Կարլ Գոլդմարկ
Կարլ Գոլդմարկ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Karl Goldmark |
Ծնվել է | մայիսի 18, 1830[1][2][3][…] Keszthely, Zala County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4][5][5] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 2, 1915[1][2][3][…] (84 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար, երաժիշտ և ջութակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Կարլի թատրոն |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Károly Goldmark Վիքիպահեստում |
Կարլ Գոլդմարկ (գերմ.՝ Karl Goldmark, հունգ.՝ Goldmark Károly, մայիսի 18, 1830[1][2][3][…], Keszthely, Zala County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4][5][5] - հունվարի 2, 1915[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]), ավստրիացի և հունգարացի կոմպոզիտոր, մանկավարժ և ջութակահար[6]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլ Գոլդմարկը ծնվել է Բալատոն լճի ափին գտնվող հունգարական ոչ մեծ Կոստհեյ քաղաքում, հրեա կանտորի (եկեղեցական երգիչ) ընտանիքում[7]: 1834 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Բուրգենլանդի Դոյչկրոյց քաղաք (ներկայում Ավստրիա), որտեղ ապրել է աղքատության մեջ: Տասնմեկ տարեկանում Կարլը սկսել է ջութակ նվագել սովորել և երեք տարի ուսանել է Շոպրոն քաղաքի երաժշտական դպրոցում: Տասնչորս տարեկանում տեղափոխվել է Վիեննա, մեկուկես տարի երաժշտություն պարապել չեխ կոմպոզիտոր, դիրիժոր Լեոպոլդ Յանսայիի մոտ: Հետագայում մտադրվել էր ընդունվել Վիեննայի կոնսերվատորիա, սակայն դրան խանգարում են 1848 թվականի հեղափոխական իրադարձությունները, ինչպես նաև դրամի պակասությունը: 18 տարեկանից Գոլդմարկը սկսում է հանդես գալ որպես ջութակահար Վիեննայի Կարլի թատրոնում, որտեղ սովորել է նաև դաշնամուր նվագել, սակայն որպես կոմպոզիտոր նա ինքնուս է մնացել: 1863 թվականին Գոլդմարկը կրթության նախարարության կողմից խրախուսական թոշակ է ստանում երաժշտությունից:
1858 թվականին Գոլդմարկն առաջին անգամ ելույթ է ունեցել իր հեղինակած երաժշտական ստեղծագործությունների կատարմամբ: 1860-ական թվականներին նա ելույթ է ունեցել լարային քառյակի կազմում, ինչի շնորհիվ ծանոթացել է Յոհաննես Բրամսի հետ, ով, չնայած եղած տարաձայնություններին, դառնում է նրա մտերիմ ընկերը: Բրամսի հետ Կարլ Գոլդմարկը ճանապարհորդում է Իտալիայում, այցելում Բադեն և Կլոստերնոյբուրգ: Բացի Բրամսից` կոմպոզիտորը մտերիմ է եղել Յոհան Շտրաուսի ընտանիքի հետ, համատեղ աշխատել է Գուստավ Մալերի հետ, ով դիրիժորություն է արել Գոլդմարկի երեք օպերաներում («Դարբնոցի մոտի տնակը» 1896, «Ռազմագերիները» 1899, «Սավայի թագուհին» օպերայի նոր բեմադրություն 1901): Սակայն Մալերի և Գոլդմարկի հարաբերությունները բավականին լարված էին այն բանից հետո, երբ վերջինս Վիեննայի Երաժշտության ընկերներ միավորման կազմում 1881 թվականին Բեթհովենի մրցանակը, ինչին հավակնում էր Մալերը, հանձնել է կոնսերվատորիայի ուսուցիչ Ռոբերտ Ֆուքսին:
Կարլ Գոլդմարկի առաջին կոմպոզիտորական հաջողությունը կայացել է 1865 թվականին «Սակունտալա» ուվերտյուրայով, որը կատարվել է 1865-1866 թվականների համերգաշրջանի ֆիլհարմոնիկ չորրորդ համերգում: Կոմպոզիտորի առավել հաջող հայտնի ստեղծագործություններից է 1871 թվականին ստեղծված «Սավայի թագուհին» օպերան, որը բեմադրվել է Վիեննայի պետական օպերայի բեմում ընդհուպ մինչև 1936 թվականը: Գոլդմարկի նախընտրած երաժշտական ստեղծագործողներն էին Ֆելիքս Մենդելսոնը, Ռոբերտ Շումանը, Ռիխարդ Վագները, ում հետ Գոլդմարկը հանդիպել է 1860 թվականին: Նա մանկավարժական գործունեությամբ է զբաղվել. նրա աշակերտներից է եղել այնպիսի տաղանդավոր կոմպոզիտոր, ինչպիսին Յան Սիբելիուսն է: Գոլդմարկը 19-20-րդ դարերի սահմանագլխին համարվում էր ժամանակի ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկը և մեծ հռչակ էր վայելում: Հունգարիայում նա եղել է Բուդապեշտի համալսարանի պատվավոր դոկտոր և մինչ օրս էլ համարվում է այդ երկրի ազգային կոմպոզիտոր: Մահացել է 1915 թվականին, թաղված է Վիեննայի Հրեական հին գերեզմանատանը:
1925 թվականին Վիեննայի հրապարակներից մեկը կոչվել է Գոլդմարկի անունով: Դոչկրոյց քաղաքում 1980 թվականին բացվել է կոմպոզիտորի թանգարանը: Գոլդմարկի զարմիկը ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Ռուբին Գոլդմարկն է:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սավայի թագուհին, օպերա չորս գործողությամբ (op.27; 1871), լիբրետոն` Սոլոմոն Մոզենտալի: Առաջնախաղը կայացել է 1886 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայի պետական օպերայում:
- Մերլին, օպերա երեք գործողությամբ: Լիբրետոն` Զիգֆիդ Լիպիների: Առաջնախաղը կայացել է 1886 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայի պետական օպերայում:
