Jump to content

Կարլ Իմերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Իմերման
գերմ.՝ Karl Lebrecht Immermann
Ծնվել էապրիլի 24, 1796(1796-04-24)[1][2][3][…]
ԾննդավայրՄագդեբուրգ, Պրուսիայի թագավորություն[4][2][3][…]
Վախճանվել էօգոստոսի 25, 1840(1840-08-25)[1][2][3][…] (44 տարեկան)
Վախճանի վայրԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[2][3][5]
ԳերեզմանԴյուսելդորֆ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, բանաստեղծ-փաստաբան, դատավոր, թատրոնի տնօրեն, իրավաբան, դրամատուրգ, ռեժիսոր և Theaterintendant
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունՀալլե-Վիտենբերգի համալսարան
ԱմուսինMarianne Immermann?
ԶավակներCaroline Amalie Wilhelmine Charlotte Geffcken?
 Carl Leberecht Immermann Վիքիպահեստում

Կարլ Լեբրեխտ Իմերման (գերմ.՝ Karl Lebrecht Immermann, ապրիլի 24, 1796(1796-04-24)[1][2][3][…], Մագդեբուրգ, Պրուսիայի թագավորություն[4][2][3][…] - օգոստոսի 25, 1840(1840-08-25)[1][2][3][…], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[2][3][5]), գերմանացի արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 16 տարեկանում Իմերմանը գրել է «Պրոմեթևս» վեպ-դրաման։ Սովորել է Հալեում, մասնակցել է ազատագրական պատերազմին, որոշ ժամանակ եղել ծառայության մեջ։ Վաղաժամ մահացել է 1840 թվականին։

Իմերմանին դժվար է կոնկրետ որևէ գրական դպրոցի հետևորդ համարել. նա և՛ «փոթորիկ ու ճնշում» շրջանի շարունակողն է, և՛ ռոմանտիկ է ու կլասիցիստ, իդեալիստ և ռեալիստ։ Նրա դրամաներում գերակշռում է մեկ խոհածությունը, մեկ երևակայությունը։

Հրատարակել է «Բանաստեղծություններ» (1822) ժողովածուն, «Կարդենիոն և Ցելինդան» (1826) ողբերգությունը, «Ալեքսիս» (1833) դրամատիկական եռերգությունը (առաջին մաս՝ «Բոյարներ», երկրորդ մաս՝ «Դատ Պետերբուրգում», երրորդ մաս՝ «Եվդոկիա», գրված են տարատեսակ բանաստեղծական չափերով), «Մյունխհաուզենը» (1838) վեպը։ Իմերմանը 1832 թվականին Դյուսելդորֆում կազմակերպել է թատրոն (աշխատել է մինչև 1837-ը), որտեղ բեմադրվել են ազգային և համաշխարհային դրամատուրգիայի լավագույն գործերը։ Իմերմանը մշակել է «Կանոններ»՝ սահմանելով դերասանների պարտականությունները։ Գրել է ուսումնասիրություններ թատրոնի մասին։ «Տրիստան և Իզոլդա» պոեմը մնացել է անավարտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 5 6 7 8 Immermann, Karl (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1881. — Vol. 14. — S. 57–63.
  3. 1 2 3 4 5 6 7 8 Immermann, Karl Leberecht // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 14. — P. 335—336.
  4. 1 2 Иммерманн, Карл Лебрехт (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIII. — С. 5.
  5. 1 2 Иммерман Карл Лебрехт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Իմերման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 325