Կարլ Ավգուստ Զենֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Ավգուստ Զենֆ
գերմ.՝ Karl August Senff
Karl August Senff 1808.jpg
Ծնվել էմարտի 12, 1770(1770-03-12)[1][2]
ԾննդավայրԿրայպաու, Լոյնա, Գերմանիա[1]
Վախճանվել էհունվարի 14, 1838(1838-01-14)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունԼայպցիգի գեղարվեստի ակադեմիա
Դրեզդենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և փորագրիչ
Ժանրդիմապատկեր
ՀայրKarl Friedrich Senff?
ԶավակներCarl Eduard Senff?
ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Karl August Senff Վիքիպահեստում
Տեսարան Նառվա քաղաքից (1812)

Կարլ Ավգուստ Զենֆ (գերմ.՝ Karl August Senff, 24 մարտի, 1770, Կրայպաու - 14 հունվարի, 1838, Դորպատ), նկարիչ, գծանկարիչ և փորագրիչ։ Դորպատի համալսարանի գեղանկարչության պրոֆեսոր[3]։ Եղել է էստոնացի բազմաթիվ հայտնի նկարիչների ուսուցիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Ավգուստ Զենֆը ծնվել է 1770 թվականի մարտի 24-ին գերմանական Մերզեբուրգ քաղաքից ոչ հեռու գտնվող Կրայպաու գյուղում, բողոքական աստվածաբան Կարլ Ֆրիդրիխ Զենֆի ընտանիքում (1739-1814)։ Նախապես Կարլ Ավգուստ Զենֆը ծրագրել էր սովորել բժշկություն[4], սակայն ընդունվել է Լայպցիգի գեղարվեստի ակադեմիա, որտեղ 1788 թվականից մինչև 1793 թվականը նկարչություն է սովորել Ադամ Ֆրիդրիխ Էզերի մոտ։ 1795 թվականին մեկնել է Դրեզդեն, որտեղ սովորել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Քրիստիան Լեբերեխտ Ֆոգելի մոտ։ Մինչև 1802 թվականը Կարլ Ավգուստ Զենֆը մասնավոր դասեր է առել և եղել է ազատ նկարիչ։

1803 թվականին Կարլ Ավգուստ Զենֆն իր աներորդու՝ աստղագիտության պրոֆեսոր Վիկտոր Կնորեի[3] երաշխավորությամբ հրավիրվում է Դորպատ (Տարտու)՝ նկարչություն ու պղնձի վրա փորագրություն դասավանդելու նորաբաց համալսարանում[5]։ 1818 թվականին Կարլ Ավգուստ Զենֆն ստանում է Դորպատի համալսարանի արտահաստիքային պրոֆեսորի կոչում՝ չնայած այն բանին, որ ռուսական մյուս համալսարաններում գեղանկարչության ամբիոն չկար։ Համալսարանում Կարլ Ավգուստ Զենֆը բացել է հատուկ սենյակ, որտեղ պահվել է «գծագրության դպրոցի հավաքածուն»[3]։

Կարլ Ավգուստ Զենֆը մահացել է 1838 թվականի հունվարի 14-ին Դորպատում։

Նկարիչ Ադոլֆ Զենֆը եղել է Կարլ Ավգուստ Զենֆի եղբայրը։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Գուստավ Ֆոն Էվերսի դիմանկարը (1838)

Կարլ Ավգուստ Զենֆը ստեղծագործել է հիմնականում փորագրության, գունամատիտներով գեղանկարչության ու գծանկարչության բնագավառում։ Կլասիցիզմի ներկայացուցիչ է։ Որպես փորագրանկարիչ՝ Կարլ Ավգուստ Զենֆն առավել հայտնի է Վիտգեյնշտեյնի ու ֆելդմարշալ Բարկլայ դե Տոլիի դիմանկարներով։ Կարլ Ավգուստ Զենֆի փորագրանկարները մեծ մասամբ Մերձբալթիկայի հայտնի անձանց դիմանկարներ են[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. Kuznetsov S. Senff, Karl [Carl August] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T077576
  3. 3,0 3,1 3,2 3,3 Зенфф, Карл-Август // Русский биографический словарь : в 25 томах. - СПб.-М., 1896-1918.
  4. Karl August Senff.
  5. Sirje Helme, Jaak Kangilaski: Lühike Eesti kunsti ajalugu.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Биографический словарь профессоров Юрьевского университета, т. I, стр. 461—468.
  • «Рус. Старина», т. XXXVII, стр. 192.
  • Ровинский, «Словарь граверов», стр. 349.
  • Петухов, «Имп. Юрьевский университет за 100 лет его существования (1802—1902)», стр. 161, 233, 304.
  • Inge Kukk: Die Anfangsjahre der Zeichenschule der Universität Dorpat unter der Leitung von Karl August Senff. In: 13. und 14. Homburger Gespräche (1992/1993). Heft 14, S. 279—288. (= Veröffentlichungen der M.C.A. Böckler-Mare Balticum-Stiftung)
  • Wilhelm Neumann: Karl August Senff : ein baltischer Kupferstecher. Reval : Franz Kluge, 1895. E-Text
  • Thieme-Becker: Allgemeines Lexikon der bildenden Künstler, Band 30, Leipzig 1936, S. 497.