Կարլ Էռնստ Օստհաուսի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Էռնստ Օստհաուսի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՀագեն
Հիմնադրվել է1902
Կայքosthausmuseum.de
Քարտեզ
Քարտեզ

Կարլ Էռնստ Օստհաուսի թանգարան (գերմ.՝ Osthaus Museum Hagen), արվեստի թանգարան գերմանական Հագեն քաղաքում, որը հիմնադրել է բարերար Կարլ Էռնստ Օստհաուսը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը նախագծել է բեռլինցի ճարտարապետ Կարլ Գերարդը Օստհաուսի պատվերով (աշխատանքները սկսվել են 1898 թվականին)։ Ներքին հարդարման աշխատանքները 1902 թվականին պատվիրվել է նկարիչ Անրի վան դե Վելդեին։ 1902 թվականին բացվել է Հագենի Ֆոլկվանգ կոչվող թանգարանը, որը Գերմանիայի ժամանակակից արվեստի առաջին թանգարանն է եղել։ Օստհաուսը թանգարանում կազմակերպել է մոդեռնիստական արվեստի ժամանակակից բազմաթիվ ցուցահանդեսներ (օրինակ՝ Կամուրջներ խումբը 1907 թվականի ամռանը)։

1921 թվականին՝ Օստհաուսի մահից հետո, նրա ժառանգները վաճառեցին ամբողջ թանգարանային հավաքածուն՝ հիմնականում Էսեն քաղաքին, որտեղ վերաբացվեց Ֆոլկվանգ թանգարանը։ Հագենի թանգարանի շենքը ձեռք բերեց քաղաքային էլեկտրական ընկերությունը և այդտեղ հիմնեց իր գրասենյակը։

Հագենի արվեստի նոր թանգարանը՝ Քրիստիան Ռոլֆսի քաղաքային թանգարանը, բացվել է 1930 թվականին Վիլլա Պոստում։ Գերմանիայում նացիստների կառավարման օրոք թանգարանը վերանվանվել է, իսկ դրա ցուցանմուշների զգալի մասը (ներառյալ Քրիստիան Ռոլֆսի մոտ 400 աշխատանք) հանվել են ցուցադրությունից։

1945 թվականի վերջին Կարլ Էռնստ Օստհաուսի թանգարանը վերակառուցվել է։ 1955 թվականին այն վերադարձել է Ֆոլկվանգի թանգարանի իր նախկին շենքը, որը վերակառուցվել և ռեստավրացիայի է ենթարկվել մոդեռն գեղանկարչության ոգով, որն ի սկզբանե այստեղ է թողել վան դե Վելդեի վրձինը։ 2006 թվականից մինչև 2009 թվականի օգոստոսը թանգարանը կրկին վերակառուցվել է, այնուհետև վերաբացվել է Osthaus Museum Hagen անվանումով։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի արվեստի գործերի հավաքածուն բաժանվում է 2 մասի՝ դասական մոդեռն և ժամանակակից արվեստ։ Պատմական ընդունելությունների սրահում կարելի է տեսնել մոտավորապես 1900-ականների կտավներ։ Վերին հարկում հավաքված են Քրիստիան Ռոլֆսի աշխատանքները։ Բացի այդ, թանգարանում ներկայացված են 20-րդ դարի առաջին կեսի գերմանական նկարչության և քանդակագործության գլուխգործոցները՝ Օտտո Դիքսի, Էրիխ Հեկկելի, Էռնստ Լյուդվիգ Կիրխների, Ֆրանց Մարկի, Ալեքսանդր Արխիպենկոյի և այլ վարպետների աշխատանքներ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Deutsches Museum für Kunst in Handel und Gewerbe. Moderne Baukunst 1900—1914. Die Photosammlung des Deutschen Museum für Kunst in Handel und Gewerbe. Mit Beiträgen von Sabine Röder, Rolf Sachse, Gabriele Schickel, Reinhold Mißelbeck sowie Texten von Karl Ernst Osthaus und Walter Gropius. Kaiser Wilhelm Museum Krefeld, Karl Ernst Osthaus-Museum Hagen. Wienand, Köln 1997, ISBN 3-87909-572-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Էռնստ Օստհաուսի թանգարան» հոդվածին։