնասիրություններ թատրոնի մասին։ «Տրիստան և Իզոլդա» պոեմը մնացել է անավարտ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Immermann, Karl (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1881. — Vol. 14. — S. 57–63.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Immermann, Karl Leberecht // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 14. — P. 335—336.
  4. 4,0 4,1 4,2 Иммерманн, Карл Лебрехт (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIII. — С. 5.
  5. 5,0 5,1 5,2 Иммерман Карл Лебрехт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Իմերման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 325