- Դարբնոցի մոտի տնակը, օպերա երեք գործողությամբ: Լիբրետոն` Ալֆրեդ Վիլների:Առաջնախաղը կայացել է 1896 թվականի մարտի 21-ին Վիեննայի պետական օպերայում:
- Օտարը: Առաջնախաղը կայացել է 1897 թվականին:
- Ռազմագերիները, օպերա երկու գործողությամբ: Լիբրետոն` Էմիլ Շլիխտի: Առաջնախաղը կայացել է 1899 թվականի հունվարի 17-ին Վիեննայի պետական օպերայում:
- Գյոտց ֆոն Բեռլիհինգեն, օպերա հինգ գործողությամբ: Լիբրետոն` Ալֆրեդ Վիլների: Առաջնախաղը կայացել է 1902 թվականի դեկտեմբերի 16-ին Բուդապեշտի ազգային օպերայում:
- Ձմեռային հեքիաթ, օպերա երեք գործողությամբ:Լիբրետոն` Ալֆրեդ Վիլների: Առաջնախաղը կայացել է 1908 թվականի հունվարի 2-ին Վիեննայի պետական օպերայում:
Ուվերտյուրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սակունտալա op. 13 (1865), առաջին մեծ հաջողությունը[8]
- Պենտեսիլայա op. 31 (1884)
- Գարնանը op. 36 (1887)
- Շղթայված Պրոմեթևս op. 38 (1889)
- Սաֆա op. 44 (1894)
- Իտալիայում op. 49 (1904)
Սիմֆոնիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sinfonie Nr. 1 op. 26 (Գյուղական հարսանիք, 1877)
- Sinfonie Nr. 2 Es-Dur op. 35 (1887)
Նվագախմբային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար Nr. 1 a-Moll op. 28
Երգչախմբային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձրևի երգը op. 10
- Երկու պիես տղամարդկանց երգչախմբի համար op. 14
- Գարնան ցանցեր, տղամարդկանց երգչախմբի համար, 4 եղջերափող և դաշնամուր op. 15
- Հանդարտություն ծովում և բարի ճանապարհ, տղամարդու երգչախմբի և եղջերափողերի համար op. 16
- Երկու պիես տղամարդկանց երգչախմբի համար op. 17
- Գարնան հիմներ, ալտի, երգչախմբի և նվագախմբի համար op. 23
- Ֆուշերի հովտում, երգչախմբային վեց երգ op. 24
- Psalm CXIII, մենակատարի, երգչախմբի և նվագախմբի համար op. 40
- Երկու պիես տղամարդկանց երգչախմբի համար op. 41
- Երկու երգ չորս ձայնի և դաշնամուրի համար op. 42
Ստեղծագործություններ ջութակի (կամ թավջութակի) և դաշնամուրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Suite für Violine und Klavier E-Dur op.11 (siehe Erstausgabe, Edition Schott)
- Suite für Violine und Klavier Es-Dur op. 43
- Sonate für Violine und Klavier op. 25
- Ballade für Violine und Klavier op. 54
- Romanze für Violine und Klavier op. 51
- Sonate für Cello und Klavier F-Dur op. 39
- Violinkonzert a-Moll op. 28 (1878)
Ստեղծագործություններ դաշնամուրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրոհ և ընկրկում — 9 պիես, op. 5
- 3 պիես դաշնամուրի համար z. 4 Hdn., op. 12
- Հունգարական պարեր դաշնամուրի համար z. 4 Hdn., op. 22 (հետագայում հեղինակի կողմից գործիքավորվել է նվագախմբի համար)
- 4 պիես դաշնամուրի համար, op. 29
- Գեորգիններ — 6 պիես դաշնամուրի համար, op. 52
Կամերային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Klaviertrios op. 4 und op. 33
- Klavierquintett B-Dur op. 30
- Klavierquintett c-Moll op. 54
- Streichquartett B-Dur op. 8 (1860)
- Streichquintett op. 9
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC04834/05297.htm
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/2130 — 1808.
- ↑ Peter Revers Michael Cherlin, Halina Filipowicz, Richard L. Rudolph The Great Tradition and Its Legacy 2004; ISBN 1-57181-403-5, p. 227; "During the late nineteenth century, Karl Goldmark was among the most internationally celebrated of Viennese composers."
- ↑ «Гольдмарк, Карл»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
- ↑ Соловьёв Н. Ф. (1890–1907)։ «Гольдмарк, Карл»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Karl Goldmark: Erinnerungen aus meinem Leben. Rikola, Wien 1922. (Autobiographie)
- Harald Graf: Carl Goldmark. In: Studia Musicologica Academiae Scientiarum Hungarica. Bd. 38, Fasc 3/4, 1997.
- Michael Jahn / Clemens Höslinger: Vergessen. Vier Opernkomponisten des 19. Jahrhunderts. J. F. Halévy, A. Rubinstein, K. Goldmark und J. J. Abert. Schriften zur Wiener Operngeschichte 6. Verlag Der Apfel, Wien 2008. ISBN 978-3-85450-288-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Doblinger Musikverlag: Composers
- Carl Goldmark String Quintet, Op.9 and Piano Trio No.2, Op.33 Sound-bites and short bio
|
- Մայիսի 18 ծնունդներ
- 1830 ծնունդներ
- Հունվարի 2 մահեր
- 1915 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ավստրիացի կոմպոզիտորներ
- Ավստրիացի ջութակահարներ
- Հունգարացի ջութակահարներ
- Մանկավարժներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